[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

 Մոտ 50 օր է, ինչ Քա­շա­թա­ղի շր­ջա­նում ըն­թա­նում են հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րը։ Այս օ­րե­րին, հա­մե­մա­տած բեր­քա­հա­վա­քի ե­ռուն շր­ջա­նին, հա­ցա­հա­տի­կի ար­տե­րում քիչ են կոմ­բայն­նե­րը, ո­րոնք աշ­խա­տում են ար­դեն շր­ջա­նի մի­ջին գո­տում գտն­վող Ա­ղավ­նո­յի գյու­ղա­կան հա­մայն­քի ցան­քա­տա­րածք­նե­րում։

Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի գյուղ­վար­չու­թյան նո­րան­շա­նակ պետ Լևոն Սի­մո­նյա­նը տե­ղե­կաց­րեց՝ հա­րա­վա­յին թևում ամ­բող­ջու­թյամբ ա­վարտ­վել է ցո­րե­նի և գա­րու բեր­քա­հա­վա­քը, ար­դյունք­նե­րը, հա­մե­մա­տած ան­ցած տա­րի­նե­րի հետ, գո­հա­ցու­ցիչ չեն։ Մի­ջին հա­մա­խառն բեր­քատ­վու­թյու­նը կազ­մել է 8,7ց/հա։ Սա­կայն կարևո­րեց այն, որ բեր­քա­հա­վա­քի ըն­թաց­քում ար­տա­կարգ դեպ­քեր չեն գրանց­վել։ Բեր­քատ­վու­թյան ցածր լի­նե­լը պայ­մա­նա­վոր­ված է ան­ցած աշ­նա­նը տե­ղում­նե­րի բա­ցա­կա­յու­թյան, ինչ­պես նաև՝ ագ­րո­տեխ­նի­կա­կան կա­նոն­նե­րը չպահ­պա­նե­լու պատ­ճառ­նե­րով։ Աշ­նան և ձմ­ռան ըն­թաց­քում տե­ղում­ներ գրե­թե չե­ղան, և կար մտա­հո­գու­թյուն՝ ցան­քա­տա­րածք­նե­րի ո­րոշ հատ­վա­ծում կրկ­նա­կի ցանքս պետք է կա­տար­վի։ Բա­րե­բախ­տա­բար գար­նա­նը փոխ­վեց ի­րա­վի­ճա­կը, բույ­սերն ա­ճե­ցին, բայց բեր­քատ­վու­թյու­նը ցածր մնաց։ Ըստ շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի գյուղ­վար­չու­թյան տված տե­ղե­կատ­վու­թյան՝ հու­լի­սի 21-ի դրու­թյամբ հնձ­վել է 17551հա տա­րածք, ստաց­վել է 15247,9տ հա­ցա­հա­տիկ՝ 8,7ց/հա հա­մա­խառն բեր­քատ­վու­թյամբ։
Ըստ գյուղ­վար­չու­թյան տե­ղե­կան­քի, 182հա տա­րածք չի հնձ­վե­լու՝ ե­րաշ­տի, կարկ­տա­հա­րու­թյան և այլ պատ­ճառ­նե­րով։ Շր­ջա­նի հյու­սի­սա­յին թևի 3 հա­մայ­նք­նե­րում, որ­տեղ կա­տար­վում է հա­ցա­հա­տի­կի ցանքս, բեր­քա­հա­վա­քը դեռ չի սկս­վել։
Այս օ­րե­րին շր­ջա­նի հա­րա­վա­յին թևում ըն­թա­նում են նաև բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի և բոս­տան-պա­րե­նի բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րը։ Հյու­սի­սա­յին թևում հնձ­վում են խոտ­հար­քե­րը, ո­րոնք ան­ցած տա­րի­նե­րի հա­մե­մատ այս տա­րի սա­կա­վա­խոտ են։