Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐՏԵՂ ԳՐԱՆՑՎՈՒՄ Է ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

Այ­սօր ա­ռա­վել քան երբևէ դժ­վար է թե­րագ­նա­հա­տել է­ներ­գե­տի­կի աշ­խա­տան­քը։ Ե­թե նախ­կի­նում նրանց ան­խա­փան աշ­խա­տան­քի շնոր­հիվ ու­նեինք միայն ջեր­մու­թյուն և լույս, ա­պա այ­սօր ա­ռանց այդ կարևո­րա­գույն օ­ղա­կի դժ­վար է պատ­կե­րաց­նել բազ­մա­թիվ ո­լորտ­նե­րի աշ­խա­տան­քը։ Ա­սել է թե` այն դի­տե­լով որ­պես ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղու­թյուն անհ­նար է պատ­կե­րաց­նել տն­տե­սու­թյան զար­գա­ցումն ընդ­հան­րա­պես։ Թե ինչ­պի­սին էր է­ներ­գո­հա­մա­կար­գի տա­րին Հադ­րու­թի շր­ջա­նի հա­մար, փոր­ձե­ցինք պար­զել ՙԱր­ցա­խէ­ներ­գո՚ ՓԲԸ-ի Դի­զակ մաս­նա­ճյու­ղի տնօ­րեն Վի­գեն Ա­ՂԱ­ՋԱ­ՆՅԱ­ՆԻՑ։

- Պա­րոն Ա­ղա­ջա­նյան ՙԱր­ցա­խէ­ներ­գո՚-ի Դի­զակ մաս­նա­ճյուղն ու­նի ձևա­վոր­ված ա­վան­դույթ­ներ, ինչն էլ ա­պա­հո­վում է հա­մա­կար­գի դի­նա­միկ զար­գա­ցու­մը։


- Ի­րոք մաս­նա­ճյու­ղը շր­ջա­նի հին կա­ռույց­նե­րից է և ու­նի ձևա­վոր­ված ա­վան­դույթ­ներ։ Այ­սօր մաս­նա­ճյու­ղում աշ­խա­տում է 99 մարդ։ Կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյան հետևան­քով 35/10կՎտ հզո­րու­թյան են­թա­կա­յան­նե­րը գտն­վում են գլ­խա­մա­սա­յին կա­ռույ­ցի են­թա­կա­յու­թյան տակ, որ­տեղ աշ­խա­տում է ևս 12 հո­գի։ Մաս­նա­ճյու­ղում օ­դա­յին գծե­րի սպա­սար­կումն ա­պա­հով­վում է 2 բրի­գադ­նե­րի կող­մից, ո­րոնք տե­ղա­կայ­ված են Հադ­րութ քա­ղա­քում և Տող գյու­ղում։ Դրա­կանն այն է, որ շր­ջա­նի բո­լոր գյու­ղե­րում աշ­խա­տող­ներ ու­նենք, ինչն անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման կարևոր ե­րաշ­խիք­նե­րից է։ Մի­ջին աշ­խա­տա­վար­ձը 120 հազ. դրամ է։ Հա­սել ենք նրան, որ կո­լեկ­տի­վի յու­րա­քան­չյուր ան­դա­մի հու­զող հար­ցե­րը և խն­դիր­նե­րը հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում լու­ծում են ստա­նում, որն ա­վե­լի է ամ­րապն­դում կո­լեկ­տի­վի ա­ռա­վել ար­դյու­նա­վետ գոր­ծու­նեու­թյու­նը։ Մաս­նա­ճյու­ղի աշ­խա­տա­կազ­մի հա­մար ստեղծ­վել է աշ­խա­տան­քա­յին նոր­մալ պայ­ման­ներ։


- Է­ներ­գա­մա­տա­կա­րար­ման հու­սա­լիու­թյու­նից է կախ­ված շր­ջա­նի ան­խա­փան աշ­խա­տանք­նե­րի ա­պա­հո­վու­մը։ Այդ ուղ­ղու­թյամբ ի՞նչ աշ­խա­տանք­ներ են տար­վում։


- Մաս­նա­ճյու­ղի սպա­սարկ­ման ո­լորտն ընդ­գր­կում է 173 են­թա­կա­յան, ո­րից 121 գտն­վում է մաս­նա­ճյու­ղի հաշ­վեկշ­ռում, 550 կմ եր­կա­րու­թյան 10/04 կՎտ հզո­րու­թյան է­լեկտ­րա­կան գծեր։ 2019 թվա­կա­նի ան­ցած 11 ամ­սում շր­ջան մուտք է գոր­ծել 18 մլն 219 հա­զար կՎտ/ ժամ է­լեկտ­րաէ­ներ­գիա, ապ­րան­քա­յին ար­տադ­րան­քը կազ­մել է 16 մլն115 հա­զար կՎտ/ժամ։ Մաս­նա­ճյու­ղի գոր­ծու­նեու­թյան գե­րա­կա խն­դի­րը հա­մա­րել ենք է­լեկտ­րագ­ծե­րի հու­սա­լիու­թյան ա­պա­հո­վու­մը։ Այդ նպա­տա­կով 10 կվ և 0,4 կվ հզո­րու­թյան է­լեկտ­րագ­ծե­րում փո­խա­րին­վել են շուրջ 256 հատ հե­նա­սյու­ներ, փո­խա­րին­վել են 12,5 կմ եր­կա­րու­թյան է­լեկտ­րագ­ծեր, մոտ 8 կմ է­լեկտ­րագ­ծեր են ձգ­վել։ Հզո­րաց­վել է 8 են­թա­կա­յան, ցան­կա­պատ­ման աշ­խա­տանք­ներ են տար­վել 3 են­թա­կա­յան­նե­րի տա­րած­քում, մի շարք են­թա­կա­յան­նե­րում կա­տար­վել են յու­ղալ­ցում։


- Մաս­նա­ճյուղ-բա­ժա­նորդ կապն ի՞նչ մա­կար­դա­կի վրա է գտն­վում և ինչ­պե՞ս է լուծ­վում սպառ­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց վար­ձավ­ճար­նե­րի հա­վա­քագ­րու­մը։


- Որ­պես գոր­ծու­նեու­թյան կարևոր ուղ­ղու­թյուն, մաս­նա­ճյու­ղի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է գտն­վում սպառ­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց վար­ձավ­ճար­նե­րի հա­վա­քագր­ման գոր­ծըն­թա­ցը։ Շր­ջա­նում բա­ժա­նորդ­նե­րի ընդ­հա­նուր թի­վը 4661 է, ո­րից 3745 բնա­կիչ­ներ են։ Բա­ժա­նորդ­նե­րի կող­մից ծախս­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց վար­ձավ­ճար­նե­րի գանձ­ման մատ­չե­լիու­թյան նպա­տա­կով փոխ­վել է շուրջ 1800 հաշ­վիչ, 1400 հաշ­վիչ­նե­րում փոխ­վել են մուտ­քե­րի լա­րե­րը։ 2019թ. ան­ցած 11 ամ­սում հա­վա­քագր­ման գու­մա­րա­յին ծա­վա­լը կազ­մել է 581 մլն 476,1 հա­զար դրամ, ո­րը գե­րա­զան­ցում է ան­ցյալ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի ցու­ցա­նի­շը։ Ծախս­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց վար­ձավ­ճար­նե­րի հա­վա­քագր­ման 80 տո­կո­սից ա­վե­լին կա­տար­վում է բան­կա­յին հա­մա­կար­գով և փոս­տա­յին բա­ժան­մունք­նե­րում։ Բո­լոր բա­ժա­նորդ­նե­րի հետ կան հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նագ­րեր։ Բնակ­չու­թյու­նից մաս­նա­ճյուղ մտած բո­լոր դի­մում­նե­րին պա­տաս­խան­վում է։ Շր­ջա­նում հա­մա­րյա բա­ցառ­վում են բա­ժա­նորդ­նե­րի է­լեկտ­րա­կան գծե­րի ան­ջա­տում­նե­րը։


- Ի՞նչ դժ­վա­րու­թյուն­ներ և դեռևս չլուծ­ված խն­դիր­ներ կան։


- Է­ներ­գա­մա­տա­կա­րար­ման կարևոր պայ­մա­նը հու­սա­լի օ­դա­յին գծե­րի առ­կա­յու­թյունն է։ Այ­սօր­վա դրու­թյամբ այդ ուղ­ղու­թյամբ դեռևս շատ աշ­խա­տանք­ներ կան ի­րա­կա­նաց­նե­լու, ո­րին խոչն­դո­տում է հե­նա­սյու­նե­րի և է­լեկտ­րա­կան լա­րե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը։ Գյու­ղե­րում զգա­լի աշ­խա­տանք կա 0,4 կՎտ հզո­րու­թյան է­լեկտ­րա­կան գծե­րի հե­նա­սյու­նե­րի փոխ­ման և լա­րե­րի ձգ­ման ուղ­ղու­թյամբ։ Հու­սով ենք, այս հար­ցում 2020 թվա­կա­նը շր­ջա­դար­ձա­յին կլի­նի: