[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԼՈՐ ՔԱՅԼԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆԿԱԽԱՑՈՒՄ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ո­րո՞նք են լի­նե­լու ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 2020 թվա­կա­նի ա­նե­լիք­նե­րը, ի՞նչ աշ­խա­տանք­ներ են նա­խա­տես­վում գա­լիք տար­վա ծրագ­րով։

ԱՀ ՀԾՏՄԿ պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տա­կազ­մի գլ­խա­վոր մաս­նա­գետ Ե­լե­նա Գաբ­րիե­լյա­նի ներ­կա­յաց­մամբ՝ տա­րե­կան գոր­ծու­նեու­թյան ծրա­գի­րը մշակ­վել է Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող մարմ­նի մա­սին օ­րեն­քի, կար­գա­վոր­վող բնա­գա­վառ­նե­րի օ­րեն­սդ­րու­թյան և հան­րա­պե­տու­թյան սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման ծրագ­րա­յին ուղ­ղու­թյուն­նե­րի հի­ման վրա: ՙՀանձ­նա­ժո­ղո­վը պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նող ինք­նու­րույն մար­մին է, որն օ­րենք­նե­րով ի­րեն վե­րա­պահ­ված ի­րա­վա­սու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում կար­գա­վո­րում է է­ներ­գե­տի­կա­յի, հե­ռա­հա­ղոր­դակ­ցու­թյան, հե­ռուս­տա­տե­սու­թյան և ռա­դիո­յի, տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան, փոս­տա­յին կա­պի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի պար­տա­դիր տեխ­նի­կա­կան զն­նու­թյան անց­կաց­ման բնա­գա­վառ­նե­րը և ջրա­յին ո­լոր­տը՚, - ա­սաց Ե. Գաբ­րիե­լյա­նը։ Նրա խոս­քով՝ Հանձ­նա­ժո­ղո­վի 2020 թվա­կա­նի տա­րե­կան գոր­ծու­նեու­թյան ծրա­գիրն ա­պա­հո­վում է ըն­թա­ցիկ տար­վա 2019 թվա­կա­նի գոր­ծու­նեու­թյան շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը:
Այն ամ­փոփ տե­ղե­կու­թյուն­ներ է պա­րու­նա­կում կար­գա­վոր­վող ո­լորտ­նե­րի՝ մաս­նա­վո­րա­պես ՙԷ­ներ­գե­տի­կա­յի մա­սին՚, ՙԷ­լեկտ­րո­նա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան մա­սին՚, ՙՀե­ռուս­տա­տե­սու­թյան և ռա­դիո­յի մա­սին՚, ՙՏն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան մա­սին՚, ՙՓոս­տա­յին կա­պի մա­սին՚, ՙՏեխ­նի­կա­կան ախ­տո­րոշ­ման մի­ջոց­նե­րով տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի պար­տա­դիր տեխ­նի­կա­կան զն­նու­թյան անց­կաց­ման ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման սա­կագ­նե­րի սահ­ման­ման և վե­րա­նայ­ման մա­սին՚, ՙՀան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման պար­տա­դիր վճար­նե­րի մա­սին՚ օ­րենք­նե­րի, ԼՂՀ ջրա­յին օ­րենս­գր­քի ի­րա­վի­ճա­կի, առ­կա հիմ­նախն­դիր­նե­րի և կար­գա­վոր­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի և դրանց ի­րա­կա­նաց­ման մե­խա­նիզմ­նե­րի մա­սին:
Ծրագ­րի նպա­տակն է 2020 թվա­կա­նին շա­րու­նա­կել և զար­գաց­նել կար­գա­վոր­ման գոր­ծա­ռույ­թը? կոչ­ված պաշտ­պա­նե­լու և հա­վա­սա­րակշ­ռե­լու սպա­ռող­նե­րի ու հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան ո­լոր­տում կար­գա­վոր­վող գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նող ան­ձանց շա­հե­րը, կար­գա­վոր­վող ո­լորտ­նե­րի ան­ձանց հա­մար ստեղ­ծե­լու գոր­ծու­նեու­թյան միա­տե­սակ պայ­ման­ներ, նպաս­տե­լու մր­ցակ­ցա­յին շու­կա­նե­րի ձևա­վոր­մանն ու զար­գաց­մա­նը, խթա­նե­լու ռե­սուրս­նե­րի ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծու­մը։
է­ներ­գե­տի­կա­յի բնա­գա­վա­ռում, ո­րը նե­րա­ռում է է­լեկտ­րաէ­ներ­գե­տի­կա­կան, գա­զա­մա­տա­կա­րար­ման և ջեր­մա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գե­րը, 2020-ին նա­խա­տես­վում են ի­րա­վա­կան բա­րե­փո­խում­նե­րին ուղղ­ված մի շարք աշ­խա­տանք­ներ: Նշ­ված բնա­գա­վա­ռի վե­րա­բե­րյալ օ­րեն­քում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ Հանձ­նա­ժո­ղո­վի ի­րա­վա­կան ակ­տե­րի լրամ­շա­կու­մը շա­րու­նա­կա­կան կլի­նի նաև 2020 թվա­կա­նին: Ա­ռա­ջար­կու­թյուն­ներ կներ­կա­յաց­վեն ՙԷ­ներ­գե­տի­կա­յի մա­սին՚ և ՙԳնում­նե­րի մա­սին՚ օ­րենք­նե­րում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու վե­րա­բե­րյալ, ո­րոն­ցով կդր­վեն Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից հան­րա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գնում­նե­րի գոր­ծըն­թա­ցի վե­րահ­սկ­ման ի­րա­վա­կան հիմ­քե­րը, քա­նի որ ի­րա­կա­նաց­վող գնում­ներն ի­րենց ազ­դե­ցու­թյունն ու­նեն սա­կագ­նե­րի հաշ­վար­կի ծախ­սա­յին մա­սում:
Սա­կագ­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան կա­տա­րե­լա­գործ­ման նպա­տա­կով Հանձ­նա­ժո­ղո­վը կշա­րու­նա­կի է­ներ­գե­տի­կա­յի բնա­գա­վա­ռում է­ներ­գե­տիկ հաշ­վեկ­շիռ­նե­րի, կար­գա­վոր­վող ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից լի­ցեն­զա­վոր­ված գոր­ծու­նեու­թյան ի­րա­կա­նաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ ծախ­սե­րի ու պար­տա­վո­րու­թյուն­նե­րի, կա­տար­ված ներդ­րում­նե­րի և սա­կագ­նե­րի վրա ազ­դող մի շարք այլ գոր­ծոն­նե­րի վեր­լու­ծու­թյան և, ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան, սա­կագ­նե­րի վե­րա­նայ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում կպահ­վեն Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն բնա­կան գա­զի ներ­կր­ման ո­լոր­տում եր­կա­րա­ժամ­կետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շուրջ հայ­կա­կան և ռու­սա­կան կող­մե­րի միջև ներ­կա­յում ըն­թա­ցող քն­նար­կում­նե­րը, քա­նի որ դրանց ար­դյուն­քում ի­րա­վի­ճա­կի հնա­րա­վոր փո­փո­խու­թյուն­ներն ի­րենց ազ­դե­ցու­թյու­նը կու­նե­նան նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում տի­րող ի­րա­վի­ճա­կին։ Հաշ­վի առ­նե­լով ՀՀ դրա­մի փո­խար­ժե­քի տա­տա­նում­նե­րը և սղա­ճի փո­փո­խու­թյուն­նե­րը? կճշգրտվեն փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րից և է­ներ­գիա­յի վե­րա­կան­գն­վող այլ աղ­բյուր­նե­րի կի­րառ­մամբ գոր­ծող կա­յան­նե­րից ա­ռաք­վող է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի վա­ճառ­քի սա­կագ­նե­րը։

Գա­լիք տա­րի Հանձ­նա­ժո­ղովն ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյուն է դարձ­նե­լու է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի և բնա­կան գա­զի բաշխ­ման գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նող ըն­կե­րու­թյուն­նե­րի ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րի կա­ռուց­ված­քին: Կան­խա­տես­վում են նոր ներդ­րում­ներ, ո­րոնց ար­դյուն­քում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում կկա­ռուց­վի է­լեկտ­րաէ­ներ­գիա ար­տադ­րող 7 նոր կա­յան, այդ թվում? 6 ՓՀԷԿ և 1 արևա­յին կա­յան? մո­տա­վո­րա­պես 30 ՄՎտ դր­ված­քա­յին հզո­րու­թյամբ և տա­րե­կան 150 մլն կՎտ/ժ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյամբ: Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում 2019 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 1-ի դրու­թյամբ գոր­ծում է մեկ? 30 ՄՎտ-ից բարձր տե­ղա­կայ­ված հզո­րու­թյամբ (Սար­սանգ­ՀԷԿ, 50 ՄՎտ դր­ված­քա­յին հզո­րու­թյամբ) և 26? մինչև 30 ՄՎտ տե­ղա­կայ­ված հզո­րու­թյամբ հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան (փոքր ՀԷԿ-եր? 96,150 ՄՎտ ընդ­հա­նուր դր­ված­քա­յին հզո­րու­թյամբ և 568,369 մլն կՎտ/ժ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մի­ջին տա­րե­կան ար­տադ­րան­քով): Կա­ռուց­ման փու­լում է գտն­վում 16 փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան? 74,43 ՄՎտ ընդ­հա­նուր դր­ված­քա­յին հզո­րու­թյամբ և 439,07 մլն կՎտ/ժ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մի­ջին տա­րե­կան ար­տադ­րան­քով? ըստ գոր­ծա­րար ծրագ­րե­րի: Ե. Գաբ­րիե­լյա­նի հա­վաստ­մամբ՝ կա­ռուց­վող փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րից 2020 թվա­կա­նին ար­տադ­րու­թյան գոր­ծու­նեու­թյուն կսկ­սեն 10-ը? 60,964 ՄՎտ ընդ­հա­նուր դր­ված­քա­յին հզո­րու­թյամբ և 360,488 մլն կՎտ/ժ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մի­ջին տա­րե­կան ար­տադ­րան­քով: Ըստ կան­խա­տե­սում­նե­րի, 2020 թվա­կա­նի վեր­ջին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում կա­ռուց­ման փու­լում կգտն­վեն 12 փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­ներ (6 կա­ռուց­վող և 6 կան­խա­տես­վող ՓՀԷԿ-եր) և 1 արևա­յին է­լեկտ­րա­կա­յան, ո­րոնց գու­մա­րա­յին հզո­րու­թյու­նը կկազ­մի 50 ՄՎտ, ակն­կալ­վում է, որ գոր­ծար­կու­մից հե­տո դրանք մի­ջին տա­րե­կան հաշ­վով կար­տադ­րեն ա­վե­լի քան 270 մլն կՎտ/ժ է­լեկտ­րաէ­ներ­գիա:
ՙԱր­ցա­խում է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյան բարձ­րաց­մանն ուղղ­ված վե­րա­կան­գն­վող է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­մամբ նոր հզո­րու­թյուն­նե­րի ստեղ­ծու­մը և դրան ուղղ­ված հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­կան և տն­տե­սա­կան մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րու­մը մշ­տա­պես գտն­վում են կա­ռա­վա­րու­թյան ռազ­մա­վա­րու­թյան և Հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նեու­թյան ա­ռանց­քում,-ա­սաց Ե. Գաբ­րիե­լյա­նը։- Այդ ա­ռու­մով արևա­յին է­ներ­գե­տի­կա­յի զար­գաց­ման խթան­ման նպա­տա­կով ըն­թա­ցիկ տա­րում ի­րա­կա­նաց­վել են արևա­յին կա­յան­նե­րի կա­ռուց­ման գոր­ծու­նեու­թյան լի­ցեն­զա­վոր­ման ի­րա­վա­կան դաշ­տի ա­պա­հով­մանն ուղղ­ված աշ­խա­տանք­ներ։ Սահ­ման­վել է 50 ՄՎտ ընդ­հա­նուր հզո­րու­թյան սահ­մա­նա­չափ? մինչև 5 ՄՎտ հզո­րու­թյամբ կա­յան­ներ կա­ռու­ցե­լու հա­մար։ Միա­ժա­մա­նակ Հանձ­նա­ժո­ղո­վը ձեռ­նար­կել է տնա­յին տն­տե­սու­թյուն կամ փոքր ու մի­ջին բիզ­նես ներ­կա­յաց­նող ինք­նա­վար ար­տադ­րող­նե­րի կող­մից սե­փա­կան կա­րիք­նե­րի բա­վա­րար­ման հա­մար է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան զար­գաց­մանն ուղղ­ված քայ­լեր։ Դաշտն ա­վե­լի գրա­վիչ դարձ­նե­լու նպա­տա­կով Հանձ­նա­ժո­ղո­վը հետևո­ղա­կա­նո­րեն կկա­տա­րե­լա­գոր­ծի իր կար­գա­վո­րում­նե­րը` նա­խա­տե­սե­լով ինք­նա­վար ար­տադ­րող­նե­րի ընդ­հա­նուր հզո­րու­թյան աճ՝ ևս մեկ քայլ կա­տա­րե­լով դե­պի է­ներ­գե­տիկ ան­կա­խա­ցում՚։