Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆՆԵՐԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Հուլիսի սկզբներին Թովմասարի գրեթե ողջ տարածքում ավարտվել են հնձի աշխատանքները և շարունակվում են Կովսականի, Որոտանի և Ծաղկաբերդի բարձրավանդակներում, արաքսամերձ Միջնավանում։ 

 Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությունից տեղեկացրեցին, որ հուլիսի 5-ի դրությամբ ընդհանուր իրականացվել է 14570հա հացահատիկի հունձ, ստացվել է 29709տ համախառն բերք՝ 20, 4ց/հա բերքատվությամբ։ Հնձված 5434հա ցորենի արտերից ստացվել է 12018տ ցորեն՝ 22,1ց/հա բերքատվությամբ, 9081 հա գարու հնձից` 17584տ հացահատիկ՝ 19,4 ց/հա բերքատվությամբ։ Շրջանում առկա է 60 կոմբայն։ Հունիսի 8-ից շրջանի հացահատիկի արտերում տեղադրվել են 3 հակահրդեհային հենակետեր՝ համապատասխան տեխնիկայով։ Հենակետերում հերթապահել են շրջանի հրշեջ-փրկարարական մասի Բերձորի, Տիգրանավանի և Կովսականի ջոկերի հրշեջները։ Անհրաժեշտության դեպքում նրանց են միացել տարածքի բնակավայրերի կամավորականները։ 

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի(ՇԱԻԲ) պետ Քերոբ Մովսեսյանը տեղեկացրեց, որ այժմ հրշեջ հենակետերը գործում են Ծաղկաբերդի բարձրավանդակում՝ Վանոցա գյուղի մոտ (Բերձորի հրշեջ-փրկարարական մասի հրշեջներ), Որոտան քաղաքի վերին հատվածում՝ Որոտան-Խնձորեսկ-Տիգրանավան խաչմերուկում (Տիգրանավանի ջոկ) և Կովսականի բարձրավանդակում (Կովսականի ջոկ)։ 

Հացահատիկի բերքատվությունից որոշ հողօգտագործողներ գոհ են, որոշները՝ դժգոհ։ Վուրգավանի գյուղական համայնքի ղեկավար Գեորգի Խաչատրյանը տեղեկացրեց, որ ավարտել են մոտ 150հա հացահատիկի բերքահավաքը. ցորենի հնձից ապահովել են հեկտարից մինչև 45ց բերք, որը Քաշաթաղի շրջանում բարձր բերքատվություն է։ Կովսականի քաղաքային համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը նշեց, որ իրենց հողատարածքներում ընդհանուր իրականացվել է 1400հա ցանքս։ Հնձելու է մնացել մոտ 30հա տարածք։ Բերքատվությունը, անցած տարվա համեմատ, ցածր է, սակայն գոհ են. կարողացել են ամբարել հացահատիկը։ Կարևորը`  առանց պատահարների ավարտում են բերքահավաքը։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տվյալներով` հուլիսի 5-ի դրությամբ հնձելու է մնացել 8594հա հացահատիկի արտ։ 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր