[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Lilith.jpgԱրդեն մեկ տարի է, ինչ Ստեփանակերտի քաղաքային տեսչությունն իր գործառույթների սահմաններում կազմակերպում է  նաև ժամկետանց ապրանքների վաճառքի վերահսկման ու դրանց վերացման աշխատանքներ, ինչը հուսադրում է, որ մեզանում ևս կզարգանա սպառողի իրավունքների պաշտպանության մշակույթը: Վերահսկվող այս և այլ ոլորտներում արձանագրված արդյունքների մասին զրուցեցինք տեսչության պետ 
Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ:
Ստեղծվելով 2010 թ. սկզբներին` տեսչությունը նպատակ ուներ մի շարք բնագավառներում կատարվող աշխատանքները համապատասխանեցնել ԼՂՀ օրենքներով սահմանված նորմերին: Տեսչության հիմնական գործառույթներն ընդգրկում են քաղաքաշինական գործունեության, համայնքի բյուջե մուտքագրվող եկամուտների գանձման, առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում օրենքով և այլ իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների շրջանակում վերահսկողությունը, oրենuդրության կիրարկմամբ իրավախախտումների հայտնաբերման և համապատաuխան որոշումների կայացման ապահովումը: Կարճ ժամանակում բոլոր այդ ոլորտներում տեսչության կողմից կատարված աշխատանքներն ապահովել են տեսանելի առաջխաղացում:
Ինչ վերաբերում է ժամկետանց ապրանքների վաճառքի վերահսկմանը, ապա, ըստ Լ. Գաբրիելյանի տեղեկատվության, ստուգումների արդյունքում հսկողություն է իրականացվել 144 օբյեկտներում, որից 86-ում հայտնաբերվել են խախտումներ: Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվել է 1185 թույլտվություն, որի դիմաց գանձվել է 31554.2 հազ. դրամ: 
Ըստ տեսչության պետի, ժամկետանց ապրանքները հիմնականում ընդգրկում էին մսամթերքի, կաթնամթերքի, հրուշակեղենի, զովացուցիչ ըմպելիքների ապրանքատեսակները: Խախտում կատարած սուբյեկտներին գրավոր կարգադրություններ են ուղղվել` արձանագրված ժամկետանց ապրանքները վաճառքից սեղմ ժամկետներում հանելու մասին. ապրանքները հանվել են շրջանառությունից: 
2012թ. առևտրի ոլորտում օրենքով նախատեսված պատժամիջոցները խստացվել են, հատկապես ժամկետանց ապրանքների վաճառքի  մասով դրանք կրկնապատկվել են, այսինքն` հունվարի 1-ից այն կազմում է արդեն 100000-200000 դրամ, նախկինում գործող 50000-100000 դրամի  դիմաց: Օրենքի այդ փոփոխության մասին 2012թ. հունվար ամսում արդեն 332  տնտեսավարող սուբյեկտ նախազգուշացվել է:
Ստուգումների ընթացքում, բացի ժամկետանց ապրանքների վաճառքից, վերահսկողություն  է իրականացվել նաև առևտրի ոլորտում համայնքի ղեկավարին վերապահված մյուս բոլոր իրավասությունների նկատմամբ: Խախտումեր արձանագրվել են, սակայն` համեմատաբար նվազ:
Տեսչության գործառույթները քաղաքաշինական վերահսկողության  ոլորտում բազմազան են և ընդգրկում են գրեթե բոլոր բնագավառները: Քաղաքաշինական գործունեության և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության շրջանակներում ընդգրկվել են մեծ թվով սուբյեկտներ: Տեսչական ստուգումների արդյունքում վերահսկվել է  թվով 329  սուբյեկտների կողմից իրականացվող շինարարության ընթացքը, քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ 32 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Կանխարգելվել և կասեցվել են ինքնակամ շինարարություն և ապօրինի հողօգտագործումներ: Ընթացքավորվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց` շինարարության և բարեկարգման  ոլորտին վերաբերող թվով 79 գրություն: Ավարտված շինարարության շահագործման փաստագրման համար ստուգվել և փաստագրվել է 266 շինարարական օբյեկտ: Կազմվել և հաստատման են ներկայացվել պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված թվով 7 կառույցների շահագործման փաստագրման ակտեր: Շինարարություն իրականացնելու ժամկետները խախտած 342 սուբյեկտ  գրավոր ծանուցվել է տրամադրված շինարարության թույլտվությունների երկարաձգման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման մասին, որի արդյունքում 101 սուբյեկտների ավարտված շինարարության  շահագործումը փաստագրվել է, 104 կառուցապատողների շինարարության թույլտվությունները` երկարաձգվել, 137 սուբյեկտների գործ ընթացքի մեջ է և վերահսկվում է:
Որոշակի արդյունքներ են արձանագրվել նաև համայնքային բյուջեի եկամուտների հավաքագրման գործում. ապահովվել է շուրջ 221923,8 հազ. դրամի հարկերի և տուրքերի գանձում:
Գույքահարկի և հողի հարկի պարտավորությունների  մասով  ծանուցվել է  3609, իսկ նախազգուշացվել 153 հարկատու: Հարկային օրենսդրությամբ նախատեսված խախտումների համար գանձվել է  4356,.9 հազ. դրամ տույժ: 2012 թվականին նախատեսվում է խստացնել համայնքային բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող հարկային  վարչարարությունը: Մասնավորապես, բոլոր այն սուբյեկտների գործերը, որոնք նախազգուշացված են, սակայն չեն կատարում հարկային պարտավորությունները, կուղարկվեն դատարան` դատական կարգով գումարները գանձելու համար:
Լիլիթ Գաբրիելյանի տեղեկատվությամբ, վերահսկողություն է իրականացվել նաև ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման պարտադիր կանոնների պահպանման նկատմամբ, որի արդյունքում 50 սուբյեկտ ծանուցվել է քաղաքի սանիտարական վիճակի, գեղագիտական  և ճարտարապետական տեսքի պահպանմանն ու բարելավմանն ուղղված ընդհանուր օգտագործման տարածքների պարբերաբար մաքրման և բարեկարգման վերաբերյալ:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ