[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՈՌՈԳՈՎԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Մար­տու­նու շր­ջա­նում ևս բեր­քա­հա­վա­քի ա­մե­նաե­ռուն շր­ջանն է։ Ընդ­հա­նուր առ­մամբ, աշ­նա­նա­ցա­նի բեր­քի տակ շր­ջա­նում 46850 հա մշա­կա­բույս է ցան­վել, ո­րից ա­վե­լի քան 10 հա՝ ցո­րեն։ Այ­սօր­վա դրու­թյամբ աշ­նա­նա­ցա­նի մեծ մա­սը հնձ­ված է։ Բեր­քից, ինչ­պես տե­ղե­կա­ցանք շրջ­վար­չա­կազ­մի գյուղ­բաժ­նի պետ Ռո­բերտ Վա­նյա­նից, այն­քան էլ գոհ չեն, սպա­սում էին ա­վե­լին. վեր­ջին ա­միս­նե­րի եր­կա­րատև ե­րաշտն ու ոչ ճիշտ մշա­կու­թյու­նը բե­րել են սպաս­վա­ծից ցածր ար­դյունք­նե­րի։ Ցո­րե­նի բեր­քատ­վու­թյու­նը կազ­մել է գրե­թե 16 հա/ց, գա­րին՝ 12-ից քիչ ա­վել։ Բեր­քա­հա­վաքն ա­վարտ­ման փու­լում է, կազ­մա­կերպ­վել է՝ նախ­կին տա­րի­նե­րի խն­դիր­նե­րը հաշ­վի առ­նե­լով։

Իսկ խն­դիր­նե­րը, ինչ­պես միշտ՝ շատ են. ա­մե­նա­թույլ կող­մը Մար­տու­նի հա­մայն­քի տա­րածքն է, որ­տեղ հա­ցա­հա­տի­կա­հա­վաք կոմ­բայն­նե­րի քա­նա­կը քիչ է։ Որ­պես կա­նոն, հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վա­քը սկ­սում են ցած­րա­դիր գո­տի­նե­րից և մինչև հաս­նում են այս­տեղ՝ բեր­քա­հա­վա­քը մի քիչ ու­շա­նում է։ Խն­դիր­նե­րը, վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի ան­մի­ջա­կան միջ­նոր­դու­թյամբ, հարթ­վում են։ ՙէա­կան դժ­վա­րու­թյուն­ներ հի­մա չկան,- պատ­մում է Ռ. Վա­նյա­նը,- տեխ­նի­կան հե­րի­քում է, աշ­նա­նա­ցա­նի աշ­խա­տանք­նե­րը շու­տով կա­վարտ­վեն։ Հի­մա աշ­խա­տանք­նե­րը բարձ­րա­դիր գո­տում են ըն­թա­նում՚։
Ա­մե­նա­մեծ վտան­գը հր­դե­հից են տես­նում, շր­ջա­նի ներքևի գո­տուց, իսկ այն­տեղ աշ­խա­տանք­ներն ա­վարտ­ված են։ Բեր­քա­հա­վա­քի ըն­թաց­քում հր­դեհ­նե­րի եր­կու պա­տա­հար է ե­ղել, տու­ժել են ցո­րե­նի դաշ­տեր՝ 7.3 հա մա­կե­րե­սով և 6 հա գա­րու դաշ­տեր։ Կան տա­րածք­ներ, որ­տեղ ինչ­պես հր­դե­հի, այն­պես էլ ցածր բեր­քատ­վու­թյան պատ­ճա­ռով բեր­քա­հա­վաք չի կա­տար­վե­լու։ Ցու­ցա­նիշ­նե­րը ճշտ­վում են, բայց հա­վա­նա­բար այդ­պի­սի տա­րածք­նե­րի չա­փը կհաս­նի մոտ 1000 հա-ի։ ՙԿան ցածր բեր­քատ­վու­թյամբ դաշ­տեր, որ­տեղ կա­տար­վե­լու է բեր­քա­հա­վաք՝ դաշ­տը մաք­րե­լու հա­մար՚,-պար­զա­բա­նեց գյուղ­բաժ­նի պե­տը։
Ա­ռա­ջի­կա­յում գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի բեր­քա­հա­վաքն է և բաժ­նի ա­ռա­ջի­կա պլան­ներն այն ան­կո­րուստ հա­վա­քե­լուն են ուղղ­ված լի­նե­լու։ Մար­տու­նու հա­մայն­քից միչև Վազ­գե­նա­շե­նի տա­րածք բեր­քատ­վու­թյու­նը սպաս­վա­ծից ցածր է՝ դար­ձյալ ե­րաշ­տի պատ­ճա­ռով։ Ռ. Վա­նյանն ըն­դգ­ծեց, որ այս տվյալ­ներն ան­ջր­դի հո­ղա­տա­րածք­նե­րին են վե­րա­բե­րում, քա­նի որ ո­ռո­գո­վի տա­րածք­նե­րում խնդ­րի ա­ռա­ջաց­ման միակ պա­տաս­խա­նա­տուն որ­պես կա­նոն լի­նում է հո­ղօգ­տա­գոր­ծո­ղը։
Ո­ռո­գո­վի ցան­քա­տա­րածք­նե­րը Մար­տու­նու շր­ջա­նում հաս­նում են 1106 հա-ի, բայց ա­ռա­ջի­կա­յում դրանք բազ­մա­կի ա­վե­լաց­նե­լու ծրագ­րեր կան։ Այս­տեղ հիմ­նա­կա­նում ո­ռո­գում ի­րա­կա­նաց­վում է ար­տե­զյան ջր­հո­րե­րից։ Ինք­նա­հոս ջրեր քիչ քա­նա­կու­թյամբ կան Վազ­գե­նա­շեն հա­մայն­քի տա­րած­քում։
Ո­ռոգ­ման հա­մա­կար­գի խա­փա­նում­ներ լի­նում են, բայց ՙՎա­րան­դա­շին՚ ըն­կե­րու­թյան շնոր­հիվ ժա­մա­նա­կին վթար­նե­րը վե­րաց­վում են։ ՙԱյս պա­հի դրու­թյամբ վնաս­ված ջր­հոր ու ջրա­գիծ չու­նենք։ Ար­տե­զյան ջր­հո­րեր կան, ո­րոնց հո­րա­տու­մը տա­րուց ա­վե­լի է, ինչ կա­տար­ված է, բայց չեն օգ­տա­գոր­ծում՝ աշ­խա­տանք­նե­րը ա­վարտ­ված չեն՚,-ա­սել է ո­լոր­տի շր­ջա­նա­յին պա­տաս­խա­նա­տուն։ 12 ջր­հո­րից մե­կում ջուր չի ե­ղել ի սկզ­բա­նե, օգ­տա­գործ­վել է 11-ը, ա­պա՝ 5-ը։ Հզո­րու­թյուն­նե­րի ան­հա­մա­պա­տաս­խա­նե­լիու­թյան պատ­ճա­ռով հա­ճախ խա­փա­նում­ներ են ար­ձա­նագր­վել ջրագ­ծե­րում, ո­րը թույլ չի տվել ջու­րը լիար­ժեք օգ­տա­գոր­ծել։ Ո­ռոգ­ման խն­դի­րը կար­գա­վո­րե­լու ժա­մա­նա­կա­վոր լու­ծում­ներ են կի­րառ­վել, բայց հա­մա­կար­գա­յին լու­ծում­ներ գտ­նե­լու նպա­տա­կով ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վում է ջրամ­բար­նե­րի կա­ռու­ցում, որն էլ թերևս ա­մե­նաար­դյու­նա­վե­տը կլի­նի հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի հա­մար։

Ըստ պլան­նե­րի, Ա­մա­րա­սի տա­րած­քում պի­տի հո­րատ­վի 5 ար­տե­զյան ջր­հոր, կկա­ռուց­վի 2 փոքր պոմ­պա­կա­յան։ Նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք այդ տա­րած­քում մեկ ջր­հո­րի հո­րատ­ման աշ­խա­տանք­նե­րի մեկ­նար­կը տր­ված է ե­ղել։ Ա­ռա­ջի­կա եր­կու ամս­վա ըն­թաց­քում, նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րու­թյամբ, պի­տի ու­սում­նա­սիր­վի, մշակ­վի և ներ­կա­յաց­վի շր­ջա­նի ո­ռոգ­ման հա­մա­կար­գի զար­գաց­ման ծրա­գի­րը։ Ռ. Վա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ, մշակ­ված ծրա­գիր կար, ըստ ո­րի` հինգ հա­մայն­քի ընդգրկմամբ ո­ռոգ­ման հա­մա­կարգ պի­տի ներ­դր­վի։ ԿԿա­ռուց­վի եր­կու 1000-տոն­նա­նոց ջրամ­բար։ Ջրա­գիծ կկա­ռուց­վի Ջի­վա­նի հա­մայն­քի բնա­կիչ­նե­րի հա­մար, Կար­միր շու­կա, Զար­դա­նա­շեն, Սարգ­սա­շեն, Թա­ղա­վարդ հա­մայ­նք­նե­րը կա­պա­հով­վեն ո­ռոգ­ման ջրով։ Կու­սում­նա­սիր­վի Բեր­դա­շե­նի տա­րա­ծաշր­ջա­նը, այն­տեղ գտն­վող պա­հուս­տա­յին և հա­մայն­քա­յին հո­ղե­րը ո­ռո­գե­լու հա­մար։ ՙԱյս տա­րած­քում ինք­նա­հոս ջրե­րը բա­ցա­կա­յում են« և ար­տե­զյան ջր­հո­րե­րի մի­ջո­ցով պի­տի հար­ցը լուծ­վի՚,-պար­զա­բա­նել է մեր զրու­ցա­կի­ցը։
Մար­տու­նու շր­ջա­նում ագ­րա­րա­յին մեծ նե­րուժ կա՝ հայ­տա­րա­րել էր նա­խա­գահ Ա. Հա­րու­թյու­նյա­նը։ Այդ հե­ռան­կա­րը լրիվ ի­րա­գոր­ծե­լի են հա­մա­րում Մար­տու­նիում։ Որ­քան էլ տա­րօ­րի­նակ թվա, հիմ­նա­կա­նում գյու­ղա­մերձ տա­րածք­ներն են, որ չեն մշակ­վում, հենց այն­տեղ են բա­ցա­կա­յում ջրա­յին ռե­սուրս­նե­րը« և խն­դիր է դր­ված ջու­րը հասց­նել այն­տեղ։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից ժա­ռան­գու­թյուն մնա­ցած ջրագ­ծե­րը, ո­րոնք այս 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ար­դյու­նա­վետ կեր­պով չեն շա­հա­գործ­վել, մաք­րե­լու խն­դիր կա։ Իսկ դա ծախ­սեր և մաս­նա­գետ­ներ պա­հան­ջող գոր­ծըն­թաց է։
Մար­տու­նու շր­ջա­նում պա­հուս­տա­յին հո­ղե­րը հիմ­նա­կա­նում վար­ձա­կա­լու­թյան են տր­ված, չօգ­տա­գործ­վող տա­րածք­նե­րը կազ­մում են մոտ 3000 հա։
ՙՄար­տու­նին տաք տա­րա­ծաշր­ջան է, ա­ռանց ջրի այս­տեղ անհ­նար կլի­նի գյու­ղատն­տե­սու­թյուն զար­գաց­նել։ Ե­թե տե­ղում­ներ չեն լի­նում՝ գոր­ծը դժ­վա­րա­նում է։ Ո­ռոգ­ման հա­մա­կար­գի զար­գաց­մամբ շատ նպա­տա­կա­հար­մար են այդ տա­րածք­նե­րը այ­գի­նե­րի, հատ­կա­պես՝ նռան հա­մար։ Հո­ղօգ­տա­գոր­ծող­ներն էլ դա հաս­կա­նում են« և պա­տա­հա­կան չէ, որ պտ­ղա­տու այ­գի­նե­րի մա­սով հայ­տե­րը շատ են՚,-ա­սել է Ռ. Վա­նյա­նը։ Մոտ 400 հա-ի հա­մար պտ­ղա­տու այ­գի­նե­րի հիմն­ման հայտ կա բաժ­նում, պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը հիմ­նա­կա­նում կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մար է հատ­կաց­վում։ Գար­նա­նա­ցան և բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի ցանքսն էլ տա­րեց­տա­րի ա­վե­լաց­վում է։ Կե­րա­յին կուլ­տու­րա­նե­րի՝ կորն­գան, առ­վույտ, մշա­կու­թյունն էլ փոր­ձե­լու են խթա­նել՝ ա­նաս­նա­բու­ծու­թյան զար­գաց­ման ծրագ­րե­րին զու­գըն­թաց։ Նա­խորդ տա­րի­նե­րին այդ ծրագ­րից օգտ­ված քա­ղա­քա­ցի­նե­րը կր­կին ծրագ­րից օգտ­վե­լու հայտ են ներ­կա­յաց­րել։ ՙԿե­րա­յին մշա­կա­բույ­սե­րի շու­կան Ար­ցա­խում ա­զատ է և կա­րե­լի է ա­սել՝ ա­վե­լի ձեռն­տու բիզ­նես է, քան ցո­րե­նը,- նկա­տեց գյուղ­բաժ­նի պե­տը։- Զար­մա­նա­լի կլի­նի, ե­թե մեր հո­ղա­գործ­նե­րը չօգ­տա­գոր­ծեն այդ հնա­րա­վո­րու­թյու­նը՚։