[ARM]     [RUS]     [ENG]

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

ՙՄան­թա­շով՚ գոր­ծա­րար­նե­րի միու­թյան ան­դամ­նե­րը կիս­վում են հա­ջո­ղու­թյան գաղտ­նիք­նե­րով


Միու­թյան մի քա­նի ան­դամներ օ­րերս Ար­ցա­խում էին: Նրանք տն­տե­սու­թյան տար­բեր ո­լորտ­նե­րում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող ձեռ­նե­րեց­ներ են, որ ե­կել էին հե­տա­խու­զու­թյան` ՙստու­գե­լու՚ Ար­ցա­խի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­ռան­կա­րը: 

Ինչ­պես հայտ­նի է, տն­տե­սա­կան պա­տե­րազմ­նե­րը ոչն­չով չեն զի­ջում ի­րա­կան պա­տե­րազ­մին և վերջ­նա­կան հաղ­թա­նա­կը նրանն է, ով ու­ժեղ է տն­տե­սա­պես: Ման­թա­շո­վա­կան­ներն ի­րենց հենց այդ­պես էլ հա­մա­րում են` տն­տե­սու­թյան մար­տիկ­ներ, ո­րոնց կո­չու­մը երկ­րի տն­տե­սա­կան հաղ­թա­նա­կի կեր­տումն է:

Նա­րեկ Տեր-Ա­վե­տի­սյա­նը ներ­կա­յաց­նում է Smart production ըն­կե­րու­թյու­նը, որն ա­ռա­ջար­կում է բիզ­նե­սի ավ­տո­մա­տաց­ման հա­մա­կար­գեր, ա­պա­հո­վում է բիզ­նես-ըն­թա­ցա­կար­գե­րի դե­տա­լաց­ված ավ­տո­մա­տա­ցում:
Բնա­կա­նա­բար, ար­դի աշ­խար­հում թղ­թա­յին ին­ֆոր­մա­ցիա­յով աշ­խա­տելն ար­դեն է­ֆեկ­տիվ չէ, քա­նի որ հնա­րա­վոր չէ տե­ղե­կատ­վա­կան ամ­բողջ հոս­քը կա­ռա­վա­րել, տեղ հասց­նել, և հենց այդ դեպ­քում է, գոր­ծա­րա­րի հա­մոզ­մամբ, օգ­նու­թյան գա­լիս է­լեկտ­րո­նա­յի­նը: ՙԲիզ­նե­սի ավ­տո­մա­տա­ցու­մը են­թադ­րում է լիար­ժեք հս­կո­ղու­թյուն` ծրագ­րա­յին լու­ծում­նե­րի շնոր­հիվ, սկ­սած աշ­խա­տան­քի վե­րահս­կո­ղու­թյու­նից, վեր­ջաց­րած տվյալ­նե­րի բա­զա­յով՚,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը: 250-ից ա­վե­լի կազ­մա­կեր­պու­թյուն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում օգտ­վում է ըն­կե­րու­թյան ծա­ռա­յու­թյու­նից, պատ­վի­րա­տու­ներ ու­նեն ԱՄՆ-ում, Վրաս­տա­նում: Պարզ­վեց` գոր­ծըն­կեր ու­նեն նաև Ստե­փա­նա­կեր­տում:
ՙԻսկ որ­քա­նո՞վ է անվ­տանգ և վս­տա­հե­լի այդ հա­մա­կար­գը և ին­չու՞ պի­տի գոր­ծա­րարն իր բիզ­նես-տե­ղե­կատ­վու­թյու­նը վս­տա­հի մեկ այլ կազ­մա­կեր­պու­թյան, ի՞նչ ե­րաշ­խիք­նե­րի դի­մաց՚,- հար­ցին ի պա­տաս­խան նշ­վեց, որ Smart production-ը գրե­թե մեկ տաս­նա­մյակ շու­կա­յում է և գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում հասց­րել է վս­տա­հու­թյուն ներ­շն­չել` ձևա­վո­րե­լով բիզ­նես ավ­տո­մա­տաց­ման մի քա­նի հզոր հա­մա­կար­գեր: Ինչ վե­րա­բե­րում է ին­ֆոր­մա­ցիա­յի ար­տա­հոս­քին, ա­պա, ըստ մեր զրու­ցակ­ցի, ամ­պա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րը, որ կան յու­րա­քան­չյու­րիս ձեռ­քում` սմարթ հե­ռա­խոս­նե­րի տես­քով, ար­դեն իսկ հան­դի­սա­նում են ին­ֆոր­մա­ցիոն ար­տա­հոս­քի աղ­բյուր: ՙԻ­հար­կե, ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում 100-տո­կո­սա­նոց ե­րաշ­խիք­ներ ոչ ոք տալ չի կա­րող, բայց մեր ծրագ­րե­րը մշակ­ված են այն­պես, որ ե­թե կոնկ­րետ հիմ­նար­կու­թյան տվյալ­նե­րը պետք է գտն­վեն սե­փա­կան տա­րած­քում` գտն­վում են այն­տեղ: Այն կա­րող է տե­ղադր­վել ա­ռանձ­նաց­ված սեր­վե­րա­յին հան­գույ­ցում, անվ­տան­գա­յին բարձր հա­մա­կար­գով ա­պա­հով­ված կա­պու­ղի­նե­րով: Այդ ա­մե­նը միաց­վում է մո­նի­թո­րին­գի հա­մա­կար­գին, ո­րի մի­ջո­ցով վե­րահ­սկ­վում է տվյալ­նե­րին հա­սա­նե­լիու­թյուն ու­նե­ցող ան­ձանց թի­վը: Ավ­տո­մա­տաց­ված հա­մա­կար­գե­րը միան­շա­նակ ա­ռա­վել ար­դյու­նա­վետ են, հատ­կա­պես` բյու­րոկ­րա­տիա­յի նվա­զեց­ման տե­սան­կյու­նից՚ ,-պար­զա­բա­նեց նա:
Ըն­կե­րու­թյան ծրագ­րե­րը տե­ղադր­վում են անվ­ճար` ամ­սա­կան սպա­սարկ­ման վճա­րով: Այ­սինքն` ծրա­գի­րը վար­ձա­կալ­վում է: Այդ­պես ա­վե­լի հար­մար է հենց պատ­վի­րա­տուի հա­մար, քա­նի որ տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ա­րա­գըն­թաց զար­գաց­ման հա­մա­պատ­կե­րին ձեռն­տու չէր լի­նի կոնկ­րետ ծրա­գիր գնե­լը, որն ա­րագ կա­րող է հնա­նալ:
Smart production-ն Ար­ցա­խին ա­ռա­ջար­կել է իր ծա­ռա­յու­թյուն­նե­րը զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի, հյու­րա­նո­ցա­յին և ռես­տո­րա­նա­յին սեկ­տո­րի, ինչ­պես նաև ար­տադ­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­մար: ՙՄեր ըն­կե­րու­թյան աշ­խա­տան­քա­յին փոր­ձի ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ ավ­տո­մա­տաց­ման հա­մա­կար­գե­րի տե­ղադր­մամբ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ե­կամ­տա­բե­րու­թյունն ա­վե­լա­նում է մոտ 20 տո­կո­սով: Կար­ծում եմ, վատ ցու­ցա­նիշ չէ՝ այն ոչ մեծ գու­մա­րի հա­մե­մատ, որ նրանք վճա­րում են ա­ռա­ջարկ­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի դի­մաց՚,-ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը: