Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲՅՈՒՋԵ-2017-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Բյուջե-2017-ի կատարողականի հանձնաժողովային քննարկումները շարունակվեցին մայիսի 16-ին, օրվա երկրորդ կեսին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ Արզիկ Մխիթարյանի եւ Ռուսլան Իսրայելյանի համանախագահությամբ:

Համատեղ նիստին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններով հանդես են եկել արտգործնախարար Մասիս Մայիլյանը, մշակույթի, երիտասարդության հացերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանն ու ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը:

2017 թվականին արտգործնախարարության պահպանման ծախսերը կազմել են 750 մլն դրամ: Բյուջեի կատարողականը 88,5 տոկոս է: ՙԵրբ լինում են արտասահմանյան պաշտոնական գործուղումներ, կառավարությունն առանձին հատկացումներ է անում դրա համար՚,- մանրամասնել է արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Արտգործնախարարության բյուջեի 63 տոկոսը 2017-ին ուղղվել է ներկայացուցչությունների ֆինանսավորմանը: 

Զբոսաշրջության ոլորտին ուղղված ծախսերը ներկայացրել է մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: Պետական բյուջեով այս ոլորտին 22 մլն դրամ է հատկացվել: 25 մլն դրամ էլ արտասահմանյան դրամաշնորհ են ստացել: Սերգեյ Շահվերդյանի խոսքով, դրամաշնորհի շրջանակներում 25 զբոսաշրջային ցուցանակներ են տեղադրվել, զբոսաշրջային կայք է ստեղծվել: Պետական բյուջեից 10մլն դրամ է հատկացվել միջազգային ցուցահանդեսներին Արցախի մասնակցությունն ապահովելու համար:  4մլն դրամ հատկացվել է Գինու փառատոնի կազմակերպմանը: Դրան նաեւ մասնավոր սեկտորի հատկացումներն են ավելացել: 

Զբոսաշրջության ոլորտում նորություններ կլինեն: Ամենահավակնոտ ծրագրերից մեկը Շուշի-Ստեփանակերտ ճոպանուղու կառուցումն է լինելու:  Հյուսիսային զբոսաշրջային երթուղին զարգացնելու եւ հանրահռչակելու ուղղությամբ են ջանքերը շարունակվելու:  

Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունը 2017թ. պետական բյուջեից  387 մլն դրամ է ստացել: 27 մլն էլ կազմել է հեռուստառադիոընկերության խորհրդի բյուջեն: Ըստ խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի` եւ՜ հեռուստատեսությունը, եւ՜ ռադիոն գերազանցել են սեփական արտադրանքի՝ սահմանված մակարդակը, տարին էլ շահույթով են ավարտել:

ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթը 2017թ. պետական բյուջեից 86 մլն 120 հազ.դրամ է ստացել: Տպարանային ծախսերի հետ կապված խնդիրներ կան. քանզի տպարանային ծառայությունները թանկացել են, փաստացի ծախսը հատկացումից ավելի շատ է, նշել է պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը:  

Բաժանորդագրությունից ստացվող գումարներն են պակասել: Փոխարենը՝ կայքի այցելուների թիվն է աճում. օրվա կտրվածքով այն մինչև 1000 այցելու է ունենում: 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

* * *

Մայիսի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության ու արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը։

 

ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել քաղաքաշինության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, բնապահպանության բնագավառների, ինչպես նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովի ու Արցախում գործող ներդրումային և գյուղատնտեսական հիմնադրամների պատասխանատուները։

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի փոխանցմամբ` 2017թ. բյուջեից կապիտալ շինարարության համար հատկացումները կազմել են 16մլդ 398մլն դրամ։ Նախարարը, բացի իրականացված ծրագրերից, ներկայացրել է նաև ընթացքի մեջ գտնվող և արդեն պլանավորած նախագծերը։ Նա մասնավորապես նշել է, որ 2019թ.-ին նախատեսում են ավարտել Կրկժան թաղամասում  հուշահամալիրի կառուցման և  Ստեփանակերտի Վաղարշ Վաղարշյան ու Բագրատ Ուլուբաբյան փողոցների միացման աշխատանքները։

Ներկայացնելով 2017թ.-ին պետական բյուջեից գյուղատնտեսության ոլորտին  հատկացված գումարը՝ նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում ոլորտին հատկացվել  է 3մլրդ 681մլն 224 հազ. դրամ։ Կյանքի է կոչվել 25 ծրագիր։

Էկոնոմիկայի և արտադրական  ենթակառուցվածքների նախարարության բյուջեի կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանը։ Հաշվետվության համաձայն՝ 2017թ.-ին ոլորտի համար նախատեսված միջոցները կազմել են 3մլրդ 296 մլն դրամ։

Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Արթուր Գաբրիելյանի հաղորդմամբ, 2017թ.-ին պետական բյուջեից ոլորտին է հատկացվել 156մլն 520հազ. դրամ, կատարողականը կազմել է 93 %-ը։ 

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հաշվետվության համաձայն, հաշվետու տարվա ընթացքում 871մլն դրամի մուտք է ապահովվել պետական բյուջե, և նախահաշվի կատարողականն իրականացվել է 96%-ով։ 

Արցախի ներդրումային հիմնադրամի 2017թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է հիմնադրամի նախագահ Արտակ Միրզոյանը։ Հաշվետվության համաձայն՝ 2017թ. պետական բյուջեից հիմնադրամին է ուղղվել 2,5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100%։

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Ասրյանի ներկայացրած հաշվետվության համաձայն, 2017թ.-ին պետական բյուջեից հատկացումները հիմնադրամին կազմել են 1մլդ  724 մլն 212,8 հազ. դրամ։ 

Համատեղ նիստի քննարկումներին ԱԺ պատգամավորները զեկուցողներին առաջադրել են զոհված զինծառայողների ընտանիքների համար  բնակարանաշինության ընթացքին, Ասկերան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցմանը, ՓՄՁ-ներին տրվող գյուղատնտեսական վարկերին, կաթիլային  և հակակարկտային համակարգերի ներդրմանը, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերության սակագներին, ժամկետանց վարկերին վերաբերող տարաբնույթ հարցեր։  

 

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության 

 և հանրության հետ կապերի բաժին