Logo
Print this page

ՇՈ­ԿՈ­ԼԱ­ԴԱ­ԳՈՐ­ԾՈՒ­ԹՅԱՆ ՆՈՒՐԲ ԱՐ­ՎԵՍ­ՏԸ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Ձե­ռա­գործ ի­րերն այ­սօր շատ ար­դիա­կան են՝ զար­դեր, նկար­ներ, հա­գուստ­ներ, և նույ­նիսկ, շո­կո­լադ­ներ: Ձե­ռա­գործ շո­կո­լա­դը միան­շա­նակ մեծ հե­տաք­րք­րու­թյուն է ա­ռա­ջաց­նում համ­տե­սե­լու հա­մար:

Գա­յա­նեի պատ­րաս­տած բել­գիա­կան ձե­ռա­գործ շո­կո­լադ­նե­րի յու­րօ­րի­նակ տե­սա­կա­նին իր հա­մով, ինք­նա­տիպ ու գու­նեղ տես­քով հմա­յում է շո­կո­լա­դա­սեր­նե­րին: Սի­րո և քնք­շան­քի հա­մադ­րու­թյամբ ստեղծ­ված ար­տադ­րան­քը կրում է ChocoLove in Artsakh ա­նու­նը: Ինչ­պես պատ­մեց Գա­յա­նեն, ձե­ռա­գործ շո­կո­լադ­ներ ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը ծա­գել է պա­տա­հա­կան: Ե­րեք զա­վակ­նե­րի խնամ­քին զու­գա­հեռ ո­րո­շեց հե­տաքր­քիր ինչ-որ զբաղ­մունք գտ­նել իր հա­մար: Կանգ ա­ռավ հենց շո­կո­լա­դա­գոր­ծու­թյան վրա: Սոց­ցան­ցե­րում ու­սում­նա­սի­րե­լով դրա նր­բու­թյուն­նե­րը, հրու­շա­կա­յին շո­կո­լա­դով փոր­ձար­կում է կա­տա­րում: Ցան­կա­լի ար­դյունք ստա­նա­լով՝ Գա­յա­նեն սկ­սում է ի­տա­լա­կան հում­քով սպի­տակ ու կաթ­նա­յին շո­կո­լադ­ներ պատ­րաս­տել: Ար­տադ­րան­քը կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մեծ պա­հան­ջարկ է ու­նե­նում հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում: Ոգևոր­վե­լով ու­նե­ցած հա­ջո­ղու­թյուն­նե­րից, Գա­յա­նեն հս­տակ ո­րո­շում է կա­յաց­նում՝ ե­թե շո­կո­լադ, ա­պա՝ բել­գիա­կան: Միջ­նորդ­նե­րի մի­ջո­ցով բել­գիա­կան բարձ­րո­րակ հումք ձեռք բե­րե­լով, աղ­ջի­կը բա­ցա­հայ­տում է իս­կա­կան շո­կո­լա­դա­գոր­ծու­թյան նուրբ ար­վես­տը: ՙԱշ­խա­տան­քում կարևո­րում եմ հո­գե­կան ներ­դաշ­նա­կու­թյունն ու հա­ճույ­քը: Ա­ռանց աշ­խա­տան­քի նկատ­մանբ ու­նե­ցած սի­րո հնա­րա­վոր չէ՚: Ըստ իմ զրու­ցակ­ցի՝ շո­կո­լա­դա­գոր­ծու­թյու­նը նաև ինք­նար­տա­հայ­տում է: Գա­յա­նեի երևա­կա­յու­թյու­նը սահ­ման­ներ չու­նի: Սի­րում է, երբ շուրջ­բո­լո­րը գե­ղե­ցի­կով է պա­րուր­վում: Նրա ստեղ­ծած յու­րա­քան­չյուր աշ­խա­տանք նման չէ նա­խոր­դին:
Յու­րա­հա­տուկ ո­ճով պատ­րաստ­ված ձե­ռա­գործ ար­տադ­րան­քի մեջ Գա­յա­նեն որևէ հա­վե­լում չի օգ­տա­գոր­ծում: Բել­գիա­կան բարձ­րո­րակ հում­քից պատ­րաստ­ված շո­կո­լա­դե հա­վա­քա­ծուն հա­մադ­րում է ըն­դե­ղե­նով և իր իսկ ձեռ­քով պատ­րաստ­ված չրե­ղե­նով՝ ե­լակ, ազն­վա­մո­րի, նա­րինջ, ման­դա­րին, ա­դա­մա­թուզ, կի­վի…Գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րու­մը ևս գայ­թակ­ղիչ է դարձ­նում հա­վա­քա­ծուն:
Սի­րե­լի զբաղ­մունք լի­նե­լուց բա­ցի, շո­կո­լա­դա­գոր­ծու­թյու­նը նաև ե­կամ­տի աղ­բյուր է Գա­յա­նեի հա­մար: Այ­սօր նա աշ­խա­տում է օն­լայն հար­թա­կում, ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տե­սում է ու­նե­նալ սե­փա­կան գողտ­րիկ ան­կյու­նը: Շո­կո­լադ սի­րում են բո­լո­րը: Կարևոր է նրա ճիշտ չա­փա­քա­նա­կի օգ­տա­գոր­ծու­մը:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.