[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՒՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Բեր­դա­շեն գյու­ղից է Անդ­րա­նիկ Ա­լա­վեր­դյա­նը։ Ար­դեն 15 տա­րի զբաղ­վում է նռան այ­գի­նե­րի մշա­կու­թյամբ։ 10 տա­րուց ա­վե­լի է՝ ծխա­խո­տի հում­քի ար­տադ­րու­թյամբ։

Ներ­կա պա­հին նրա կող­մից մշակ­վող ծխա­խո­տի դաշ­տե­րը հաս­նում են 30 հա-ի։ Վեր­ջին տա­րի­նե­րը դաշ­տե­րում կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կարգ է անց­կաց­րել՝ օգտ­վե­լով պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րից։ Տա­րե­կան մի քա­նի հա­րյուր տոն­նա բերք է ստա­նում, այս տա­րի սպա­սում է, որ բեր­քատ­վու­թյու­նը 400-500տ կլի­նի։ Այն, որ­պես հումք, ըն­դու­նում է ՙՄա­սիս տո­բա­կո՚ ըն­կե­րու­թյու­նը՝ Ի­վա­նյան ու Մար­տու­նի հա­մայ­նք­նե­րում տե­ղա­կայ­ված իր չո­րա­նոց­նե­րում։ Քաղ­հա­նի ու հա­վաք­ման աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պե­լիս աշ­խա­տանք­նե­րում ներգ­րա­վում են 40-50 աշ­խա­տող։
Նի­նա Գևոր­գյանն ար­դեն ա­վե­լի քան հինգ տա­րի իր ըն­տա­նի­քի վեց ան­դամ­նե­րով աշ­խա­տում է հա­մա­գյու­ղա­ցի Անդ­րա­նի­կի դաշ­տե­րում ու այ­գի­նե­րում։ Աշ­խա­տան­քը սե­զո­նա­յին է, վար­ձատր­վում են օր­վա աշ­խա­տան­քի դի­մաց։ ՙԳոհ ենք և՜ նրա վե­րա­բեր­մուն­քից, և՜ աշ­խա­տա­վար­ձից. ե­թե ա­մեն տեղ բան­վո­րի օ­րա­վար­ձը 5000 դրամ է, Անդ­րա­նի­կը 6000 է վճա­րում։ Աշ­խա­տան­քա­յին գրա­ֆի­կը ութ ժամ է, մեկ ժամ ընդ­մի­ջու­մով։ Գյու­ղում դժ­վար է աշ­խա­տանք գտ­նել, ու մենք ըն­տա­նի­քով աշ­խա­տում ենք մեր հա­մա­գյու­ղա­ցու դաշ­տե­րում։ Ա­մա­ռը ծխա­խոտն ենք մշա­կում, աշ­նա­նը մր­գա­հա­վա­քին մաս­նակ­ցում, գար­նա­նը՝ մյուս գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րին։ Շնոր­հա­կալ ենք, բո­լո­րի հար­ցը լու­ծում է, ըմ­բռ­նու­մով մո­տե­նում։ Գո՜հ ենք՚,-ա­սաց նա։ Այդ պա­հին դաշ­տում աշ­խա­տող բան­վոր­նե­րը բո­լորն էլ մի գյու­ղից են, մոտ 40 հո­գի։ ՙԵ­թե սե­փա­կա­նա­տե­րը բան­վո­րի հան­դեպ ու­շա­դիր է, գնա­հա­տում է նրա չար­չա­րան­քը, նա էլ սի­րով է աշ­խա­տում՚,-զրույ­ցին միա­նում է բան­վոր­նե­րից մե­կը, ա­վե­լաց­նե­լով՝ օ­րա­կան մեկ հո­գին 10-12 մարգ քաղ­հան է կա­տա­րում, 50 րո­պե աշ­խա­տում ենք, 10 րո­պե հան­գս­տա­նում։

Անդ­րա­նի­կը ե­գիպ­տա­ցո­րե­նի դաշ­տեր էլ ու­նի, մոտ 40 հա աշ­նա­նա­ցան է կա­տա­րել, սպա­սում է լավ բեր­քի, չնա­յած որ տա­րին չո­րա­յին էր։ Կա­թի­լա­յին ո­ռո­գու­մը հո­ղա­գոր­ծի փր­կու­թյունն է հա­մա­րում։ ՙԿա­թի­լա­յին ո­ռո­գու­մը կր­ճա­տում է ծախ­սերն ու ժա­մա­նա­կը, տն­տե­սում ենք աշ­խա­տու­ժի վրա ծախս­վող գու­մար­նե­րը, ինչն ազ­դում է ինք­նար­ժե­քի ձևա­վոր­ման վրա և օգ­նում ա­ռա­վել նպաս­տա­վոր դիրք զբա­ղեց­նել շու­կա­յում՚,-ա­սում է հո­ղա­գոր­ծը մեզ հետ զրույ­ցի ժա­մա­նակ։
Անդ­րա­նի­կին ա­ռա­վե­լա­պես հա­րա­զատ է նռան մշա­կու­թյու­նը։ Հինգ հա տա­րածք զբա­ղեց­նող այ­գին, որ­տեղ մենք ե­ղանք, ար­դեն 13 տա­րե­կան է։ 900 բերք տվող ծառ ու­նի։ Այս­տեղ մշ­տա­կան ջուր կա, դրա հա­մար կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կարգ չի ներդ­րել. բա­ցատ­րեց, որ ծա­ռերն ար­դեն հա­սուն են և չեն հար­մար­վի նոր պայ­ման­նե­րին։ Կա­թի­լա­յի­նով կո­ռո­գի նոր այ­գին, ո­րը հիմ­նել է ան­ցյալ տա­րի՝ ա­վե­լի քան ութ հա տա­րած­քի վրա։
Հպար­տա­նում է իր այ­գու պտուղ­նե­րով, նշում, որ իր նռան հա­մը Ար­ցա­խում ոչ ոք չու­նի և դրա­նում ան­ձամբ հա­մոզ­վե­լու հա­մար մեզ հրա­վի­րում է աշ­նա­նը գալ ու համ­տե­սել այն։
Տա­րե­կան ա­վե­լի քան 200 տոն­նա նուռ՝ լա­վա­գույ­նը, շու­կա է հա­նում։ Մնա­ցա­ծը հանձ­նում է վե­րամ­շակ­ման։ Ին­քը վե­րամ­շակ­ման ար­տադ­րա­մաս բա­ցե­լու մա­սին մտա­ծե­լը վաղ է հա­մա­րում. չա­փա­զանց մեծ ներդ­րում­ներ են պա­հանջ­վում դրա հա­մար, ա­ռայժմ այդ­քան ծա­վալ­ներ չի կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել։ Իսկ այ­գե­գոր­ծու­թյու­նը, հատ­կա­պես նռան մշա­կու­թյու­նը, շատ հե­ռան­կա­րա­յին է, հատ­կա­պես՝ Մար­տու­նու շր­ջա­նում։ ՙԱյ­գին ե­րե­խա­յի պես է, մշ­տա­կան խնամք է պա­հան­ջում, ժա­մա­նա­կին պի­տի մաք­րել, է­տել, ջրել, տալ անհ­րա­ժեշտ սնու­ցում։ Ե­թե բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը ժա­մա­նա­կին չկա­տա­րենք՝ այ­գին լավ բերք չի տա։ Մշա­կից շատ բան է կախ­ված. ծառն իր պա­հանջ­ներն ու­նի, պի­տի կա­րո­ղա­նաս հաս­կա­նալ, ճիշտ ձևա­վո­րել, ի­մա­նալ` որ ճյու­ղը պի­տի կտ­րել, ո­րը՝ թող­նել, որ հա­ջորդ տա­րի բերք տա՚,- պատ­մում է նա իր ա­րա­ծից գոհ մար­դու աչ­քե­րի փայ­լով։-Գյու­ղատն­տե­սու­թյունն իս­կա­պես ռիս­կա­յին ճյուղ է, չի սի­րում պա­րապ, ծույլ մարդ­կանց։ Պե­տու­թյունն էլ աշ­խա­տող մար­դու թի­կուն­քին կանգ­նած է՚։
Այ­գու մոտ հան­գս­տի գո­տի է կա­ռու­ցել, լո­ղա­վա­զան։ Ճիշտ է, այս տա­րի չի բա­ցել նույ­նիսկ, կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րակն է իր պլան­նե­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես ձա­խո­ղել։ Բայց դեռ հասց­նե­լու է և իր այ­գին ու նրա շր­ջա­պա­տը վե­րա­ծե­լու է գողտ­րիկ կա­նա­չա­պատ օա­զի­սի, որ­տեղ կա­րե­լի է ամ­ռան տա­պին փրկ­վել Մար­տու­նու բարկ արևից։