[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից  հունիսի 8-ին դիտարկում է անցկացվել Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում՝ 43 լայն սպառման ապրանքատեսակների առումով։ 

Ինչպես տեղեկացանք վերոնշյալ Հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանից, նախորդ դիտանցման համեմատ արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 2 գնաճ, 4 գնանկում: 

Մասնավորապես՝ միջին գնաճ է արձանագրվել ադամաթուզ (1կգ՝ 17 դրամ) և շաքարավազ (1կգ՝ 3 դրամ) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է բժշկական դիմակ  (1 հատ՝ 10 դրամ),  հնդկաձավար (1կգ՝ 22 դրամ), ալյուր «Բաղրամյան»  (25կգ՝  71  դրամ) և ալյուր «Բաղրամյան» (1կգ՝  3 դրամ) ապրանքատեսակների համար:

Ըստ Ս. Գրիգորյանի՝ գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում: