[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՀԱՑՆՈՒՄ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

  Շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Հողօգտագործողներն ամեն ինչ անում են տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքն օր առաջ ամբարելու համար:

Շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, հունիսի 23-ի  դրությամբ կատարվել է 6400.4հա հունձ, ամբարվել 8582.6տ բերք, հեկտարից 13.4ց միջին

Շրջանում, շնորհիվ նաև ԱՀ <<Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի>>, Կարվին տեղամասում տեղակայված երեք պահեստների` ցորենի և գարու բերքի իրացման և պահեստավորման խնդիր հողօգտագործողները չունեն:

Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները շարունակվում են, սակայն բերքատվության չգոհացնող ցուցանիշով, ինչը պայմանավորվում է տարբեր հանգամանքներով, հատկանշելով առանձնապես տեղումների անբավարար քանակը: