[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ` ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

Ասկերանի  շրջանում ընթացքի մեջ են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները։ 2018թ. բերքի տակ ընդհանուր առմամբ կատավել է 18770 հա գարնանացան և աշնանացան մշակաբույսերի ցանքս։ 

 Ինչպես տեղեկացանք Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնից, հուլիսի 17-ի դրությամբ շրջանում կատարվել է 12459հա հացահատիկայինների հունձ։ Ցորենի հնձված 5348 հեկտարից ստացվել է 14297 տոննա բերք, միջին բերքատվությունը 21 ց/հա է։ 2623հա հնձված գարու տարածքներից ստացվել է 5034 տոննա բերք, միջին բերքատվությունը` 18,8 ց/հա: Բերքահավաքի աշխատանքները գտնվում են շրջվարչակազմի խստագույն հսկողության տակ, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն հակահրդեհային միջոցառումների իրականացման ուղղությամբ, ինչի արդյունքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը կատարվում է կազմակերպված և անկորուստ։ Հնձին մասնակցում է 28 կոմբայն։ Գյուղատնտեսական տեխնիկայի (այդ թվում` բեռնատար ավտոմեքենաների) պակաս չկա, աշխատանքները տարվում են ժամանակին:

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս զերծ չենք մնացել բնական աղետներից։ Բնական աղետներից տուժած շուրջ 700 հեկտար ցանքատարածություններում հունձ չի կատարվելու։ Կարկուտի, սելավների և երաշտի հետևանքով տուժած ցանքատարածությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան ակտեր։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան