[ARM]     [RUS]     [ENG]

ԽԵ­ԼԱ­ՑԻ ԴՐԱ­ՄԱ­ՊԱ­ՆԱԿ­ՆԵՐ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻՑ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Ար­ցա­խում է ստար­տա­փի հե­ղի­նակ Ա­զատ Թով­մա­սյա­նը

Խե­լա­ցի դրա­մա­պա­նակ­նե­րի կամ VOLTERMAN բրեն­դի մա­սին հա­վա­նա­բար շա­տերն են լսել։ Բայց շա­տե­րը գու­ցե չգի­տեն, որ այն հե­ղի­նակ­վել և հա­վաք­վել է Հա­յաս­տա­նում։ IT ո­լոր­տի մաս­նա­գետ Ա­զատ Թով­մա­սյանն է այդ ստար­տա­փի հե­ղի­նակ­նե­րից մե­կը։ Ար­տադ­րանքն ար­դեն ար­տա­հան­վում է 135 եր­կիր և պա­հան­ջար­կը տա­րեց­տա­րի ա­ճում է։ Նո­րա­րա­րու­թյու­նը շու­կա­յում է 2017 թվա­կա­նից։

Ա­զա­տը մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ ի­զուր չեն դրա­մա­պա­նա­կին խե­լա­ցի ա­նու­նը տվել։ Բա­ցի դրա­մա­պա­նա­կի հա­մար ա­վան­դա­կան՝ գու­մար և քար­տեր պա­հե­լու գոր­ծա­ռույ­թից, VOLTERMAN-ը այլ հմ­տու­թյուն­ներ էլ ու­նի։ Կոր­չե­լու դեպ­քում ներ­դր­ված հա­մա­կարգն ազ­դան­շան կու­ղար­կի հե­ռա­խո­սին, ո­րին միաց­ված է դրա­մա­պա­նա­կը և նույ­նիսկ կլու­սան­կա­րի ա­ռա­ջին հայտ­նա­բե­րո­ղին ու բա­ցո­ղին՝ այն­տեղ տե­ղադր­ված միկ­րո­տե­սախ­ցի­կի շնոր­հիվ։ VOLTERMAN-ն ա­պա­հով է պա­հում իր մեջ գտն­վող գու­մա­րը, ու­նի նաև բջ­ջա­յին հե­ռա­խոս­նե­րը լից­քա­վո­րե­լու, Wi- Fi ազ­դան­շան տա­րա­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Ձեռք բե­րա­ծով ստար­տա­փի հե­ղի­նակ­նե­րը չեն սահ­մա­նա­փակ­վում։ Մտա­ծում են նոր գա­ղա­փա­րի մա­սին, ո­րը գոր­ծար­կե­լով՝ դրա­մա­պա­նա­կը նաև գու­մար կվաս­տա­կի։ Ա­զա­տը հա­մոզ­ված է, որ տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյուն­ներն ան­սահ­մա­նա­փակ են, և նման գա­ղա­փա­րը կեն­սա­գոր­ծե­լը՝ լրիվ ի­րա­կան։ Ա­ռայժմ դրա­մա­պա­նա­կի՝ միայն տղա­մարդ­կանց հա­մար նա­խա­տես­ված մո­դել­ներ են ար­տադր­ված, բայց հե­ղի­նակ­նե­րը մտա­ծում են նաև կա­նա­ցի տե­սա­կա­նի, ու­սա­պար­կեր ու ճամպ­րուկ­ներ թո­ղար­կե­լու մա­սին։
ՙՄենք ու­զում ենք աշ­խար­հի բո­լոր փո­ղե­րը բե­րել Հա­յաս­տան, -կես­կա­տակ, կես­լուրջ ա­սում է նա։- Հեշտ աս­վող՝ դժ­վար ի­րա­գործ­վող նպա­տակ է, ի­հար­կե, բայց մենք դժ­վա­րու­թյուն­նե­րից չենք վա­խե­նում։ Երբ մի քա­նի տա­րի ա­ռաջ ներ­կա­յաց­րինք այս ար­տադ­րան­քը, չէինք էլ սպա­սում, որ նման ար­ձա­գանք կու­նե­նա։ Բայց ու­նենք այն, ինչ ու­նենք, և մենք չենք պատ­րաստ­վում կանգ առ­նել ձեռք բե­րա­ծի վրա։ Տն­տե­սու­թյան մեջ ՙթա­փա­ռող՚ փո­ղեր շատ կան և օն­լայն մար­քե­թին­գը հենց այդ ռե­սուրս­նե­րի վրա է կա­ռուց­վում։ Մեր նպա­տակն այդ թա­փա­ռող փո­ղե­րը հայ­րե­նիք բե­րելն է։ Ի­րա­կա­նում տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի այս դա­րում բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նի, թե ինչ երկ­րից ու տա­րա­ծաշր­ջա­նից է ա­ռա­ջարկ­վող ծա­ռա­յու­թյու­նը կամ ապ­րան­քը՝ սահ­ման­ներ չկան։ Հա­մա­վա­րակն էլ ցույց տվեց, որ առ­ցանց ա­մեն ինչ կա­րե­լի է կազ­մա­կեր­պել՝ ին­տեր­նե­տով հա­մա­կար­գիչ և ցան­կու­թյուն ու­նե­նա­լու դեպ­քում՚։

Գոր­ծա­րա­րը հա­մոզ­ված է. Հա­յաս­տա­նի (Ար­ցա­խի) տն­տե­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը պի­տի գո­վազ­դել, ներ­կա­յաց­նել ար­տերկ­րում՝ ե­թե ու­զում ենք հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան մեջ սե­փա­կան տե­ղը գրա­վել։ Ան­գամ հա­կա­ռա­կորդ եր­կր­նե­րից պետք է փող բե­րել Հա­յաս­տան։
Ա­զա­տը և իր հետ մեր երկ­րա­մաս այ­ցե­լած մյուս ձեռ­նե­րեց­նե­րը Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը դի­տար­կում են որ­պես մեկ տն­տե­սա­կան միա­վոր։ Հայ­կա­կան այդ եր­կու պե­տու­թյուն­նե­րը գտն­վում են միևնույն տն­տե­սա­կան դաշ­տում, և ՀՀ-ում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող գոր­ծա­րար­նե­րը շա­հագր­գռ­ված են այս­տեղ ի­րենց ներ­կա­յաց­վա­ծու­թյամբ։
ՙՄիու­թյան բո­լոր ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ի­րենց ճա­նա­պար­հը սե­փա­կան ու­ժե­րով հար­թած մար­դիկ են, ով­քեր տք­նա­ջան աշ­խա­տան­քով, տա­ղան­դով, բիզ­նե­սում հա­ջո­ղու­թյուն են գրան­ցել։ Հա­ջո­ղու­թյան այդ բա­նաձևը պի­տի հա­սա­նե­լի լի­նի հատ­կա­պես ե­րի­տա­սարդ­նե­րին, և մենք Ար­ցախ ենք ե­կել կիս­վե­լու փոր­ձով, մեր բիզ­նես-նա­խագ­ծե­րում օգ­տա­գոր­ծե­լու այս­տե­ղի բնա­կան, գի­տա­կան, մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րը՚։
Գոր­ծա­րար­ներն ու­զում են սե­փա­կան փոր­ձի օ­րի­նա­կով սո­վո­րեց­նել, թե ինչ­պես կա­րե­լի է ե­րա­զանքն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել։ ՙԵ­թե Ար­ցա­խում կա մե­կը, ո­րը մտա­ծում է աշ­խար­հը գրա­վե­լու մա­սին, մենք պատ­րաստ ենք նրան ցույց տալ այդ ճա­նա­պար­հը, որն ան­ցել ենք մաս­նա­կի։ Պատ­րաստ ենք գի­տե­լիք­նե­րով, փոր­ձով կիս­վել, ըն­դու­նել նրան մեր շար­քե­րը։ Տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ար­ցա­խյան շու­կան դեռ լավ ու­սում­նա­սիր­ված չէ մեր կող­մից, բայց ե­թե այս­տեղ կա ՏՏ կենտ­րոն, ներ­կա­յաց­ված են այն­պի­սի կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ինչ­պի­սիք են Ինս­տի­գեյ­թը, Սի­ներ­ջին, այլ հայտ­նի կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ու­րեմն կա զար­գաց­ման բա­րեն­պաստ մի­ջա­վայր և ռե­սուրս­ներ՚,-ա­սաց նա։
Գոր­ծա­րա­րը կարևոր է հա­մա­րում նաև իշ­խա­նու­թյուն­նե­րի պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը։ Այս­տեղ գտն­վե­լու օ­րե­րին հան­դի­պում­ներ են ե­ղել ինչ­պես նա­խա­գա­հի, այն­պես էլ ո­լոր­տա­յին գե­րա­տես­չու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հետ, և ար­ձա­նագ­րել, որ Ար­ցա­խը բաց է նոր, հե­տաքր­քիր բիզ­նես-նա­խագ­ծե­րի հա­մար, այս­տեղ գործ­նա­կան կա­պեր ստեղ­ծե­լու և փոխ­շա­հա­վետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նա­խադ­րյալ­ներ կան։
Գոր­ծա­րա­րը կարևո­րում է ե­րի­տա­սարդ­նե­րի հետ աշ­խա­տան­քը, հատ­կա­պես՝ ոչ ֆոր­մալ կր­թու­թյան ո­լոր­տում և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ռա­ջին քայ­լե­րը մտա­ծում է սկ­սել հենց բու­հե­րից. ՙՊատ­րաստ ենք ամս­վա մեջ մեկ-եր­կու ան­գամ այ­ցե­լել Ար­ցախ, ներ­կա­յաց­նել մեր պատ­մու­թյուն­նե­րը, հան­դի­պել տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րով հե­տաքր­քր­ված ե­րի­տա­սարդ­նե­րին, պա­տաս­խա­նել նրանց հար­ցե­րին, աշ­խա­տել նրանց հետ։ Կար­ծում եմ, եր­կուս­տեք հե­տաքր­քիր փոր­ձա­ռու­թյուն ձեռք կբե­րենք՚։