[ARM]     [RUS]     [ENG]

ԲՅՈՒ­ՋԵՆ` ՍԵ­ՓԱ­ԿԱՆ Ե­ԿԱ­ՄՈՒՏ­ՆԵ­ՐՈՎ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

 Հա­կա­րի գե­տի ա­ջափ­նյա հար­թու­թյու­նում է տե­ղա­բաշխ­ված Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ծաղ­կա­բերդ գյու­ղա­կան հա­մայն­քը, ո­րի կազ­մում է նաև Մա­րա­թուկ գյու­ղը։ 26 տա­րի ա­ռաջ՝ այս օ­րե­րին ա­զա­տագր­վեց Ծաղ­կա­բեր­դը՝ նախ­կի­նում Գյու­լի­բեր­դը, ո­րը 3-4 տա­րի դար­ձել էր ռազ­մա­կան խո­շոր հե­նա­կետ թշ­նա­մու հա­մար, և որ­տե­ղից էին թուր­քերն ա­նընդ­հատ հար­ձա­կում­ներ գոր­ծում Սյու­նի­քի տա­րած­քի բնա­կա­վայ­րե­րի վրա։

Թանկ վճա­րե­ցինք Ծաղ­կա­բեր­դի և մո­տա­կա մնա­ցած բնա­կա­վայ­րե­րի ա­զա­տագր­ման հա­մար։ Բեր­ձոր-Ծաղ­կա­բերդ ճա­նա­պար­հի վրա է ՙՆի­կոլ Դու­ման՚ ջո­կա­տի՝ տա­րած­քում նա­հա­տակ­ված տղա­նե­րին նվիր­ված հու­շա­քա­րը։ Ծաղ­կա­բեր­դի ա­զա­տագ­րու­մով սկս­վեց Հա­կա­րիի ողջ ա­վա­զա­նից թշ­նա­մու դուր­սք­շու­մը։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը դեռ չէր ա­վարտ­վել, երբ 1994թ. գար­նանն ա­ռա­ջին վե­րաբ­նա­կիչ­նե­րը ե­կան Ծաղ­կա­բերդ, սկ­սե­ցին վե­րա­հա­յաց­նել եր­բեմ­նի հա­յոց ոս­տա­նը, ո­րի մո­տա­կայ­քում է Քրոն­քի-Քրո­նից միջ­նա­դա­րյան ժայ­ռա­փոր ե­կե­ղե­ցին։ Մեկ տա­րի անց սկ­սեց գոր­ծել դպ­րո­ցը, որն այժմ կոչ­վում է Ա­շոտ Նա­վա­սար­դյա­նի ա­նու­նով և ու­նի մոտ 80 ա­շա­կերտ։ Եր­կար տա­րի­ներ հա­մայն­քը ղե­կա­վա­րում է Ա­զատ Ե­ղո­յա­նը, ով և կա­րո­ղա­ցել է հաս­նել ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­նե­րի։ Ծաղ­կա­բեր­դը շր­ջա­նի ե­զա­կի հա­մայ­նք­նե­րից է, ո­րի բյու­ջեն ձևա­վոր­վում է սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի հաշ­վին։ 1000հա-ից ա­վե­լի վա­րե­լա­հող և այլ տա­րածք­ներ ու­նի Ծաղ­կա­բեր­դը։ Մոտ 7 տա­րի է, ինչ գյու­ղի կենտ­րո­նում՝ դպ­րո­ցին մոտ, հա­մայն­քի բյու­ջեով կա­ռուց­վում էր հա­մայն­քա­յին կենտ­րոն, ո­րի հան­դի­սա­վոր բա­ցու­մը կա­յա­ցավ ս.թ. օ­գոս­տո­սի 28-ին՝ գյու­ղի ա­զա­տագր­ման օր­վա առ­թիվ։ Հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը, ԱՀ ԱԺ պատ­գա­մա­վոր Է­րիկ Հա­րու­թյու­նյա­նը, հարևան հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներ, դպ­րոց­նե­րի տնօ­րեն­ներ, բնա­կիչ­ներ։ Կենտ­րո­նի մուտ­քի կար­միր ժա­պա­վե­նը կտ­րե­ցին շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վարն ու հա­մայն­քի ղե­կա­վա­րը։ Այ­նու­հետև կենտ­րո­նի 100 նս­տա­տե­ղով նո­րա­կա­ռույց դահ­լի­ճում, շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյանն իր խոս­քում շնոր­հա­վո­րեց ծաղ­կա­բերդ­ցի­նե­րին գյու­ղի ա­զա­տագր­ման օր­վա և հա­մայն­քա­յին կենտ­րոն ու­նե­նա­լու առ­թիվ։
-Հա­մայն­քա­յին կենտ­րո­նի բա­ցու­մը խոր­հր­դան­շում է մոտ 30-ա­մյա պե­տա­կա­նու­թյուն: Եր­կա­րա­մյա տք­նա­ջան աշ­խա­տան­քի, նվիր­վա­ծու­թյան շնոր­հիվ կա­յա­ցել է Ծաղ­կա­բեր­դը, կա­ռուց­վել հա­մայն­քա­յին կենտ­րոն, -ա­սաց Ստ. Սարգ­սյա­նը և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց բնա­կիչ­նե­րին՝ ա­զա­տագր­ված և վե­րա­հա­յա­ցած հո­ղին տեր մնա­լու հա­մար՝ ցան­կա­նա­լով մնա­ցած հա­մայ­նք­ներն էլ նման­վեն Ծաղ­կա­բեր­դին։
Հա­մայն­քի ղե­կա­վար Ա. Ե­ղո­յա­նը ևս, շնոր­հա­վո­րե­լով տա­րած­քի ա­զա­տագր­ման օր­վա ա­ռի­թով, ա­ռա­ջար­կեց 1 րո­պե լռու­թյամբ հար­գել նա­հա­տակ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը։
-1994 թվա­կա­նից բնա­կեց­վել է մեր գյու­ղը։ Ու­նե­ցել ենք բա­զում խն­դիր­ներ, սա­կայն չենք վհատ­վել։ Տա­րածքն ամ­բող­ջու­թյամբ ա­կա­նա­պատ­ված էր, և մինչ օրս սակ­րա­վոր­նե­րը շա­րու­նա­կում են ա­կա­նա­զեր­ծել մո­տա­կա դաշ­տե­րը, ճա­նա­պարհ­նե­րի եզ­րե­րը,- հա­վե­լեց Ա. Ե­ղո­յա­նը և պատ­մեց գյու­ղի կա­յաց­ման մա­սին։ -Հա­մայն­քը, շր­ջա­նը, եր­կի­րը մեր տունն են, պետք է բո­լորս մտա­ծենք երկ­րի մա­սին։ Ա­մուր ըն­տան­քը հզոր երկ­րի հիմքն է։ Մեր գյու­ղում այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում 150-ից ա­վե­լի ե­րե­խա է ծն­վել, 50-ից ա­վե­լին դպ­րո­ցա­կան են,-հա­վե­լեց Ծաղ­կա­բեր­դի հա­մայն­քա­պե­տը, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց կենտ­րո­նի շի­նա­րար­նե­րին, բնա­կիչ­նե­րին, բո­լոր ա­ջա­կից­նե­րին։ Հան­դի­սա­վոր մա­սից հե­տո ներ­կա­նե­րի հա­մար հա­մեր­գով հան­դես ե­կավ ՙԲեր­ձոր՚ ժող­գոր­ծիք­նե­րի հա­մույ­թը:

;