[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՍՈՒԼԻՍԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Դեկ­տեմ­բե­րի 27-ին տե­ղի է ու­նե­ցել ԱՀ պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նի տա­րե­վեր­ջյան ամ­փո­փիչ ա­սու­լի­սը. ԱՀ պետ­նա­խա­րա­րի ներ­կա­յաց­րած տա­րե­վեր­ջյան ար­դյունք­նե­րը լրագ­րող­նե­րի հետ հա­գե­ցած է գնա­հատ­վում:

Տար­վա վերջ­նա­կան ար­դյունք­նե­րը դեռևս ամ­փոփ­ված չեն, բայց պետ­նա­խա­րարն անդ­րա­դարձ է կա­տա­րել կան­խա­տես­վող ցու­ցա­նիշ­նե­րին, ներ­կա­յաց­րել տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րը: Այս­պի­սով, Երկ­րի տն­տե­սու­թյան ՀՆԱ-ն գրան­ցել է 10,4 տո­կոս աճ՝ 9 ամս­վա կտր­ված­քով: Նա­խա­րարն այդ ցու­ցա­նի­շը բա­վա­կա­նին դրա­կան է գնա­հա­տում, բայց ա­ռա­վել հե­տաք­րք­րա­կա­նը տն­տե­սա­կան ա­ճի կա­ռուց­ված­քի վեր­լու­ծու­թյունն է. այս­տեղ 4,4 տկո­սա­յին կե­տը ա­պա­հով­վել է վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյան հաշ­վին: Նշա­նա­կում է՝ ար­տա­հան­վող ար­տադ­րան­քի ծա­վալ­նե­րի աճ է գրանց­վել, ին­չը կարևոր է մեր երկ­րի հա­մար: 1,1 տո­կոս աճն ա­պա­հո­վել է է­ներ­գե­տի­կան, 1,4-ը՝ շի­նա­րա­րու­թյու­նը, 7,7 տո­կո­սը՝ առևտրի ու ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տը: 11 ամս­վա տվյալ­նե­րով, երկ­րի տն­տե­սա­կան ցու­ցա­նի­շը 9,3 տո­կոս է, ին­չը, ըստ պետ­նա­խա­րա­րի, հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս կան­խա­տե­սել, որ տա­րին կամ­փո­փեն մո­տա­վո­րա­պես նման ցու­ցա­նի­շով, ին­չը են­թադ­րում է 341 մլրդ դրա­մի հա­մա­խառն ներ­քին ար­դյունք, կամ մեկ շն­չի հաշ­վով ա­վե­լի քան 4800 ԱՄՆ դո­լար՝ անց­նող տար­վա 4355 ԱՄՆ դո­լա­րի դի­մաց: Ե­թե հա­մե­մա­տե­լու լի­նենք այդ ցու­ցա­նի­շը տա­րա­ծաշր­ջա­նի այլ եր­կր­նե­րի հետ, այն չի զի­ջում: ՙՄի­ջին աշ­խա­տա­վար­ձը երկ­րում կազ­մում է 171,800 դրամ, ին­չը նա­խորդ տար­վա հա­մե­մատ 8 տո­կո­սով ա­վել է՚,-ա­սել է Գ. Մար­տի­րո­սյա­նը և հա­վե­լել, որ քա­ղա­քա­ցի­նե­րի ե­կա­մուտ­ներն այն կարևոր ցու­ցա­նիշն են, ո­րի բարձ­րաց­մանն էլ միտ­ված է կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րը 9 ամս­վա տվյալ­նե­րով գե­րա­զան­ցել են 200 մլն ԱՄՆ դո­լա­րը՝ 2018 թվա­կա­նի հա­մե­մատ գրան­ցե­լով 40 տո­կոս աճ: Պետ­բյու­ջեի ցու­ցա­նիշ­նե­րի մա­սին խո­սե­լով, նա նշեց, որ այս տա­րի ե­կա­մուտ­նե­րը կկազ­մեն շուրջ 59 մլրդ դրամ, ո­րը 2 տո­կո­սով գե­րա­զան­ցում է պլա­նա­վո­րած ցու­ցա­նի­շը:
Գ. Մար­տի­րո­սյանն անդ­րա­դար­ձել է նաև գա­լիք տար­վա ո­րոշ ծրագ­րե­րի, հիմ­նա­կա­նում՝ բա­րե­փո­խում­նե­րին, այդ թվում և ո­րոշ ո­լորտ­նե­րում աշ­խա­տա­վար­ձե­րի, նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի բարձ­րաց­մա­նը, պե­տա­կան հա­մա­կար­գում պարգևատր­ման ֆոն­դի ա­վե­լաց­մա­նը՝ 15 տո­կո­սի չա­փով, ին­չը կա­տար­վում է պե­տա­կան հա­մա­կար­գում աշ­խա­տան­քի գրավ­չու­թյու­նը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով: 2020 թվա­կա­նին կբարձ­րաց­վի նաև կեն­սա­թո­շա­կը՝ մի­ջի­նը 10 տո­կո­սի չա­փով: Գ. Մար­տի­րո­սյա­նը կեն­սա­թո­շա­կա­յին ո­լոր­տում առ­կա խն­դիր­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցում կարևոր է հա­մա­րում այս տար­վա երկ­րորդ կե­սից ներ­դր­ված կու­տա­կա­յին կեն­սա­թո­շա­կա­յին հա­մա­կար­գը, ին­չը հե­ռան­կա­րա­յին և ար­դյու­նա­վետ ծրա­գիր է հա­մա­րում ու գտ­նում, որ այն ար­ցախ­ցի կենս­թո­շա­կա­ռու­նե­րին ար­ժա­նա­վա­յել ծե­րու­թյուն ա­պա­հո­վե­լու լավ հնա­րա­վո­րու­թյուն է: Լրագ­րող­նե­րի խնդ­րան­քով պետ­նա­խա­րա­րը պար­զա­բա­նեց ծրա­գի­րը, նշե­լով, որ հա­մա­պա­տաս­խան են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, մե­խա­նիզմ­նե­րը գոր­ծարկ­ված են, ու­սում­նա­սիր­վել և հաշ­վի են առն­վել առ­կա ռիս­կե­րը, ստեղծ­վել է հա­մա­պա­տաս­խան օ­րեն­սդ­րա­կան և ի­րա­վա­կան դաշտ: Այս ըն­թաց­քում ար­դեն 1 մլրդ 400 մլն դրամ գու­մար է փո­խանց­վել հա­մա­պա­տաս­խան հա­շիվ­նե­րին: Կա­ռա­վա­րու­թյունն աշ­խա­տում է ակ­տիվ­նե­րի կա­ռա­վար­ման մեջ մեծ փորձ և հե­ղի­նա­կու­թյուն ու­նե­ցող կազ­մա­կեր­պու­թյան հետ և մտա­հոգ­վե­լու ա­ռիթ՝ կու­տակ­ված գու­մար­նե­րը հետ չս­տա­նա­լու ռիս­կի հետ կապ­ված, հա­մա­րում է ան­հիմն: Ծրա­գի­րը հա­ջո­ղու­թյամբ գոր­ծարկ­վե­լու դեպ­քում մի­ջին կեն­սա­թո­շա­կը կա­րող է հաս­նել մինչև 300 հա­զար դրա­մի:
Պետ­նա­խա­րարն անդ­րա­դար­ձել է նաև ՓՄՁ ո­լոր­տի ծրագ­րե­րին, գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի բա­րե­լավ­մանն ուղղ­ված պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ո­րի մաս են կազ­մում հար­կա­յին ո­լոր­տի բա­րե­փո­խում­նե­րը, ար­տո­նյալ վար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ի­րաց­ման նոր շու­կա­ներ գտ­նե­լու հար­ցում գոր­ծա­րար­նե­րին ա­ջակ­ցու­թյու­նը և այլն:
Մաս­նա­վոր հատ­վա­ծի զար­գա­ցու­մը նույն­պես կա­ռա­վա­րու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից է. տար­վա ըն­թաց­քում ա­վե­լաց­ված աշ­խա­տա­տե­ղե­րի քա­նա­կը հա­սել է 700-ի. այս հար­ցում ա­ռա­ջա­տար են ծա­ռա­յու­թյուն­նե­րի, շի­նա­րա­րու­թյան ո­լորտ­նե­րը:
Բնա­կա­րա­նա­յին ա­պա­հո­վու­թյան խնդ­րի լուծ­ման նպա­տա­կով հա­տուկ քա­ղա­քա­կա­նու­թյուն է մշակ­վել և ի­րա­կանց­վե­լու է հի­փո­թե­քա­յին վար­կա­վոր­ման մի­ջո­ցով: Միայն Ստե­փա­նա­կեր­տում 500 նոր բնա­կա­րան կկա­ռուց­վի:
Լրագ­րող­նե­րի հար­ցերն առ­նչ­վում էին տն­տե­սու­թյան բո­լոր ճյու­ղե­րին. հե­տաքր­քիր էին թե՜ Գ. Մար­տի­րո­սյա­նի դիր­քո­րո­շու­մը հան­րա­պե­տու­թյան ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վե­րա­բե­րյալ, թե՜ տն­տե­սու­թյան մեջ առ­կա խն­դիր­նե­րի ու տն­տե­սու­թյան զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րի վե­րա­բե­րյալ կա­ռա­վա­րու­թյան ձեռ­նարկ­վող քայ­լե­րը: Շո­շափ­վե­ցին բնա­պահ­պա­նու­թյան, է­ներ­գե­տի­կա­յի, սո­ցիա­լա­կան ո­լորտ­նե­րում, մաս­նա­վոր հատ­վա­ծում առ­կա՝ լու­ծում պա­հան­ջող հար­ցեր, վե­րաբ­նա­կեց­ման, փախս­տա­կան­նե­րի խն­դիր­նե­րը:
Գ. Մար­տի­րո­սյա­նը վեր­ջում Ա­մա­նո­րի տո­նե­րի կա­պակ­ցու­թյամբ բա­րե­մաղ­թանք­ներ հղեց և լրագ­րո­ղի հար­ցին ի պա­տաս­խան նշեց, որ Նոր տա­րին կդի­մա­վո­րի ըն­տա­նի­քի հետ՝ տա­նը, ա­վան­դա­կան տո­նա­կան սե­ղա­նի շուրջ:
;