Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

 2019-ի հոկ­տեմ­բե­րի վեր­ջին Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի հրա­մա­նով աշ­խա­տա­կազ­մի գյուղ­վար­չու­թյան պետ է նշա­նակ­վել Ա­զատ Ե­ղո­յա­նը` փո­խա­րի­նե­լով Լևոն Սի­մո­նյա­նին։

Ներ­կա­յաց­նե­լով շր­ջա­նի գյու­ղատն­տե­սա­կան ներ­կա պատ­կե­րը` Ա. Ե­ղո­յանն ա­սաց.
-Այս օ­րե­րին հիմ­նա­կան մտա­հո­գի­չը հա­ցա­հա­տի­կի ցան­քա­տա­րածք­նե­րի վի­ճակն է։
Շր­ջա­նում ընդ­հա­նուր առ­կա է 25000հա վա­րե­լա­հող, 107206հա ա­րո­տա­վայր, 14504հա խոտ­հարք և 586հա բազ­մա­մյա տն­կարկ։ 2018թ. աշ­նա­նը և 2019թ. գար­նա­նը շր­ջա­նում ընդ­հա­նուր կա­տար­վել էր 18873հա հա­ցա­հա­տի­կի ցանքս, ո­րից ցո­րեն` 6618հա, գա­րի, 11603հա` հա­ճար, 582հա` վար­սակ, ստաց­վել է 60տ բերք։ Հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վաքն սկս­վեց մա­յի­սի կե­սե­րից։ Հնձ­վել է 6572հա ցո­րեն` 18,1ց/հա բեր­քատ­վու­թյամբ. ստաց­վել է 11924տ հա­ցա­հա­տիկ։ Իշ­խա­նա­ձո­րում ցան­վել է նաև 20հա ծխա­խոտ, բեր­քատ­վու­թյու­նից գոհ են։ Բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սեր ար­տադ­րող հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից տրա­մադր­վում է ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն` յու­րա­քան­չյուր հեկ­տա­րի հա­մար 200.000 դրա­մի չա­փով։ Ցան­քա­տա­րած­քը չպետք է փոքր լի­նի կես հեկ­տա­րից։ Այս ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում 114 հո­ղօգ­տա­գոր­ծող ստա­ցել է ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն` ընդ­հա­նուր 147հա-ի դի­մաց։ Կարևոր մի­ջո­ցա­ռում է նռան այ­գի­նե­րի հիմ­նու­մը` դար­ձյալ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ։ 2019-ին շր­ջա­նում տնկ­վել է 125000 նռ­նե­նի և 2225 ըն­կու­զե­նի։ Կա­ռա­վա­րու­թյան կող­մից հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին ան­հա­տույց տրա­մադր­վել է նաև այլ մշա­կա­բույ­սե­րի սեր­մա­ցու` մոտ 1400հա տա­րած­քում ցանքս կա­տա­րե­լու նպա­տա­կով։
2019թ. աշ­նա­նը կա­տար­վել է ընդ­հա­նուր 17143հա հերկ և 16951հա ցանքս, սա­կայն ե­ղա­նա­կա­յին չոր պայ­ման­նե­րի պատ­ճա­ռով ցան­քա­տա­րածք­նե­րի մի մա­սում հա­ցա­հա­տի­կը չի ծլել կամ ծլե­լուց հե­տո բույ­սե­րի ա­ճը կանգ­նել է։ Ա. Ե­ղո­յա­նը տե­ղե­կաց­րեց. ա­ռանձ­նա­պես վատ է վի­ճա­կը շր­ջա­նի Թով­մա­սա­րի բարձ­րա­վան­դա­կում (Հա­կա­րիի ձա­խա­կողմ)։ Ըստ գյուղ­վար­չու­թյան պե­տի` հիմ­նա­կա­նում տու­ժել են Թով­մա­սա­րի մի­ջին հատ­վա­ծի ցան­քա­տա­րածք­նե­րը, ինչ­պես նաև Ո­րո­տա­նի ա­փա­մերձ Հայ­կա­զյա­նի, Հա­կա­րիի ա­ջափ­նյա ո­րոշ հատ­ված­նե­րի ցան­քա­տա­րածք­նե­րը` ընդ­հա­նուր մոտ 5000հա։ Բար­վոք վի­ճա­կում են Ա­րաք­սա­մերձ ցան­քա­տա­րածք­նե­րը, ինչ­պես նաև Կով­սա­կա­նի, Վա­նի սա­րա­հար­թե­րի ար­տե­րը։ Ար­ցա­խի գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը հուն­վա­րի 13-ին շր­ջա­նա­յին գյուղ­բա­ժին­նե­րի ղե­կա­վար­նե­րի, գյու­ղատն­տես-մաս­նա­գետ­նե­րի և ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ անց­կաց­րած աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ անդ­րա­դար­ձել է նաև ե­րաշ­տի խնդ­րին։ ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րը հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րում ար­ձա­նագ­րել են մեծ չա­փե­րով վնաս­ված տա­րածք­ներ` հատ­կա­պես աշ­նա­նա­ցան հա­ցա­հա­տի­կի։ Վեր­ջերս տե­ղա­ցած անձրևն ու ձյու­նը ո­րո­շա­կի հույ­սեր տա­լիս են, որ հա­ցա­հա­տի­կի ար­տե­րը կկա­նա­չա­պատ­վեն։ Ա. Ե­ղո­յա­նը տե­ղե­կաց­րեց. կա ծրա­գիր գար­նա­նը վնաս­ված տա­րածք­նե­րում կրկ­նա­կի ցանքս ի­րա­կա­նաց­նել։ Հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին ան­հա­տույց կհատ­կաց­վի ե­րաշ­տա­դի­մաց­կուն մշա­կա­բույ­սե­րի` ո­լո­ռի, սի­սե­ռի և կտա­վա­տի սեր­մա­ցու, ի­հար­կե, նրանց ցան­կու­թյան դեպ­քում։ Հուն­վա­րի 13-ի խոր­հր­դակ­ցու­թյան վեր­ջում այս հար­ցի վե­րա­բե­րյալ Ժի­րայր Միր­զո­յա­նը գյուղ­բա­ժին­նե­րի ղե­կա­վար­նե­րին հանձ­նա­րա­րել է. մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում հան­դի­պել հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին և քն­նար­կել առ­կա ի­րա­վի­ճա­կը, ի­րա­կա­նաց­նել դի­տար­կում­ներ, ո­րից հե­տո նա­խա­րա­րու­թյու­նում կկազ­մա­կերպ­վի քն­նար­կում և կկա­յաց­վեն վերջ­նա­կան ո­րո­շում­ներ։
Վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին շր­ջա­նում սկս­վել է նաև ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կազ­մա­վո­րում: Ներ­կա­յումս կա մոտ 45 ջեր­մոց` ընդ­հա­նուր 14822ք/մ մա­կե­րե­սով, ա­մե­նա­մե­ծը` 200ք/մ։ Ջեր­մոց­նե­րում մշա­կում են լո­լիկ, պղ­պեղ, սմ­բուկ, վա­րունգ, ո­րոշ­նե­րում ծա­ղիկ, կա­նա­չի և այլ մշա­կա­բույ­սեր։ Սա­կայն հիմ­նա­կա­նում ար­տադր­վում է լո­լի­կի, պղ­պե­ղի և սմ­բու­կի սա­ծիլ։ Ջե­ռու­ցու­մը կա­տար­վում է հե­ղուկ վա­ռե­լի­քով ու վա­ռե­լա­փայ­տով։ Ո­ռո­գու­մը հիմ­նա­կա­նում կա­թի­լա­յին ե­ղա­նա­կով է։ Անդ­րա­դառ­նա­լով մո­տա­կա ծրագ­րե­րին` Ա. Ե­ղո­յա­նը կարևո­րեց, որ ջրո­վի տա­րածք­նե­րում տնկ­վեն նոր այ­գի­ներ` հատ­կա­պես նռան, ար­քա­յա­նարն­ջի և ձի­թապտ­ղի։ Այժմ միայն Կով­սա­կա­նում կա մոտ 5հա ձի­թապտ­ղի այ­գի, ո­րը պատ­կա­նում է սի­րիա­հա­յի։ Շր­ջա­նի մայր գե­տի` Հա­կա­րիի, ինչ­պես նաև Ո­րո­տա­նի, Ող­ջիի ա­փա­մերձ տա­րածք­նե­րի հիմ­նա­կան մա­սը ե­ղեգ­նա­պատ է և ա­նօգ­տա­գոր­ծե­լի։ Վեր­ջին տա­րի­նե­րին սկս­վել է այդ տա­րածք­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը։ Ա. Ե­ղո­յանն ա­սաց. հա­րա­վա­յին թևի 29 հա­մայն­քի ղե­կա­վար­ներ են դի­մել, որ նշ­ված տա­րածք­նե­րում դրե­նաժ­ներ փոր­վեն, ե­ղած­նե­րը մաքր­վեն։ Ընդ­հա­նուր պետք է փոր­վի ու մաքր­վի 105կմ դրե­նաժ։ Ի­հար­կե, սա եր­կա­րատև աշ­խա­տանք է պա­հան­ջում, ուս­տի աշ­խա­տանք­նե­րը կսկս­վեն` հաշ­վի առ­նե­լով ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, տա­րածք­նե­րի մա­կե­րե­սի ա­վել լի­նե­լը։ Անհ­րա­ժեշտ է նաև մաք­րել մոտ 55կմ ո­ռոգ­ման ջրա­տար։ Այս աշ­խա­տանք­նե­րում գյուղ­վար­չու­թյանն ա­ջակ­ցե­լու է ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲ ըն­կե­րու­թյու­նը: Ո­րոշ հա­մայ­նք­նե­րում սկ­սել են ա­րո­տա­վայ­րե­րը մաք­րել մա­ցառ­նե­րից, քա­րե­րից և տա­րած­քը դարձ­նել վա­րե­լա­հող։
Բա­ցի հո­ղա­գոր­ծու­թյու­նից, շր­ջա­նում զբաղ­վում են նաև ա­նաս­նա­պա­հու­թյամբ ու մեղ­վա­բու­ծու­թյամբ։ Շր­ջա­նի պայ­ման­նե­րը թույ­լատ­րում են, որ յու­րա­քան­չյուր տա­րի Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցող տո­նին Քա­շա­թա­ղը միշտ ա­ռա­ջին տե­ղում է։