ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆևՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Մայիսի 31-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվեցին ԱՀ Նախագահի աշխատակազմի, ԱԺ, Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության, արդարադատության, դատական մարմինների, այդ թվում և` գլխավոր դատախազության 2018թ. բյուջեի կատարողականների տարեկան հաշվետվությունները։
Նախագահի աշխատակազմի աշխատանքները կազմակերպելու համար պետական բյուջեով նախատեսված է եղել 557 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել 473 միլիոնը: Նախագահականում բյուջեն կատարել են 85%¬ով։ Տնտեսումը կազմել է 84 միլիոն դրամ։ նախագահի աշխատակազմի ղեկավար Մ. Մուսայելյանը տեղեկացրեց, որ նախագահականին հատկացված գումարները ծախսվել են տնտեսման, գերծախս թույլ չտալու տրամաբանության շրջանակներում։
Ազգային ժողովին հատկացված գումարները կազմել էին 601 միլիոն դրամ, բյուջեն կատարվել է 97,3 % ով: Ազգային ժողովի աշխատակազմում տնտեսել են 16 միլիոն դրամ։
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պահպանման ծախսերը հաշվետու տարում նախատեսված է եղել 327 միլիոն 401 հազ. դրամ։ Դրանից փաստացի ծախսվել է 306 միլիոն 754 հազ. դրամը կամ` պահպանման ծախսերի 93,7%¬ը։ 2018թ. կառավարության գործերի կառավարչությունն իրականացրել է նաև երկու ծրագրային միջոցառում՝ պատվիրակությունների ընդունելություն, որն իրականացնում է ՙԸնդունելությունների տան տնօրինություն՚ ՊՈԱԿ¬ը և պետական աջակցություն, սպասարկում` համանուն ՊՈԱԿ-ի միջոցով: Առաջինի մասով ճշտված նախահաշիվը կազմել է 332 միլիոն դրամ, կատարողականը` 98 %։ Երկրորդ` ՊՈԱԿ¬ին հատկացվել է 86 միլիոն 400 հազ. դրամ, որից փաստացի ծախսվել է 97,3%¬ը։
Արդարադատության նախարարությանը բյուջեով տրամադրվել է 350 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 96,3 %։ Բացի այդ, սուբսիդավորուման կարգով գումարներ են նախատեսվել Դատական փորձաքննությունների լաբորատորիայի համար. հատկացված է եղել 33 միլիոն դրամ գումար։ 36 միլիոն դրամ հատկացվել է ՙՊետական արխիվ՚ ՊՈԱԿ¬ին, 44 միլիոն դրամ` հանրային պաշտպանի գրասենյակին։ Բարձրագույն դատական խորհրդի պահպանման ծախսերն ըստ նախահաշվի, կազմել էին 577 միլիոն դրամ, փաստացի ծախսերը` 548 միլիոն դրամ։ Բյուջեի կատարողականը կազմել է 98,4 տոկոս, տնտեսվել է ավելի քան 9 միլիոն դրամ։
ԼՂՀ գլխավոր դատախազության համար նախատեսված բյուջեն 503 միլիոն դրամ էր, ապահովվել է 93% կատարողական։ Տնտեսվել է շուրջ 34 միլիոն դրամ։ Գլխավոր դատախազ Ա. Մոսիյանը նշեց, որ բյուջեի որևէ հոդվածով դատախազությունում գերածախս չի արձանագրվել։ Դատախազությանը հատկացված պետական բյուջեի գումարների ավելի քան 88 %¬ը աշխատավարձերի ֆոնդն է։
***
Ընդմիջումից հետո նիստի աշխատանքները շարունակվեցին ԱՀ հաշվեքննիչ պալատի, Մարդու իրավունքների գրասենյակի, Քաղծառայության խորհրդի և ԿԸՀ ներկայացուցիչների մասնակցությամբ։
ԱՀ հաշվեքննիչ պալատին 2018թ. բյուջեով նախատեսված էր հատկացնել 142 մլն դրամ: Կատարողականը կազմել է 123 միլիոն դրամ, տնտեսումը ` 19 միլիոն դրամ։ 2017թ. համեմատ Հաշվեքննիչ պալատի ծախսերը նվազել են 7 միլիոն 540 հազար դրամով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահպանման ծախսերը կազմել են 47 միլիոն դրամ։ Հաշվետու տարում ֆինանսավորումը և փաստացի դրամարկղային ծախսերը կազմել են 44 միլիոն 629 հազ. դրամ։ Այսինքն՝ ԱՀ ՄԻՊ¬ը Ազգային ժողով է ներկայացել 94% կատարողականով։ Տնտեսումն առաջացել է պետական ծառայողների, պարգևատրման, կապի ծառայությունների, ներկայացուցչական ծախսերի և գործուղումների հոդվածների հաշվին։ Աշխատակազմի հաստիքացուցակը բաղկացած է 13 հաստիքային միավորից։ Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ առայժմ հատկացված գումարների հաշվին հաջողվում է կազմակերպել գրասենյակի աշխատանքը, բայց առավել համակարգված, արդյունավետ և ընդգրկուն գործունեություն ծավալելու համար տարեվերջին իրենք խորհրդարան կներկայացնեն նոր առաջարկ լրացուցիչ ֆինանսավորման համար։ ԱՀ քաղծառայության ոլորտին պետբյուջեից հատկացումները կազմել են ճշտված պլանով 102 միլիոն 153 հազ. դրամ։ Ծախսը կազմել է 101 միլիոն դրամ։ Տնտեսումները կատարվել են պարգևատրման ֆոնդի և ներքին գործուղումներ հոդվածի հաշվին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետական բյուջեից հատկացվել են ծախսեր 3 ուղղություններով՝ ապարատի պահպանման, ընտրություններ և պահուստային ֆոնդից հատկացված գումարներ։ Պահպանման ծախսերով նախատեսել են 38 միլիոն 900 հազ. դրամ, որից փաստացի ծախսվել է 37 միլիոն 890 հազ. դրամը։ Ընտրություններ հոդվածով նախատեսվել է 62 միլիոն 409 հազ. դրամ, որից ծախսվել է ընդամենը 23 միլիոն դրամը։ Պահուստային ֆոնդից հատկացվել է 31 միլիոն դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 30 միլիոն դրամ։
Գրեթե բոլոր գերատեսչությունները թերակատարել էին բյուջեն` ծախսային մասով, և Ա.Թովմասյանը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, ընդհանրապես, որևէ կառույցում տնտեսված գումարներից տրամադրել հավելավճարներ կամ պարգևատրումներ, որին ի պատասխան Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը նշեց՝ անհնար է, եթե հաստիքացուցակով սահմանված է աշխատավարձի չափը։