[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ՋՐԱԳԻԾ

 Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի

 Մարտունու շրջանի Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանից տեղեկացանք, որ պետբյուջեի միջոցներով Աշան համայնքում 2կմ 30մ երկարությամբ խմելու ջրագիծն է փոխվում նորով, որպեսզի պոմպակայանի միջոցով ջուրը հասցվի ջրամբար: Աշխատանքները սկսվել են մայիսի վերջերին, նախատեսվում է ավարտին հասցնել 20 օրվա ընթացքում, ամենաուշը` մինչև հունիսի վերջ` պայմանավորված այն հանգամանքով, որ պոմպակայանը պիտի արտերկրից բերվի: Օրվա դրությամբ` կատարված է աշխատանքների 60 տոկոսը:

Նշենք, որ հին ջրագիծը 1970-ական թվականների կառույց է և  այլևս ենթակա չէ շահագործման: Այն շուրջօրյա խմելու ջուր էր մատակարարում բնակիչներին: Համայնքում խմելու ջրի մատակարարումն իրականացվում է ինքնահոս: Ամառվա շոգ օրերին խնդիր է առաջանում ջրի սակավության պատճառով:

Ա.Բալասանյանը նշեց, որ նախկինում պոմպակայանի ջրավազանի ջուրը օգտագործում էին նաև բանջար-բոստանային կուլտուրաների մշակման համար:

Ե՜վ 400 տոննա տարողությամբ  հիմնական ջրամբարը, և՜ 120 տոննա տարողությամբ պոմպակայանին կից ջրավազանը 1970-ական թվականների կառույցներ են, պահվում են որպես պահուստ: