[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅ­ՑԵ­ԼՈՒ­ԹՅՈՒՆ Ա­ՄԱ­ՐԱ­ՍԻ ՀՈ­ՎԻՏ

 Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

 Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը վար­չա­կազ­մի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հետ այ­ցե­լել է Ա­մա­րա­սի հո­վիտ:

Վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը հան­դի­պել է հա­կահր­դե­հա­յին անվ­տան­գու­թյուն ի­րա­կա­նաց­նող ծա­ռա­յու­թյան հեր­թա­պահ­նե­րին՝ հետևել հր­դե­հա­յին և տեխ­նի­կա­կան անվ­տան­գու­թյան ի­րա­վի­ճա­կին, տե­ղե­կա­ցել բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նող­նե­րի խն­դիր­նե­րին ու մտա­հո­գու­թյուն­նե­րին։

Գյու­ղատն­տե­սա­կան տա­րին շր­ջա­նում գնա­հատ­վում է ոչ այն­քան բա­րեն­պաստ, մա­նա­վանդ հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի բեր­քատ­վու­թյան ա­ռու­մով։ Հույ­սերն ու սպա­սում­ներն Ա­մա­րա­սի հով­տի հետ են կապ­ված։
Ա­մա­րա­սի հով­տում ա­վարտ­վել է թթի բեր­քա­հա­վա­քը, ո­րին զու­գա­հեռ ըն­թա­ցել են թթար­տադ­րան­քի ստաց­ման աշ­խա­տանք­ներ։ Թթի բեր­քից չեն դժ­գո­հում՝ ժա­մա­նա­կին կա­րո­ղա­ցել են հա­վա­քել և մթե­րել։ Իսկ պատ­րաս­տի ար­տադ­րան­քի սպա­ռող­ներն հաս­ցեա­կան են։ Այս ա­ռու­մով մտա­հո­գու­թյուն­ներ չկան։
Վե­րին են­թաշր­ջա­նի գյու­ղատն­տե­սու­թյամբ զբաղ­վող­նե­րի մտա­հո­գու­թյուն­նե­րը գա­րու և ցո­րե­նի ցածր բեր­քատ­վու­թյան հետ են կապ­ված։ Տա­րին ան­բա­րեն­պաստ է հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի հա­մար։ Սա­րու­շե­նի հա­մայն­քի ղե­կա­վար Կա­րեն Գաս­պա­րյա­նը, սա­կայն, բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րից և բեր­քատ­վու­թյու­նից չի դժ­գո­հում: Ա­մա­րա­սի հո­վի­տը միշտ էլ ար­դա­րաց­րել է հո­ղի մշակ­նե­րի սպա­սե­լիք­նե­րը։
-Ա­մա­րա­սի հո­վիտն Ար­ցա­խի ոս­կե հո­վիտն է՝ իր բեր­քա­ռա­տու­թյամբ։ Սա­կայն վեր­ջին տա­րի­նե­րին բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­ներն այս­տեղ փոխ­վել են, և ե­թե նախ­կի­նում ա­ռանց լրա­ցու­ցիչ ջրե­լու հնա­րա­վոր էր լի­նում բարձր բերք ստա­նալ՝ հի­մա վի­ճակն այլ է։ Վեր­ջերս Ա­մա­րա­սի հո­վիտ էր այ­ցե­լել նաև ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը և խոս­տա­ցել լու­ծել մեզ հա­մար կեն­սա­կան կարևո­րու­թյան այս խն­դի­րը։ 2020 թվա­կա­նի ծրագ­րով նա­խա­տես­ված է հով­տում ար­տե­զյան ջր­հո­րեր կա­ռու­ցել, ին­չին մեր բնա­կինչ­նե­րը շատ են սպա­սում և մեծ հույ­սեր կա­պում դրա հետ,- ա­սում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը։
Ինքն էլ մե­ծա­ցել և հա­սակ է ա­ռել Ա­մա­րա­սի հով­տում։ Ծնող­ներն ?րցա­խյան ա­զա­տա­մար­տից հե­տո սկ­սել են այս­տեղ գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րով զբաղ­վել։ Հայ­րը՝ Ար­մեն Գաս­պա­րյա­նը, ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի ակ­տիվ մաս­նա­կից է, ՙՄար­տա­կան խաչ՚ երկ­րորդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր։ Պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կած ա­զա­տա­մար­տի­կը գտ­նում է, որ ա­զա­տա­մար­տում տա­րած փայ­լուն հաղ­թա­նակն ամ­բող­ջա­կան չէր լի­նի, ե­թե պարտ­վենք տն­տե­սա­կան պայ­քա­րում։ Ուս­տի իր ու­ժե­րի նե­րա­ծին չափ?? աշ­խա­տում է? ա­պա­հո­վե­լով և՜ իր ըն­տա­նի­քի սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը, և՜ նպաս­տում Ար­ցախ աշ­խար­հի շե­նաց­մա­նը։
Ա­մա­րա­սի հո­վիտ կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում վեր հան­ված մտա­հո­գու­թյուն­նե­րի, խն­դիր­նե­րի վե­րա­բե­լյալ վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը հանձ­նա­րա­րա­կան­ներ է տվել հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րին։