[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅ­ԾԱ­ԲՈՒ­ԾՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ՝ ՀԵ­ՌԱՆ­ԿԱ­ՐԱ­ՅԻՆ ՃՅՈՒՂ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Բա­վա­կան ժա­մա­նակ է, ինչ Ճար­տար-Խնու­շի­նակ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծում ու­շադ­րու­թյունս գրա­վում է հա­րա­կից ա­րո­տա­վայ­րում ա­րա­ծող մե­ծա­քա­նակ այծ­հո­րա­նը։ Հե­տաքր­քր­վե­ցի. զբաղ­վող­նե­րը հայր և որ­դի՝ Մել­սիկ և Վար­դան Քա­մա­լյան­ներն են՝ Գյու­նե Ճար­տա­րից։ Հան­դի­պե­ցի նրանց և զրու­ցե­ցի Վար­դան Քա­մա­լյա­նի հետ։

2019թ. աշ­նանն է ո­րո­շել այ­ծա­բու­ծա­րան հիմ­նել։ Մայր այ­ծե­րը Վար­դա­նը պարտ­քով ձեռք է բե­րել աս­կե­րան­ցի մի ֆեր­մե­րից։ Դրանք ա­մե­րի­կյան սպի­տակ կաթ­նա­տու այ­ծեր էին՝ բեր­ված Ե­ղեգ­նա­ձո­րի այ­ծա­բու­ծա­կան կենտ­րո­նից։ Պարտ­քը մա­րե­լու և նոր գլ­խա­քա­նակ ձեռք բե­րե­լու նպա­տա­կով Վար­դա­նը ԳԳԱՀ-ից 6մլն 690 հազ. դրամ գու­մա­րի վարկ է վերց­րել և նոր այ­ծեր գնել շր­ջա­նի ու Ար­ցա­խի տար­բեր բնա­կա­վայ­րե­րից։ Բազ­մաց­նե­լով՝ պետք է հասց­ներ 300-ի, բայց 2020թ. փետր­վա­րին 80 գլ­խա­քա­նա­կի կո­րուստ ու­նե­ցավ։ Պա­կա­սը լրաց­նե­լու հա­մար ֆեր­մե­րը 80 տոհ­մա­յին մսա­տու այ­ծեր ձեռք բե­րեց ՀՀ Տա­վու­շի մար­զի Բագ­րա­տա­շեն գյու­ղից։ Ներ­կա­յումս նրա այ­ծե­րի գլ­խա­քա­նակն ու­լե­րի հետ միա­սին հաս­նում է 315-ի։
Վար­դա­նին ֆեր­մե­րա­յին տն­տե­սու­թյուն հիմ­նե­լու և զար­գաց­նե­լու գոր­ծում օգ­նել են հա­մա­ցան­ցը և թո­շա­կա­ռու հայ­րը, ով մաս­նա­գի­տու­թյամբ գյու­ղատն­տես է և եր­կար տա­րի­ներ ե­ղել է ԱՀ ՙԱր­ցա­խան­տառ՚ ՓԲԸ Մար­տու­նու ան­տա­ռատն­տե­սու­թյան տնօ­րե­նը։
Սկզ­բում շատ դժ­վա­րու­թյուն­նե­րի է հան­դի­պել, քա­նի որ ո­լոր­տը նոր էր նրա հա­մար, բայց հասց­րել է տի­րա­պե­տել այ­ծա­կան ՙկա­մա­կո­րու­թյուն­նե­րին՚, նույ­նիսկ սի­րել աշ­խա­տան­քը։ Երբ շա­տա­ցել է այ­ծե­րի գլ­խա­քա­նա­կը, մե­ծաց­րել է գո­մը՝ վե­րա­ծե­լով ֆեր­մա­յի՝ ստեղ­ծե­լով հար­մա­րա­վետ պայ­ման­ներ։ ՙԵս զգում եմ, որ ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վելն ու­շաց­րել եմ, պետք էր հենց միջ­նա­կարգն ա­վար­տե­լուց հե­տո սկ­սեի զբաղ­վել՚,- խոս­տո­վա­նում է նա։
Այ­ծա­բու­ծու­թյու­նը Քա­մա­լյան­նե­րի հա­մար ըն­տա­նե­կան բիզ­նես է։ Մե­կու­կես ա­միս է, ինչ կթում են այ­ծե­րը՝ օ­րա­կան մեկ ան­գամ։ Ա­մառ­վա այս տաք ե­ղա­նա­կին կաթ­նա­տու այ­ծերն օ­րա­կան տա­լիս են մի­ջի­նը 60լ կաթ։ Ձմ­ռանն այ­ծե­րը չեն կթում? ու­լե­րին բա­վա­րա­րե­լու հա­մար։ Զրու­ցակ­ցիս խոս­քով՝ կա­թի ի­րաց­ման խն­դիր կա։ Այդ պատ­ճա­ռով հիմ­նա­կա­նում պա­նիր են ար­տադ­րում, քա­նի որ մեծ է վեր­ջի­նիս պա­հան­ջար­կը։ Օ­րա­կան ար­տադր­վում է մի­ջի­նում 10կգ պա­նիր։ Այն Ար­ցա­խում է սպառ­վում։ Պա­նի­րը 1կգ-ը 3000 դրա­մով է վա­ճառ­վում, մե­ծա­քա­նակ ի­րաց­ման դեպ­քում՝ 2500 դրա­մով։ Մեկ լիտր կա­թը վա­ճառ­վում է 500 դրա­մով, մինչ­դեռ այն ՀՀ-ում ար­ժե 1000 դրամ։ Մսի ի­րաց­ման ա­ռու­մով ևս խն­դիր չկա, պա­հան­ջար­կը մեծ է։ Մի­սը հիմ­նա­կա­նում հան­ձն­վում է մսա­վա­ճառ­ման կե­տե­րին՝ 3000 դրա­մով։
Վար­դա­նը նշեց, որ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ու­նեն Երևա­նի պան­րի գոր­ծա­րա­նի ներ­կա­յա­ցուց­չի հետ։ Ժամ­կե­տը լրա­նա­լուն պես պան­րի ողջ ար­տադ­րան­քը հանձ­նե­լու են գոր­ծա­րա­նին, որ­տեղ այն են­թարկ­վե­լու է վե­րամ­շակ­ման և հան­վե­լու է վա­ճառ­քի։
Այ­ծա­բու­ծու­թյու­նը Վար­դա­նը հե­ռան­կա­րա­յին ճյուղ է հա­մա­րում։ Հա­մոզ­ված է, որ այն ե­կամ­տա­բեր է։ Նպա­տակ ու­նի ԳԳԱՀ-ի նոր ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան շնոր­հիվ ա­վե­լաց­նել այ­ծե­րի գլ­խա­քա­նա­կը՝ ա­պա­հո­վե­լով ար­տադ­րու­թյան ո­րա­կը։