Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԳՈՐ­ԾԻՆ՝ ՆՎԻ­ՐՈՒՄ, ՀԱՄ­ԲԵ­ՐԱ­ՏԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ. ՍՐԱՆՔ ԵՆ ՀԱ­ՋՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ԳՈՒ­ՄԱ­ՐԵ­ԼԻ­ՆԵ­ՐԸ

Ան­նա ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

 Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում հա­կա­ռա­կոր­դի ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րից տու­ժե­ցին երկ­րի բո­լոր ո­լորտ­նե­րը, այդ թվում՝ տն­տե­սու­թյան ճյու­ղե­րը։ Եր­կար ժա­մա­նակ էր պետք ստեղծ­ված ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու հա­մար։ Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում սո­ցիալ-տն­տե­սա­կան բո­լոր բնա­գա­վառ­ներն սկ­սե­ցին վե­րա­կան­գն­վել, իսկ այ­սօր էլ ա­կա­նա­տես ենք լի­նում տն­տե­սու­թյան ա­րա­գո­րեն զար­գա­նա­լու գոր­ծըն­թա­ցին: Ներ­կա­յումս Ար­ցա­խը ոչ միայն իր բնու­թյամբ, պատ­մա­կան վայ­րե­րով է աշ­խար­հին հե­տաքր­քիր, այլ նաև զար­գա­ցող տն­տե­սու­թյամբ և ե­րի­տա­սարդ տն­տես­վար­նե­րով:

Ար­ցա­խի հա­մար հո­ղա­գոր­ծու­թյունն էլ ա­վե­լի մեծ կարևո­րու­թյուն է ստա­նում ոչ միայն աշ­խար­հագ­րա­կան դիր­քի, կլի­մա­յա­կան բա­րեն­պաստ պայ­ման­նե­րի առ­կա­յու­թյան շնոր­հիվ, այլ նաև ե­րի­տա­սարդ կադ­րե­րով, ով­քեր ջանք ու ե­ռանդ չեն խնա­յում ա­վե­լի ծաղ­կուն դարձ­նե­լու հե­րոս­նե­րի ա­րյամբ սր­բա­գործ­ված մեր հո­ղը: Հենց այս գա­ղա­փարն է իր մեջ հա­սու­նաց­րել 37-ա­մյա Զա­խա­րյան Բագ­րա­տը, ով 15 տա­րի է, ինչ Մար­տու­նու շր­ջա­նի Ջի­վա­նի գյու­ղում զբաղ­վում է հո­ղա­գոր­ծու­թյամբ: Դեռ ման­կուց գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րով է զբաղ­վել և, ան­մի­ջա­նա­կո­րեն կապ­ված լի­նե­լով այդ գոր­ծին, ո­րո­շել է նաև զբաղ­վել ցո­րե­նի մշա­կու­թյամբ:
ՙՀո­ղա­տա­րածք եմ վերց­րել, ցո­րեն մշա­կել, իսկ հե­տա­գա­յում էլ վա­ճա­ռել: Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հաս­կա­ցել եմ, որ հե­տաքր­քիր ու ձեռն­տու գործ է: Չնա­յած սկզբ­նա­կան շր­ջա­նում շատ դժ­վա­րու­թյուն­նե­րի եմ հան­դի­պել (կարկ­տա­հա­րու­թյուն, ե­րաշտ), տա­րի է ե­ղել է, որ բերք չեմ վերց­րել, բայց չեմ հու­սա­հատ­վել, համ­բե­րա­տար պայ­քա­րել եմ և շա­րու­նա­կել սկ­սածս՚,-պատ­մում է Բագ­րա­տը՝ ա­վե­լաց­նե­լով, որ հե­տա­գա­յում նպա­տակ ու­նի սե­փա­կան գյուղ­տեխ­նի­կա ձեռք բե­րել, քա­նի որ ու­րի­շի տեխ­նի­կա­յով է աշ­խա­տում:
Բագ­րա­տի կար­ծի­քով՝ Ար­ցա­խը դրախտ է, ո­րի հո­ղե­րից կա­րող ենք ցան­կա­լի ար­դյունք ստա­նալ: Ջի­վան­ցի­նե­րի աշ­խա­տա­սի­րու­թյունն ու հո­ղի հան­դեպ նվիր­վա­ծու­թյունն ա­պա­ցու­ցում է նաև 33-ա­մյա Մա­նու­չա­րյան Վա­լե­րին: Նրա խոս­քով՝ գյու­ղա­ցու հա­մար ըն­տա­նի­քը պա­հե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը հո­ղը մշա­կելն է: Իսկ նրան հենց հո­ղին կապ­վա­ծու­թյունն ու Ար­ցա­խի կլի­մա­յա­նա­կան պայ­ման­նե­րի բա­րեն­պաստ լի­նել են ոգևո­րել՝ նռան սե­փա­կան այ­գի ստեղ­ծե­լու, մշա­կե­լու և բերքն ի­րաց­նե­լու հա­մար: Հո­ղա­գոր­ծը սկզբ­նա­կան շր­ջա­նում փոքր տա­րածք է վերց­րել, քիչ քա­նա­կու­թյամբ նռան ծա­ռեր տն­կել և մշա­կել: Մեր զրու­ցա­կիցն ան­կեղ­ծա­նում է. դժ­վա­րու­թյուն­նե­րի շատ է հան­դի­պել, չնա­յած պե­տու­թյու­նն ա­ջակ­ցել է, բայց մշակ­ման ձևե­րին տի­րա­պե­տե­լու ժա­մա­նակ էր պետք։ Սա­կայն ջա­նա­սի­րու­թյան, փոր­ձի և գոր­ծին նվիր­վա­ծու­թյան շնոր­հիվ հաղ­թա­հա­րել է:
ՙՀաս­կա­ցել եմ, որ ե­կամ­տա­բեր աշ­խա­տանք է, բերքն էլ ստա­նում եմ սպաս­վա­ծի չա­փով, իսկ շու­կա­յում էլ քա­նի որ նռան մեծ պա­հան­ջարկ կա, այ­գի­ներս ա­վե­լի եմ ընդ­լայ­նել: Ա­մե­նա­շատ քա­նա­կու­թյամբ բերքն այս տա­րի եմ վերց­րել: Ներ­կա­յումս վա­ճառ­քի խն­դիր չու­նեմ, ստա­ցածս ե­կա­մուտն էլ գո­հա­ցու­ցիչ է: Հե­տա­գա­յում, ե­թե հնա­րա­վո­րու­թյուն լի­նի, ա­վե­լի կընդ­լայ­նեմ այ­գի­ներս՚,-ա­սում է Վա­լե­րին:
Ի­վա­նյա­նում բնակ­վող Սարգ­սյան Կա­րե­նի կար­ծի­քով՝ ա­մե­նա­ճիշ­տը բազ­մա­ճյուղ տն­տե­սու­թյուն ու­նե­նալն է, ինքն այդ փորձն ար­դեն ու­նի և չի սխալ­վում: 33-ա­մյա մե­նատն­տե­սը կարևո­րում է մար­դու աշ­խա­տա­սի­րու­թյու­նը, անմ­նա­ցորդ նվի­րու­մը գոր­ծին: Միայն այդ դեպքում ար­դյունք­նե­րը եր­կար սպա­սել չեն տա:
Կա­րե­նը հո­ղի մշա­կու­թյու­նը հա­մա­տե­ղել է թռչ­նա­բու­ծու­թյան հետ:
ՙԱր­դեն 3 տա­րի է, ինչ ար­տադ­րանքս վա­ճա­ռում եմ, ար­դյունք­ներն էլ գո­հա­ցու­ցիչ են։ Ու­նեմ մշ­տա­կան գնորդ­ներ, ով­քեր պատ­վի­րում են, թե ինչ քա­նա­կու­թյամբ ար­տադ­րանք են ցան­կա­նում, լի­նում է նաև, որ չի հե­րի­քում։ Ա­ռա­ջի­կա­յում նպա­տակ ու­նեմ ար­տադ­րան­քիս քա­նա­կը մե­ծաց­նե­լ. Նա­խա­տե­սել եմ նաև ե­լա­կի մշա­կու­թյամբ զբաղ­վել՚: Կա­րե­նը մշա­կում է նաև լո­լիկ, սոխ, վա­րունգ, խա­ռը կա­նա­չի, պղ­պեղ, իսկ պա­հան­ջար­կը մեծ է հատ­կա­պես վա­րուն­գի, ե­լա­կի նկատ­մամբ։
Կա­րե­նին օգ­նում են ծնող­նե­րը, բայց հիմ­նա­կան աշ­խա­տանքն ինքն է կա­տա­րում։ Հա­վե­լում է` հա­ջո­ղակ հո­ղա­գոր­ծը պետք է ա­ռա­ջին հեր­թին օժտ­ված լի­նի համ­բե­րու­թյամբ, իսկ մշ­տա­կան պայ­քարն ու չհու­սա­հատ­վելն էլ կօգ­նեն հաս­նել նպա­տա­կին։
Հո­ղա­գոր­ծու­թյամբ զբաղ­վե­լը շա­տե­րի հա­մար ըն­տա­նի­քը պա­հե­լու մի­ջոց է, իսկ ո­րոշ­նե­րի հա­մար էլ՝ հո­ղի հան­դեպ սերն ու նվիր­վա­ծու­թյունն ար­տա­հայ­տե­լու ե­ղա­նակ: Սա­կայն ար­ցախ­ցու հա­մար այն ե­կամ­տա­բեր աշ­խա­տանք է, ո­րը նպաս­տում է ինչ­պես տե­ղա­կան ար­տադ­րան­քի առ­կա­յու­թյա­նը, այն­պես էլ մար­տն­չող երկ­րում տն­տե­սու­թյան այս ճյու­ղի զար­գաց­մա­նը: Իսկ մենք տես­նում ենք, որ Ար­ցա­խում քիչ չեն այն­ ե­րի­տա­սարդ­նե­րը, ով­քեր պատ­րաստ են անց­նել դժ­վա­րու­թյուն­նե­րով, բայց ոտ­քը չկտ­րել ծնն­դա­վայ­րից: Եվ, ինչ­պես Մար­տի­րոս Սա­րյանն է ա­սել՝ հո­ղը մի կեն­դա­նի էակ է, նա ու­նի իր հո­գին, և ա­ռանց հայ­րե­նի­քի, ա­ռանց հա­րա­զատ հո­ղի հետ սերտ կա­պի, մարդ չի կա­րող գտ­նել ի­րեն, իր հո­գին…