[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄան­թա­շով՚-ն Ար­ցա­խին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հայտ է ներ­կա­յաց­նում

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Օ­րերս ՙՄան­թա­շով գոր­ծա­րար­նե­րի միու­թյան՚ ան­դամ­նե­րը, նա­խա­գահ Վահ­րամ Մի­րա­քյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, ճա­նա­չո­ղա­կան այ­ցով գտն­վում էին Ար­ցա­խում: Նրանց ըն­դու­նել է Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, հան­դի­պում­ներ են ե­ղել նաև գե­րա­տես­չու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հետ: Պատ­վի­րա­կու­թյան կազ­մում ընդգրկված էր 12 գոր­ծա­րար, ո­րոնք բիզ­նես-գոր­ծու­նեու­թյուն են ծա­վա­լում տար­բեր ո­լորտ­նե­րում: 

ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցի ըն­թաց­քում միու­թյան նա­խա­գահ Վահ­րամ Մի­րա­քյա­նը նշել է, որ պատ­վի­րա­կու­թյան կազմն ա­վե­լի ընդ­գր­կուն էր՝ շուրջ 30 գոր­ծա­րար, կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով մտց­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րի ար­դյուն­քում այն կր­ճատ­վեց:
Ներ­կա­յումս միու­թյանն ան­դա­մակ­ցում է ավելի քան 50 ըն­կե­րու­թյուն: ՙՄան­թա­շով՚ միու­թյու­նը հիմ­նադր­վել է ան­ցյալ տա­րի` 13 խո­շոր գոր­ծա­րար­նե­րի կող­մից: Վ. Մի­րա­քյա­նը նշեց, որ, ՙՄան­թա­շով՚-ի ստեղծ­ման գլ­խա­վոր նպա­տա­կը մաս­նա­վոր հատ­վա­ծի խն­դիր­նե­րի հա­մար միաս­նա­կան լու­ծում­ներ գտ­նելն է, շփ­ման շր­ջա­նա­կի ընդ­լայ­նումն ու կա­պե­րի սեր­տա­ցու­մը, գոր­ծա­րա­րի ի­մի­ջի բարձ­րա­ցումն ու վերջ­նա­կան ար­դյուն­քում՝ գոր­ծա­րա­րու­թյան զար­գա­ցու­մը: ՙԸնդ­հան­րա­պես, դեմ եմ, երբ գոր­ծա­րա­րը դժ­գո­հո­ղի, բո­ղո­քո­ղի դիր­քո­րո­շում է ըն­դու­նում: Խն­դի­րը կա՝ պետք է լու­ծել, չի ստաց­վում՝ այդ թե­մա­յով չենք խո­սում. սա է ձեռ­նար­կա­տի­րու­թյան մեջ գոր­ծող օ­րեն­քը: Հա­ճախ յու­րա­քա­նա­չյուր գոր­ծա­րար ինքն իր ո­լոր­տում ան­ձամբ է ինչ-որ խն­դիր­ներ լու­ծում, բայց երբ միա­վոր­ված ես, դրանք շատ ա­վե­լի հեշտ են հաղ­թա­հար­վում,- վս­տահ է գոր­ծա­րա­րը:-Այն, ինչ անհ­նար կամ դժ­վար է ա­նե­լը մեկ գոր­ծա­րա­րի հա­մար, հնա­րա­վոր է ու­ժե­րի հա­մախ­մբ­ման պայ­ման­նե­րում. որ­քան մեծ է նե­րու­ժը, այն­քան մեծ աշ­խա­տանք կա­րե­լի է կա­տա­րել՚:
Միու­թյան ան­դամ­նե­րից ո­մանք ար­դեն իսկ ո­րո­շա­կի կա­պեր ու­նեն Ար­ցա­խում, բայց այդ կա­պերն ա­վե­լի սեր­տաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն, փոխ­շա­հա­վետ ծրագ­րեր քն­նար­կե­լու և ի­րա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն կա: ՙՄան­թա­շով՚ միու­թյան ան­դամ գոր­ծա­րար­ներն Ար­ցա­խի հետ ի­րենց հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը հե­ռան­կա­րա­յին են հա­մա­րում, հատ­կա­պես որ կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի ար­դյուն­քում ի­րենց ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րին ու նա­խագ­ծե­րին ա­ջակ­ցե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն են տե­սել: Ո­րոշ հար­ցե­րի շուրջ ձեռք են բեր­վել նաև կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ:
Վահ­րամ Մի­րա­քյա­նի խոս­քով` միու­թյան առջև դր­ված խն­դիր­նե­րից են գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի բա­րե­փո­խու­մը, բիզ­նես-կր­թու­թյու­նը, ո­րի հի­ման վրա միայն հա­րա­փո­փոխ ժա­մա­նակ­նե­րում կա­րե­լի կլի­նի դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ գրան­ցել և հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ֆոր­մալ եւ ոչ ֆոր­մալ շփում­նե­րի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­նել:
Վ. Մի­րա­քյա­նը նշել է, որ միու­թյու­նը պատ­րաս­տա­կամ է ա­ջակ­ցել Ար­ցա­խի գոր­ծա­րար­նե­րին՝ աշ­խա­տա­կից­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման, կր­թու­թյան կազ­մա­կերպ­ման հար­ցում:
Գոր­ծա­րա­րի դրա­կան կեր­պա­րի ձե­ւա­վո­րու­մը ևս կա­րե­ւոր է. հան­րու­թյան լայն շր­ջա­նակ­նե­րին պի­տի հասց­վի, որ հնա­րա­վոր է ար­դար քր­տին­քով, հա­մառ աշ­խա­տան­քով ստեղ­ծել սե­փա­կան գոր­ծը: Միու­թյան ան­դամ­նե­րի մեջ կան նման օ­րի­նակ­ներ: Նրանց օ­րի­նա­կը պի­տի վա­րա­կիչ լի­նի: Պա­տա­հա­կան չէ, որ միու­թյան ա­նունն ըն­տր­վել է ի պա­տիվ հայ նշա­նա­վոր գոր­ծա­րար, բա­րե­րար Ա­լեք­սանդր Ման­թա­շո­վի, ով բա­րի համ­բավ ու­ներ և հայ գոր­ծա­րա­րու­թյան խոր­հր­դա­նիշ­նե­րից մեկն է հան­դի­սա­նում:
Ձեռ­նե­րեց­նե­րի ու ձեռ­նար­կա­տի­րու­թյան վար­կա­նի­շի բարձ­րաց­ման, գոր­ծա­րար է­թի­կա­յի ամ­րապ­նդ­ման նպա­տա­կով ՙՄան­թա­շով՚ միու­թյու­նը հա­մա­գոր­ծակ­ցում է նաև զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ՝  տար­բեր ձևա­չա­փե­րով մի­ջո­ցա­ռում­նե­րում ներգ­րա­վե­լով նրանց: