Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Մեղվաբուծությունն Արցախում կբարձրացվի նոր մակարդակի

Ընդամենը մի քանի ամիս է, ինչ  հիմնադրվել է Honey House  ՍՊԸ-ն: Նպատակն Արցախում արտադրվող մեղրը   միջազգային  շուկա դուրս բերելն է:

Սա  թերևս արցախյան  մեղվաբուծությունն  այլ մակարդակի բարձրացնելու, մեղրը որպես պարենային մթերք   սննդի արդյունաբերության մեջ, միջազգային նորմերին համապատասխան ներկայացնելու  և  միջազգային շուկա դուրս բերելու  առաջին փորձն է: 

Ընկերությունը հիմնադրվել է  Սուրեն Գրիգորյանի և  Էրիկ  Մկրտումյանի կողմից:

Honey House-ի համահիմնադիր Ս. Գրիգորյանի խոսքով, ապրանքն արտաքին շուկայում կներկայացվի   ՙԱրցախ-մեղրի երկիր՚  կարգախոսով: ՙԱյստեղ  մեղրի արտադրության համար  կան բոլոր կատարյալ պայմանները, և արցախյան մեղրը պիտի  յուրահատուկ տրենդի վերածվի՚,-համոզված է մեր զրուցակիցը, ով արցախցիներին հայտնի է որպես   նոր տեխնոլոգիաներով՝ (ՙկՈվրՍՌռ րՏՑ՚), մեղրի արտադրման կողմնակից: Արդեն մի քանի ամիս է, ինչ գործարարն աշխատանքներ է տանում մեր հանրապետությունում, հանդիպումներ է ունենում մեղվաբույծների հետ, համագործակցում՝ նրանց ներկայացնելով  բլիստերային` պլաստիկ թափանցիկ ջերմակաղապարային տարաներով կամ   ուրվագծային բջջային փաթեթավորմամբ  մեղրի ստացման առավելությունները:  ՙԿան միջազգային նորմեր, որոնց անհրաժեշտ է հետևել, եթե միջազգային շուկայում ներկայանալու, սեփական տեղը գտնելու ցանկություն կա,-ասում է Ս. Գրիգորյանը:-Ցանկացած պարենային մթերք հայտնվում է վաճառասեղաններին համապատասխան  սերտիֆիկատ ստանալու պարագայում միայն,  որը տրամադրվում է համապատասխան պայմանների կատարման դեպքում:  Բլիստերային փաթեթավորումն ինքնաբերաբար լուծում է մի քանի խնդիր. այն ապրանքն արդյունավետորեն պաշտպանում է արտաքին ազդեցությունից, խոնավությունից, կեղտի ներթափանցումից՚: 

 Լինելով գրեթե բոլոր բնակավայրերում, որտեղ մեղվաբուծություն կա, նա  մասնագիտական օժանդակություն է ցույց տալիս մեղվաբույծներին: Հանրապետության չորս շրջաններում  ստեղծվել են մեղվանոցներ՝ բաղկացած 20 մեղվաընտանիքից, որոնք  կաշխատեն նոր տեխնոլոգիաներով, ստանալով ինչպես քամած մեղր,  այնպես էլ` ՙկՈվրՍՌռ րՏՑ՚:   Վերջինն արդեն մեղրի միջազգային շուկայում ունի իր սպառողը: Մեղվաբույծը կարևոր է համարում այս ընթացքում կատարած նախապատրաստական  աշխատանքը: Այն հնարավորություն տվեց  կողմնորոշվել, թե ինչպես, ինչ ուղղությամբ պետք է առաջնորդվել,  ինչ մեթոդներով  զարգանալ,  ինչպես   և որտեղ տեղափոխել մեղվանոցները և այլն: Հաշվի է  առնվել յուրաքանչյուր մանրուք, ինչն օգտակար կլինի մեծածավալ արտադրություն սկսելու դեպքում, և դա էլ հենց ընկերության գլխավոր նպատակն է:  Ընկերությունը կօգտագործի ամենաժամանակակից սարքավորումները, որոնք ժամանակը և աշխատուժի ծախսերը տնտեսելու հնարավորություն կտան: 

 Հիմնադիրները գոհ են արձանագրված ցուցանիշներից՝  22-24 կգ՝ մեկ մեղվաընտանիքից, սակայն համոզված են, որ  կարող էին ավելին ստանալ:  Նրանց կողմից մշակվում է   համապատասխան մեթոդիկա, որի  կիրառումը  թույլ կտա հասնել այդ ծավալներին: Այս ցուցանիշները ցույց տվեցին, որ ապագա ներդրումներն արդյունավետ կլինեն: Արցախում  նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մեղվաբուծությունն արդեն ունի իր հետևորդները, որոնք համոզվել են նոր մեթոդի արդյունավետության մեջ: 

 Ծրագիրը կյանքի է կոչվում հանրապետության Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ: ՙՄենք պահանջ դրեցինք վերահսկողություն իրականցնել մեր իսկ հանդեպ, քանի որ դա կարևորագույն հանգամանք է: Հիմա գործում է  համապատասխան լաբորատորիա, որտեղ  10 տեսակի հետազոտություն է իրականցվում, այն դեպքում, երբ պահանջվող  պարտադիր հետազոտությունները միջազգային չափորոշիչերով ինն են:  Կոչ ենք անում բոլոր մեղվաբույծներին օգտվել այդ ծառայությունից.  դրանք թանկ արժեցող պրոցեդուրաներ չեն, բայց անչափ կարևոր են: Բոլոր հարցերում պետական աջակցություն է եղել, մեծ աջակցություն է ցույց տվել Գյուղնախարարությունը՚,-ասաց Ս. Գրիգորյանը: 

Ստեղծվել է Մեղվաբույծների ասոցիացիա, ինչը մեր զրուցակիցը  ռազմավարական նշանակության քայլ է  համարում: Այն կհամախմբի ոլորտում գործունեություն իրականացնողներին, որոնք, ի դեպ,  Արցախում  փոքր թիվ չեն կազմում՝ շուրջ 1000 հոգի:  Նրանց մեջ  կանանց թիվը 40 է: ՙՀետաքրքիր է, որ կանանց մեղվափեթակներն առանձնանում են իրենց կոկիկությամբ ու  մաքրությամբ, և ես հաճախ եմ   բերում նրանց  օրինակն ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ:  Իսկ սանիտարական վիճակը, եթե  խոսվում է մեղրի՝ որպես մթերքի մասին՝  կարևոր է. սննդամթերքն առաջին հերթին պիտի անվտանգ լինի՚,-կարծիք հայտնեց Ս. Գրիգորյանը

 Ոլորտում կներմուծվի նաև անձնագրային համակարգ.  երկու տարվա ընթացքում մեղվաբուծության ոլորտում գոյություն ունեցող  բոլոր հարցերը կկարգավորեն, որպեսզի միջազգային շուկայում տեղի ունեցող գործընթացներից Արցախը հետ չմնա: Դա կբարձրացնի մեր մեղվաբույծների վարկանիշը և  արցախյան մեղրի հեղինակությունը:  

 Honey House  ՍՊԸ-ն  նախատեսում է  50 անուն մեղրամթերք արտադրել: Խնդիր է դրվել նախ բավարարել ներքին պահանջարկը, ապա և արցախյան մեղրի նկատմամբ  հետաքրքրություն առաջացնել արտաքին սպառողի մոտ: Մեղրը հետաքրքիր է նախևառաջ իր օգտակարութամբ, այն պետք է գնահատել:  

Ընկերությունը  պատրաստվում է առաջիկայում՝ գյուղատնտեսական  ամենամյա տոնավաճառի  ժամանակ, ներկայանալ իր արտադրած մթերքով,  որի մի մասն, ի դեպ,  ցուցադրված է  ՙԱրցախբերրի՚ ընկերության  ֆիրմային խանութում:  Սոցիալական որոշ խմբերի Honey House-ն իր արտադրանքը  կտրամադրի  զեղջերով:

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ