[ARM]     [RUS]     [ENG]

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ Է

Գաղտնիք չէ, որ զարգացած և արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու համար ոռոգման համակարգն առաջին նախապայմանն է: Արցախում ոլորտի մասնագետներն, օգտագործելով ստորգետնյա ջրային պաշարները, ակնկալում են ունենալ ավելի զարգացած գյուղատնտեսություն:  Այս առումով ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հովանավորությամբ Արցախում շարունակվում է արտեզյան ջրհորերի կառուցման ծրագիրը:

 Նոր կառուցված չորս խորքային հորերից մեկը գտնվում է Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում: Մյուս երեքը գտնվում են Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի տարածքում և Մարտունի քաղաքի մերձակայքում:

Ջուրը շուտով կհասնի նշված համայնքների հողատարածքներին: Աշխատանքներն ավարտվելուց 4 հորերի շնորհիվ կոռոգվի մոտ 70 հեկտար հողատարածք: Այգիների, ցորենի արտերի ու տեխնիկական մշակաբույսերի ոռոգման համար ջուր կունենա մոտ 40 ընտանիք։ 

Այսօրվա դրությամբ շինարարներն իրականացնում են խորքային նոր հորերի հորատման աշխատանքներ։ 

Նշենք, որ 2017թ. ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հավաքագրված գումարներն ուղղված են Արցախի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝  արևային էներգիայի կիրառմանն ու արտեզյան ջրհորերի կառուցմանը:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ