Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈՒԺԿԵՏԻ ՆՈՐ ՇԵՆՔ ԱՌԱՋԱՄՈՒՂՈՒՄ

Առաջամուղը Հադրութի շրջանի սահմանամերձ վերաբնակեցվող համայնքներից  է, հիմնադրվել է 2005 թվականին: Գյուղում կառուցվել են 25-ից ավել բնակելի տներ, դպրոցական և գյուղապետարանի շենքեր։ 

 2018 թ., հունվարի 1-ի դրությամբ համայնքում առկա է 35 տնտեսություն` 152 բնակչով:  2008թ. համայնքի ձևավորումից հետո, բազում խնդիրներ են լուծվել։ Բուժկետի շենքի կառուցումը օրակարգային հարց էր դարձել։ Այսօր այդ խնդիրը ևս լուծված է: Համայնքն այսօր բուժկետի տիպային շենք ունի, շինարարությունն իրականացվել է ՀՅԴ Ամերիկայի արևելյան շրջանի ՙԱրցախ ֆոնդ՚ բարեգործական հիմնադրամի խողովակներով, որի պատասխանատուները  ներկայացել են բուժկետի հանդիսավոր բացմանը։ Առաջամուղի համայնքի ղեկավար Սուսաննա Աղաբաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել և ներդրումներ են կատարել բուժկետի շենքի շինարարության համար։ Համայնքը ունի շտապ օգնության մեքենա, որը հնարավորություն է տալիս հիվանդներին տեղափոխել Մեխակավան բնակավայրում գործող հոսպիտալ։ Համոզված ենք, որ, ունենալով նման բուժկետի շենք և համապատասխան բուժական սարքավորուներ, կլուծվի բնակչության առաջնահերթ բուժսպասարկման հարցերը, նշեց համայնքի ղեկավարը։  

Բուժկետի բացմանը ներկա էին ՀՅԴ Ամերիկայի  արևելյան շրջանից ներկայացուցիչներ։ Հրանտ Մարգարյանը, որն  անդամակցում է Ամերիկայի առողջապահական հիմնադրամին, ժամանել է Նյու Յորքից։ Նա իր ելույթում նշեց, որ գլուխ է խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր պահում-պահպանում են այս սրբազան հողի յուրաքանչյուր թիզը, բոլոր նրանց առջև, ովքեր ապրում ու շենացնում են Արցախի գյուղերը։ 

Բուժկետի շենքի բացման պատիվը տրվում է Հրանտ  Մարգարյանին և Առաջամուղի համայնքի ղեկավար Սուսաննա Աղաբաբյանին։ 

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ