Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԿՍՎԱԾ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

Մարտունի

Գյուղատնտեսական տարվա բուռն շրջան է: Սկսված են հացահատիկային մշակաբույսերի հնձի աշխատանքները: 

 Ինչպես տեղեկացրեց Մարտունու շրջվարչակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը` շրջանում բերքահավաքի աշխատանքների մեկնարկը տրվել է հունիսի 5-ին: Սկզբից սկսվել է գարու, իսկ հունիսի 12-ից` ցորենի բերքահավաքը: 

Տարին ընդհանուր առմամբ սկսվեց հաջող ցուցանիշներով. ակնկալիքները մեծ էին, սակայն ցանքսերը բավականին լուրջ վնաս կրեցին սելավներից ու կարկտահարությունից:  

Ինչպես պարզվեց բաժնի վարիչի կողմից տրամադրված տվյալներից` սույն թվականի մայիսի 4-ին, 16-ին, հունիսի 1-ին, 8-ին կարկտահարությունից տուժել է 2104,88հա ցանքատարածություն: 

Շրջանի 12527,2հա բերքահավաքի ենթակա տարածքից, որից ցորեն` 8445,8հա, գարի` 4046,9հա, հաճար` 34,5հա, հունիսի 13-ի դրությամբ հնձված է 1116,9հա, ստացվել 23172,1ց համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 20,7ց:  

 Ռ. Վանյանը հավաստեց, որ նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները կատարված են և հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի սեղմ ժամկետներում և անկորուստ ավարտին հասցվի բերքահավաքը, իհարկե, եթե եղանակային պայմանները չխանգարեն:

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

 

Բերձոր

Անցած տարվա աշնանը և այս գարնանը Քաշաթաղի շրջանում կատարվել է ընդհանուր 20081հա հացահատիկի ցանքս. ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա և հաճար՝ 1046հա: Հունիսի 5-ից արաքսամերձ հարթություններում սկսվել է գարու բերքահավաքը: 

Ըստ շրջվարչակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ առ հունիսի 12-ը հնձվել է 360հա  արտ՝ 30,3ց/հա բերքատվությամբ: Ստացվել է 1090տ բերք: Այս օրերին բերքահավաքն իրականացվում է նաև Աղաձոր գյուղի՝ Թովմասարում գտնվող արտերում, պետական պահուստային ֆոնդի ցանքատարածքներում և այլ տեղերում: Արտերում աշխատել են 37 կոմբայն, որից 11-ը բերվել է Սյունիքի մարզից: Մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 1100հա  հունձ: Ստացվել է 3454 տ բերք՝ 31,4ց/հա բերքատվությամբ: 

Բերքահավաքն անկորուստ և ժամանակին իրականացնելու նպատակով Իշխանաձոր գյուղում գործում է հակահրդեհային շուրջօրյա շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ: Արտերին մոտ ստեղծվել է 3 հակահրդեհային հենակետ, որտեղ նույնպես շուրջօրյա հերթապահություն է իրականացվում հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցների և համայնքների բնակիչների մասնակցությամբ: Մոտակա օրերին հենակետերի թիվը կավելանա ևս երկուսով: 

ԱՀԱԻՊԾ  Քաշաթաղի շրջանի ՓԾ բաժնի պետ Քերոբ Մովսեսյանը տեղեկացրեց, որ այս օրերին արտակարգ որևէ դեպք չի գրանցվել, բերքահավաքի աշխատանքներն ընթանում են նախատեսած կարգով, զուգահեռ կատարվում են գյուղատնտեսական այլ աշխատանքներ ևս: Ըստ գյուղվարչության տեղեկանքի՝ այս օրերի դրությամբ շրջանում կատարվել է 214հա եգիպտացորենի ցանքս: Տարբեր բանջարաբոստանային մշակաբույսերի,  առվույտի, կորնգանի, հատիկաընդեղենի ընդհանուր գարնանացանը կազմում է ավելի քան 1240հա: Այս գարնանը կատարվել է նաև յուղատու բույսերի ցանքս: 4 համայնքում ընդհանուր ցանվել է 63,5հա կտավատ, որից 35-ը՝ հյուսիսային թևի Մոշաթաղի գյուղական համայնքում: Այստեղ կատարվել է նաև 55հա կորնգանի ենթացանքս: Հարավային Գետափի գյուղական համայնքում իրականացվել է հնդկացորենի 4հա ցանքս:  Անցած տարիների համեմատ՝ 2017-ին մեծ է նաև արևածաղկի ցանքսը՝ ընդհանուր՝ 79, 7հա, ոից 70-ը՝ պետական պահուստային ֆոնդի տարածքներում: Հունիսի 1-ին տեղացած կարկտի պատճառով մոտ 400 հա ցանքատարածք վնասվել է 50-100 տոկոսով: Բնական տարերքը հիմնականում վնասել է Ծաղկաբերդի գյուղական համայնքի գարու և ցորենի արտերը: 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ