[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԸ ՀԱՆ­ԴԵՍ Է Ե­ԿԵԼ ՀԱ­ՄԱ­ՊԱՐ­ՓԱԿ Ա­ՌԱ­ՋԱՐ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՎ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նը, ըն­դա­ռա­ջե­լով փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի կա­ռուց­ման և շա­հա­գործ­ման հետ կապ­ված հան­րու­թյան շր­ջա­նում ծա­գած մտա­հո­գու­թյուն­նե­րին, 2020թ. փետր­վա­րի 4-ին ձևա­վո­րել էր մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղով, ո­րը հա­մա­պա­տաս­խան ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում պետք է ու­սում­նա­սի­րեր Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ՓՀԷԿ-ե­րի ազ­դե­ցու­թյու­նը։

Ինչ­պես ա­սաց Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ Ա­լեք­սանդր Գաս­պա­րյա­նը, հիմ­նա­կան նպա­տա­կը մեկն էր՝ ու­սում­նա­սի­րել, վեր­լու­ծել և գնա­հա­տել Ար­ցա­խում շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ՓՀԷԿ-ե­րի հա­մա­լիր ազ­դե­ցու­թյու­նը, ՓՀԷԿ-ե­րի գոր­ծու­նեու­թյան՝ բնա­պահ­պա­նա­կան օ­րեն­սդ­րու­թյան, ինչ­պես նաև մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը և ո­լոր­տի բա­րե­լավ­ման, այդ թվում` ար­դյու­նա­վետ մշ­տա­դի­տարկ­մանն ուղղ­ված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­մը։
Ըստ Ա­լեք­սանդր Գաս­պա­րյա­նի՝ հանձ­նա­ժո­ղո­վի առջև դր­ված ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­ներն էին՝ գնա­հա­տել շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա Շա­հու­մյա­նի շր­ջա­նում կա­ռուց­վող (ներ­կա­յումս` շի­նա­րա­րու­թյու­նը կա­սեց­ված) ՓՀԷԿ-ե­րի և ար­դեն իսկ գոր­ծող ՓՀԷԿ-ե­րի հետ միա­սին, հա­վա­քա­կան գոր­ծու­նեու­թյան հնա­րա­վոր բնա­պահ­պա­նա­կան ազ­դե­ցու­թյան աս­տի­ճա­նը, ինչ­պես նաև դրանց նա­խագծ­ման և կա­ռուց­ման հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը բնա­պահ­պա­նա­կան օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րին։ Նաև խն­դիր էր դր­ված հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում ու­սում­նա­սի­րել նախ Շա­հու­մյա­նի, իսկ հե­տո նաև մյուս շր­ջան­նե­րում խո­շոր գե­տե­րի ա­վա­զան­նե­րի հիդ­րոէ­ներ­գե­տիկ նե­րու­ժը և ներ­կա­յաց­նել ա­ռա­ջար­կու­թյուն­ներ` ո­լոր­տի զար­գաց­ման տես­լա­կա­նի, ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի և սահ­մա­նա­փա­կում­նե­րի վե­րա­բե­րյալ։
Ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք­նե­րով հանձ­նա­ժո­ղո­վը կազ­մում է եզ­րա­կա­ցու­թյուն, ո­րում պետք է նե­րառ­վեն ՓՀԷԿ-ե­րի կա­ռուց­ման, շա­հա­գործ­ման (գոր­ծող ՓՀԷԿ-ե­րի մա­սով) և նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյան (կա­ռուց­վող ՓՀԷԿ-ե­րի մա­սով)՝ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան, բնա­պահ­պա­նա­կան օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րի հնա­րա­վոր խախ­տում­նե­րի, դրանց պատ­ճառ­նե­րի մա­սին ամ­փոփ տե­ղե­կու­թյուն­ներ, ինչ­պես նաև ո­լոր­տի բա­րե­լավ­ման և ի հայտ ե­կած բա­ցա­սա­կան հետևանք­նե­րի վե­րաց­ման մա­սին ա­ռա­ջար­կու­թյուն­ներ։
Հանձ­նա­ժո­ղո­վին ներ­կա­յաց­ված պա­հանջ­նե­րի հա­մա­ձայն՝ աշ­խա­տանք­նե­րը պետք է ի­րա­կա­նաց­վեին հրա­պա­րա­կայ­նու­թյան և թա­փան­ցի­կու­թյան սկզ­բունք­նե­րի հի­ման վրա՝ պահ­պա­նե­լով գաղտ­նի տե­ղե­կու­թյուն­նե­րին ներ­կա­յաց­վող օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րը։ Հանձ­նա­ժո­ղո­վա­կան­նե­րից յու­րա­քան­չյուրն ի­րա­վունք ու­ներ ստա­նալ ՓՀԷԿ-ե­րի հետ կապ­ված ողջ տե­ղե­կատ­վու­թյու­նը, ինչ­պես նաև հրա­պա­րա­կել այն` բա­ցա­ռու­թյամբ գաղտ­նիք պա­րու­նա­կող տե­ղե­կու­թյուն­նե­րի։
Զրու­ցակ­ցիս հա­վաստ­մամբ՝ դեռևս փետր­վար ամ­սին ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­վել Շա­հու­մյա­նի շր­ջա­նում՝ կա­ռուց­վող (ներ­կա­յումս շի­նա­րա­րու­թյու­նը կա­սեց­ված) և գոր­ծող ՓՀԷԿ-ե­րի հա­վա­քա­կան գոր­ծու­նեու­թյան հնա­րա­վոր ազ­դե­ցու­թյու­նը շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա գնա­հա­տե­լու նպա­տա­կով։
Հանձ­նա­ժո­ղովն ու­սում­նա­սի­րել է ՓՀԷԿ-ե­րի վե­րա­բե­րյալ փաս­տաթղ­թե­րը, ո­րից հե­տո շա­րու­նա­կել աշ­խա­տանք­նե­րը Քա­շա­թա­ղի և Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րի ՓՀԷԿ-ե­րի տա­րածք­նե­րում։ Ու­սում­նա­սիր­վել է նաև ՓՀԷԿ-ե­րի լի­ցեն­զիա­նե­րի և թույ­լտ­վու­թյուն­նե­րի հետ կապ­ված փաս­տաթղ­թաշր­ջա­նա­ռու­թյու­նը, ծա­նո­թա­ցել են գոր­ծող օ­րեն­սդ­րա­կան և են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րին։
Նշ­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ հանձ­նա­ժո­ղո­վի հա­մա­պար­փակ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը կյան­քի կո­չե­լու հա­մար ԱՀ կա­ռա­վա­րու­թյան 2020թ մար­տի 17-ի հա­մա­պատ­սախն ո­րոշ­ման հա­մա­ձայն ստեղծ­վել էր աշ­խա­տան­քա­յին խումբ ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։
Նշենք, որ հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես կա­սեց­վել էին` հա­մա­վա­րա­կի հետ կապ­ված։
Ա. Գաս­պա­րյա­նի ի­րա­զեկ­մամբ՝ ապ­րի­լի 23-ին ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը խոր­հր­դակ­ցու­թյուն էր հրա­վի­րել աշ­խա­տան­քա­յին խմ­բի ան­դամ­նե­րի հետ, ո­րի ըն­թաց­քում նա­խանշ­վել են աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րե­լու հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը և կա­տար­ման ժամ­կետ­նե­րը։ Հաշ­վի առ­նե­լով հար­ցի կարևո­րու­թյու­նը՝ Գ. Մար­տի­րո­սյա­նը հանձ­նա­րա­րել է հրա­պա­րա­կել շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի ազ­դե­ցու­թյունն ու­սում­նա­սի­րող հանձ­նա­ժո­ղո­վի ամ­փո­փիչ ար­ձա­նագ­րու­թյու­նը և, այն ո­րա­կե­լով որ­պես ու­ղե­ցույց աշ­խա­տան­քա­յին խմ­բի հա­մար, ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան հաս­տա­տա­կա­մու­թյու­նը՝ կյան­քի կո­չել ար­ձա­նագ­րու­թյան մեջ նե­րառ­ված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը, վե­րաց­նել թե­րու­թյուն­ներն ու խախ­տում­նե­րը, ա­պա­հո­վել բնա­պահ­պա­նա­կան օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րի ան­շեղ կա­տա­րու­մը։
Ըստ հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թյան՝ ներ­կա­յաց­վել են հետևյալ պա­հանջ­նե­րը.
ա. հաշ­վի առ­նե­լով, որ վեր­ջին 40 տար­վա ըն­թաց­քում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գե­տե­րում գե­տա­յին հոս­քը նվա­զել է մինչև 10%, անհ­րա­ժեշտ է 3 ամս­վա ըն­թաց­քում գոր­ծող և կա­ռուց­վող փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի թույ­լտ­վու­թյուն­նե­րում վե­րա­նա­յել հիդ­րո­լո­գիա­կան տվյալ­նե­րը, ինչ­պես նաև՝ նոր կա­ռուց­վող փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի դեպ­քում, ջրօգ­տա­գործ­ման թույ­լտ­վու­թյուն­նե­րը և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման փոր­ձաքն­նու­թյուն­նե­րը.
բ. գե­տե­րում է­կո­լո­գիա­կան հոս­քը պահ­պա­նե­լու հա­մար 6 ամս­վա ըն­թաց­քում փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի ջրըն­դու­նի­չի պատ­վա­րի ձկ­նան­ցու­ղու վրա տե­ղադ­րել տե­սախ­ցիկ և օն­լայն մա­կար­դա­կա­չափ՝ գծան­շե­լով է­կո­լո­գիա­կան հոս­քի մա­կար­դա­կը.
գ. ի­րա­կա­նաց­նել նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ՝ 2020թ. 3-րդ կամ 4-րդ ե­ռամ­սյա­կից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ջրաօ­դերևու­թա­բա­նա­կան ցան­ցի վե­րա­կան­գն­ման գոր­ծըն­թա­ցը սկ­սե­լու հա­մար.
դ. 2020թ. մա­յիս-հու­նիս ա­միս­նե­րին կազ­մել կա­ռա­վար­ման պլան­նե­րի բո­վան­դա­կու­թյու­նը և ներ­կա­յաց­նել ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հաս­տատ­մա­նը.
ե. ի­րա­կա­նաց­նել նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ՝ 2020թ. 4-րդ ե­ռամ­սյա­կից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գե­տե­րի ջրա­վա­զա­նա­յին կա­ռա­վար­ման պլան­նե­րի մշակ­ման գոր­ծըն­թա­ցը սկ­սե­լու հա­մար։
Ինչ վե­րա­բե­րում է շի­նա­րա­րու­թյու­նը վերս­կս­ված նոր կա­ռուց­վող փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րին, Ա. Գաս­պա­րյա­նը նշեց, որ դրանց շի­նա­րա­րու­թյա­նը զու­գըն­թաց, պետք է սկս­վի հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կե­տում ջրօգ­տա­գործ­ման թույ­լտ­վու­թյուն­նե­րը և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման փոր­ձաքն­նու­թյուն­նե­րը վե­րա­նա­յե­լու գոր­ծըն­թա­ցը, իսկ բուն շի­նա­րա­րու­թյու­նը պետք է ըն­թա­նա այն կոն­ստ­րուկ­տիվ հատ­ված­նե­րում, ո­րոնք նշ­ված թույ­լտ­վու­թյուն­նե­րը և փոր­ձաքն­նու­թյուն­նե­րը վե­րա­նա­յե­լու ար­դյուն­քում, ակն­հայտ է, փո­փո­խու­թյան չեն են­թարկ­վի։