[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՆԿՈՐՈՒՍՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

 Մարտունու շրջանում մայիսի 25-ից սկսած ընթանում են հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ` Ղարվենդ, Գևորգավան տեղամասերում և Մարտունի քաղաքի հարակից տարածքներում, իսկ հունիսի 5-ից Գևորգավան և Մարզիլու տեղամասերում տեղադրվել են հրշեջ փրկարարական հենակետեր: Մարտունու շրջանային ԱԻ բաժնի հրշեջ փրկարարական մասի ծառայողներից բացի, բերքահավաքի շրջանում, շրջվարչակազմի ղեկավարի որոշուման համաձայն, հերթապահություն են անցկացնում նաև համայնքներից ձևավորված 10 հոգուց բաղկացած հերթապահ ջոկատները: Յուրաքանչյուր հենակետ ապահովված է նաև հերշեջ մեքենայով:

Մարզիլու տեղամասի հենակետի պատասխանատու Գևորգ Կարապետյանը Նորշենից է, Մարտունու շրջանային ԱԻ բաժնի հրշեջ փրկարարական մասի ծառայակից։ Հերթապահում են հերթով, 5 օրով՝ համաձայն նախօրոք կազմված գրաֆիկի: Ասում է, որ բոլորն էլ գիտակցում են պահի լրջությունն ու վտանգավորությունը, ուստի պատրաստ են հնարավոր ամեն ինչ անել բերքն անկորուստ հավաքելու համար:
Մարզիլու տեղամասում հերթապահություն են տանում Մուշկապատ, Սպիտակաշեն, Բերդաշեն, Աշան, Եմիշճան, ՆՆգի, Ավդուռ, Մյուրիշեն, Հացի, Նորշեն, Վազգենաշեն համայնքների հերթապահ ջոկատները:
Ալբերտ Ազարյանը Բերդաշենից է։ Արդեն 4-րդ օրն է հերթապահում: Առաջին տարին չէ, որ ներգրավված է աշխատանքներին:

Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ հրդեհների դեպքում մարման աշխատանքներին մասնակցում են ոչ միայն հենակետերի անդամները, այլև հարակից բնակավայրերի բնակիչները։  
Հերթապահությունները կշարունակվեն միչև հնձի ավարտը: