Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙՀՐԱՇՔԸ ԱՄԵՆՕՐՅԱ ՆՎԻՐՈՒՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է՚. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԺԻՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆՆ ԻՐԱՏԵՍ Է…

-Պարոն նախարար, ավանդաբար ՙԱզատ Արցախ՚-ն իր Ամանորյա հյուրասրահում հյուրընկալում է պետական պաշտոնյաների՝ ամփոփելու անցած տարին և խոսելու նոր ծրագրերի մասին: Ինչպիսի՞ն կլինի գյուղնախարարության առաջիկա տարվա քաղաքականությունը:

 -Ամենամոտ ժամանակներս կընդունենք գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգը: Սա գյուղատնտեսության ոլորտում կարևորագույն իրադարձություն կլինի և կոչված է նախանշելու ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը՝ մոտակա 10-15 տարիների, իսկ որոշակի բարեհաջող ընթացքի պարագայում՝ նաև ավելի երկար ժամանակաշրջանի համար: Նրանից կբխեն մի շարք ծրագրեր, որոնք կվերաբերվեն գյուղատնտեսության բոլոր ճյուղերին:   Հատուկ ուշադրություն է դարձվելու անասնաբուծությանն ու այգեգործությանը: Մասնավորապես, անասնաբուծության ոլորտում ձեռնամուխ կլինենք իրավական նոր դաշտի ձևավորմանը, որով կստեղծվեն ու կյանքի կկոչվեն կանոնակարգման նոր հիմքեր և ծրագրեր: Այգեգործության զարգացման նպատակով նախատեսում ենք  պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման ներդրման գործընթացին: Անասնաբուժության ոլորտում համակարգի դրվածքի վերանայման խնդիր կա, ուստի, առաջարկելու ենք իրականացնելու արմատական փոփոխություն՝ նպատակ ունենալով սահմանել անասնաբուժական գործի առավել արդյունավետ մեխանիզմներ:

-Այս տարի ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված մարաթոնին հավաքագրված գումարները հիմնականում կնպատակաուղղվեն գյուղոլորտին: Արդեն նախանշվե՞լ են ծրագրերը, որտեղ կներդրվեն այդ գումարները: Որքա՞ն են կազմելու այդ գումարները:

-Այո, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից այս տարի կազմակերպված հեռուստամարաթոնի նպատակը նաև Արցախում ոռոգվող տարածքների ընդլայնումն է:  Հայտնի է, որ Արցախի որոշ տարածքներում, մասնավորապես՝ Ասկերանի, Հադրութի և հատկապես Մարտունու շրջաններում գյուղատնտեսական նշանակության շատ հողահանդակներ զրկված են ոռոգման հնարավորությունից: Ու ներկայում արդեն  խորքային 37հորերի կառուցման համար հայտ է ներկայացվել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին՝ նախագծա-նախահաշվային աշխատանքներ սկսելու համար: Որքան են կազմելու անհրաժեշտ գումարները՝ դա պարզ կդառնա նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո:

-Ինչպիսի՞ն է Ժիրայր Միրզոյանը տանը և աշխատավայրում, կարելի՞ է ասել, որ Դուք խիստ ղեկավար եք:

-Տանն այնպիսին եմ՝ ինչպիսին աշխատավայրում և՝ ամենուր: Կողմնակից եմ պարզ մարդկային, գործընկերային հարաբերություններին, որոնք տեղավորվում են աստիճանակարգի տրամաբանության մեջ:  Նաև սրանով է պայմանավորված աշխատանքի արդյունավետությունը:  Խիստ եմ նրանց նկատմամբ, ովքեր փորձում են շեղվել օրենքներից, բարեխղճ չեն իրենց պարտականությունների նկատմամբ և չունեն պատշաճ վարքագիծ, ինչը աշխատանքային կարգապահության կարևորագույն բաղադրիչն է: 

-Դուք բավականին երիտասարդ նախարար եք: Տարիքը օգնու՞մ, թե՞ խանգարում է նման պատասխանատու պաշտոնում աշխատելիս:

-Տարիքը չի խանգարում, իսկ օգնելու հարցում վճռորոշ նշանակություն ունի իմ կուտակած փորձը պետական կառավարման մարմինների, շրջանների և համայնքների հետ ունեցած գործնական, աշխատանքային հարաբերություններում: 

-Հավատում ե՞ք Ամանորյա հրաշքին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր տարուց, որտե՞ղ եք դիմավորելու Ամանորը: 

-Ամանօրյա հրաշքին չեմ հավատում: Իսկ ընդհանրապես, հրաշքների հավատում եմ այնքանով, որքանով որ դրանք ներդրված ջանքերի, անձնազոհության ու նվիրումի արդյունք են: Բացարձակ իրատես եմ: Ակնկալում եմ՝  մեր կողմից ծրագրված ու նախանշված աշխատանքների ամբողջությամբ և արդյունավետ իրականացում, բերքուբարիքի առատություն:  Ամանորը կդիմավորեմ Ճարտարում՝ հայրական օջախում՝ հարազատներիս շրջապատում: Մեր ընտանիքում սա անխախտ ավանդույթ է:

-Ձեր բարեմաղթանքները:

-Մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և առաջընթաց:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ