Logo
Print this page

ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՋԵՐՄՈՑ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 Քար­վա­ճառ շրջ­կենտ­րո­նում վեր­ջերս շա­հա­գործ­ման հան­ձն­ված ու­սում­նա­կան ջեր­մո­ցը կա­ռուց­վել է Awesome Foundation Ար­ցա­խի դրա­մաշ­նոր­հով։ Մի­ջո­ցառ­ման առ­թիվ Քար­վա­ճա­ռում էին Awesome Foundation հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի մի խումբ ան­դամ­ներ։

Դպ­րո­ցի հարևա­նու­թյամբ կա­ռուց­ված ջեր­մո­ցը դի­տե­լուց, կա­տար­ված ու կա­տար­վե­լիք աշ­խա­տանք­նե­րին ծա­նո­թա­նա­լուց հե­տո հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ­նե­րը Քար­վա­ճա­ռի դպ­րո­ցի ու­սու­ցիչ­նե­րին ու ա­շա­կերտ­նե­րին ներ­կա­յաց­րին ար­դեն ըն­տր­ված ու ֆի­նան­սա­վոր­ված նա­խորդ նա­խագ­ծե­րը, ինչ­պես նաև՝ հիմ­նադ­րա­մին դի­մե­լու կա­նոն­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ քա­ջա­լե­րե­լով Քար­վա­ճա­ռի դպ­րո­ցա­կան­նե­րին նոր ու ստեղ­ծա­գործ նա­խագ­ծե­րով դի­մել հիմ­նադ­րա­մին։
Ու­սում­նա­կան ջեր­մո­ցի նա­խագ­ծի հե­ղի­նակ­նե­րից Դա­վիթ Ե­ղիա­զա­րյա­նը մեզ հետ զրույ­ցում նշեց, որ այն կա­ռու­ցե­լու հիմ­նա­կան նպա­տակն է ե­րե­խա­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տալ ի­րենց իսկ ձեռ­քե­րով ծա­ղիկ­ներ ցա­նել, տն­կի­ներ խնա­մել, հետևել բույ­սե­րի աճ­ման գոր­ծըն­թա­ցին և դեռ դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից սո­վո­րել ճիշտ ագ­րո­կա­նոն­ներ։
ՙԱ­ճեց­րած ծա­ղիկ­նե­րը, տն­կի­նե­րը հե­տա­գա­յում ծրագ­րում ենք տրա­մադ­րել քա­ղա­քի կա­նա­չա­պատ­ման հա­մար, մի­գու­ցե՝ ո­րո­շա­կի խոր­հր­դան­շա­կան գու­մա­րով՝ հե­տա­գա­յում նոր սեր­մեր, տն­կի­ներ ձեռք բե­րե­լու նպա­տա­կով՚,-նշեց Դա­վիթ Ե­ղիա­զա­րյա­նը։ Ըստ մեր զրու­ցակ­ցի՝ ջեր­մոց-լա­բո­րա­տո­րիա­յում ձեռք բեր­ված գի­տե­լիք­ներն ա­շա­կերտ­նե­րին կա­րող են օգ­տա­կար լի­նել ամ­բողջ կյան­քում, իսկ ջեր­մո­ցը կա­րող է բա­ցա­հայ­տում­նե­րի ու ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի կենտ­րոն դառ­նալ նրանց հա­մար։
Ջեր­մոց-լա­բո­րա­տո­րիան բաց է դպ­րո­ցի կեն­սա­բա­նու­թյան ու­սու­ցիչ­նե­րի հա­մար. այս­տեղ նրանք կա­րող են անց­կաց­նել կեն­սա­բա­նու­թյան գործ­նա­կան դա­սեր, ո­րո­շա­կի ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ ա­նել ա­ճեց­վող բույ­սե­րի վրա։
Ջեր­մոցն ա­վե­լի ակ­տիվ և մշ­տա­պես ե­րե­խա­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հե­լու հա­մար այս ու­սում­նա­կան տար­վա սկզ­բից Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի շր­ջա­նակ­նե­րում բաց­վել է ար­գոէ­կո­լո­գիա­յի խմ­բակ, պա­րապ­մունք­նե­րին ե­րե­խա­նե­րը ծա­նո­թա­նում են սե­լեկ­ցիա­յին, շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյա­նը, բու­սա­բա­նու­թյա­նը, քն­նար­կում տար­բեր բույ­սե­րի ա­ճեց­ման նպա­տա­կա­հար­մա­րու­թյունն ըստ տա­րա­ծաշր­ջա­նի։ Շու­տով խմ­բա­կը ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ կի­րա­կա­նաց­նի հենց ջեր­մո­ցում։
Նշենք, որ Awesome Foundation-ի ար­ցա­խյան մաս­նա­ճյու­ղը գոր­ծում է 2018 թվա­կա­նի նո­յեմ­բե­րից։ 1000 դո­լա­րի չա­փով դրա­մաշ­նոր­հը եր­կու ա­միս մեկ տրա­մադր­վում է տվյալ եր­կամ­սյա­կի հաղ­թող նա­խագ­ծին։ Հիմ­նադ­րա­մին ներ­կա­յաց­վող նա­խագ­ծե­րը պետք է լի­նեն ի­րա­տե­սա­կան և հե­ռան­կա­րա­յին։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.