[ARM]     [RUS]     [ENG]

ՏԻԳ­ՐԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏՈՒՄ ԳՅՈՒ­ՂԱՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՄԲ ԶԲԱՂ­ՎԵ­ԼԸ ԿՐԿ­ՆԱ­ԿԻ ՊԱՏ­ՎԱ­ԲԵՐ Է

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

 Ար­դեն 12 տա­րի է, ինչ Աս­լա­նյան­նե­րի ըն­տա­նիքն ապ­րում է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խնա­պատ գյու­ղում։ 2008-ին« որ­պես վե­րաբ­նա­կիչ­ներ« ՀՀ Ե­ղեգ­նա­ձոր քա­ղա­քից են տե­ղա­փոխ­վել Ար­ցախ և« ի զար­մանս ի­րենց« շատ շուտ են հա­մար­վել նոր բնա­կա­վայ­րին ու ըն­կե­րա­կան լայն շր­ջա­պատ ստեղ­ծել։ Ե­կած օր­վա­նից ձեռ­նու­նայն չեն նս­տել, իս­կույն ձեռ­նա­մուխ են ե­ղել տնա­մերձ հո­ղա­մա­սի մշակ­մա­նը։ Ճիշտ է, սկզբ­նա­կան շր­ջա­նում դժ­վա­րու­թյուն­ներ ու­նե­նում էին, և դա բնա­կան է, սա­կայն ու­նեին կա­մե­ցող ըն­կեր­ներ, հարևան­ներ, ով­քեր օգ­նում էին, ին­չով կա­րո­ղա­նում էին։ Շու­տով տնա­մեր­ձում ջեր­մոց կա­ռու­ցե­ցին և սկ­սե­ցին ըն­տա­նի­քով զբաղ­վել ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյամբ։ Ցա­նում էին ա­մեն տե­սա­կի բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­ներ։

-Երբ ծնող­ներս տե­ղա­փոխ­վե­ցին Ար­ցախ, ես Ռու­սաս­տա­նում էի, նրանց հոր­դո­րով ես էլ ե­կա և« ինչ­պես ա­սում են՝ տե­սա ու շատ սի­րե­ցի մեր պա­պե­նա­կան եր­կի­րը։ Մեծ սի­րով կց­վե­ցի գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րին։ Ե­ղեգ­նա­ձո­րում էլ ջեր­մոց ու­նեինք, ուս­տի այդ գոր­ծում բա­վա­կա­նին հմ­տա­ցած էինք։ Պապս հո­ղի իս­կա­կան մշակ էր և դեռևս ման­կուց էր մեր մեջ սեր սեր­մա­նել դե­պի հո­ղը՝ ա­սե­լով, որ հո­ղի հետ աշ­խա­տան­քը ջեր­մաց­նում է սիր­տը, լու­սա­վո­րում հո­գին և դարձ­նում ա­վե­լի առ­նա­կան, պինդ ու դի­մաց­կուն։ Տա­րի­նե­րով աշ­խա­տե­լով հո­ղի հետ` ա­վե­լի ու ա­վե­լի եմ հմ­տա­նում այս գոր­ծում և հա­մոզ­վում պա­պիս խոս­քե­րի ճշ­մար­տա­ցիու­թյան մեջ,-ա­սում է Մա­նուկ Աս­լա­նյա­նը։
Աս­լա­նյան­ներն ան­չափ շնոր­հա­կալ են Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյա­նը, ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րին։
-Ե­թե տա­րի­ներ ա­ռաջ հու­սա­խա­բու­թյան պա­հե­րի էի ու­նե­նում, այժմ« տես­նե­լով Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի՝ գյու­ղատն­տե­սու­թյան ուղ­ղու­թյամբ ձեռ­նար­կած մի­ջո­ցա­ռում­ներն ու ծրագ­րե­րը« ա­վե­լի ե­ռան­դով եմ աշ­խա­տում, փոր­ձում ա­նել ա­վե­լին,- շա­րու­նա­կում է Մա­նու­կը՝ ա­վե­լաց­նե­լով, որ Ար­ցա­խում են ծն­վել իր եր­կու զա­վակ­նե­րը, և նրանց նույն­պես դաս­տիա­րա­կում է հայ­րե­նի հո­ղի նկատ­մամբ սի­րով։
Վե­ցե­րորդ տա­րին է, ինչ Մա­նուկ Աս­լա­նյա­նը Տիգ­րա­նա­կեր­տի տե­ղա­մա­սում Ար­ցա­խի գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մին պատ­կա­նող 1800 քա­ռա­կու­սի մետր տա­րած­քով ջեր­մոց­նե­րը վար­ձա­կա­լել և բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­նե­րի ար­տադ­րու­թյամբ է զբաղ­վում։ Մո­տա­կայ­քում փոք­րիկ տա­րածք ու­նի, որ­տեղ էլ սեխ և ձմե­րուկ է ա­ճեց­նում։
-Ի­հար­կե« միշտ էլ սկիզբն է դժ­վար, սա­կայն ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ա­մեն ինչ հու­նի մեջ մտավ։ Ա­մե­նա­կարևո­րը՝ հի­մա իմ ար­տադ­րան­քը սպա­ռող­նե­րը հա­մոզ­ված են, որ նրանց ա­ռաք­վում է է­կո­լո­գիա­պես մա­քուր մթերք՝ ա­ռանց որևէ թու­նա­քի­մի­կա­տի։ Մենք օգ­տա­գոր­ծում ենք միայն բնա­կան պա­րար­տա­նյութ՝ գո­մաղբ,- ա­սում է Մա­նու­կը և շա­րու­նա­կում,- մեր բեր­քից ա­ռա­ջինն իմ ե­րե­խա­ներն են օգտ­վում, և իմ ջան­քե­րը միայն մա­քուր, սնն­դա­րար ար­տադ­րանք ստա­նա­լուն են ուղղ­ված։
Ջեր­մոց­նե­րի հա­րա­կից տա­րած­քում նաև վա­ճառ­քի կետ են բա­ցել, որ­տեղ ի­րաց­վում է սե­փա­կան ար­տադ­րան­քը։ Մեծ ու հե­ռուն գնա­ցող նպա­տակ­ներ ու­նի Մա­նու­կը։ Մտա­դիր է տա­րեց­տա­րի ընդ­լայ­նե­լով գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի ար­տադ­րան­քի ծա­վալ­նե­րը՝ զու­գա­հե­ռա­բար զբաղ­վել նաև ա­նաս­նա­պա­հու­թյամբ և թռչ­նա­բու­ծու­թյամբ։

-Նպա­տակ ու­նեմ այս տա­րած­քում զար­գաց­նել է­կո­տու­րիզ­մը։ Կա­ռու­ցել փոք­րիկ հա­ցա­տուն՝ հայ­կա­կան ա­վան­դա­կան ձևա­վո­րում­նե­րով, որ­տեղ մեր այ­ցե­լու­նե­րին կմա­տա­կա­րա­րենք սե­փա­կան ար­տադ­րու­թյան է­կո­լո­գիա­պես մա­քուր ար­ցա­խյան բա­րիք­ներ։ Այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում բազ­մա­թիվ զբո­սաշր­ջիկ­նե­րի հետ եմ շփ­վել և հա­մոզ­վել, թե որ­քան են նրանք գնա­հա­տում ար­ցա­խյան մա­քուր, բնա­կան ար­տադ­րան­քը։ Իսկ Տիգ­րան Մե­ծի կա­ռու­ցած քա­ղա­քում հո­ղի մշա­կու­թյամբ զբաղ­վե­լը կրկ­նա­կի ուժ ու ե­ռանդ է տա­լիս, և հա­մա­րում եմ, որ այս­տեղ գյու­ղատն­տե­սու­թյամբ զբաղ­վելն ու հա­ջո­ղե­լը կրկ­նա­կի պատ­վա­բեր է։
Բա­րե­կարգ­ման բա­վա­կա­նին աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել այս­տեղ։ Ա­մեն տա­րի ջեր­մոց­նե­րի ար­տադ­րան­քի վա­ճառ­քից ստաց­ված ե­կա­մուտ­նե­րի մի մասն ուղղ­վում է տա­րած­քի գե­ղա­գի­տա­կան տես­քի բա­րե­լավ­մա­նը։ Բա­ցի հո­ղա­գոր­ծու­թյամբ զբաղ­վե­լուց« Մա­նու­կը նաև հին հայ­կա­կան (և ոչ միայն) տար­բեր ի­րեր է հա­վա­քում, ո­րոնք կա­րող են հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­նել այ­ցե­լու­նե­րի մոտ։ Ի­հար­կե, այս տա­րի« հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված« զբո­սաշր­ջիկ­ներ գրե­թե չեն ու­նե­ցել, սա­կայն չեն դա­դա­րում այս ուղ­ղու­թյամբ ևս մի­ջոց­ներ ձեռ­նար­կել: Ուս­տի այս փոր­ձու­թյունն էլ հաղ­թա­հա­րե­լուց հե­տո մտա­դիր են նոր մտահ­ղա­ցում­նե­րով ըն­դու­նել հյու­րե­րին։
Կար­ծում եմ, ոչ պա­կաս կարևոր հան­գա­մանք է նաև այն, որ Մա­նուկն իր աշ­խա­տան­քա­յին ո­ճը ստեղ­ծում է՝ հիմն­վե­լով հայ­կա­կա­նի, ազ­գա­յի­նի վրա։ Ար­դեն մտա­ծել է, ինչ ա­նուն է տա­լու է­կո հա­մա­լի­րին։ Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ տա­րած­քը գտն­վում է Տիգ­րա­նա­կեր­տում« ո­րո­շել է կո­չել հա­յոց ար­քա­յից ար­քա Տիգ­րա­նի քրոջ ա­նու­նով՝ Է­րա­տո։ Շատ է ու­սում­նա­սի­րել հա­յոց պատ­մու­թյան Տիգ­րան Մե­ծի ժա­մա­նա­կաշր­ջա­նը, և զու­գա­հեռ­ներ է անց­կաց­նում այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի և ար­ցա­խյան ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի միջև։
-Ար­ցա­խյան ա­զա­տա­մարտն ու հաղ­թա­նա­կը մեր դա­րա­վոր ե­րա­զանքն ու հպար­տու­թյունն են։ Մեր տղա­ներն ար­ժա­նա­պատ­վո­րեն են կա­տա­րել և կա­տա­րում Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նի ի­րենց վեհ գոր­ծը։
Ջեր­մոց­նե­րում շուրջ մեկ տա­րե­կան վա­րունգ­նե­րի տն­կի­ներ ու­նի, ո­րոնք դեռ բերք են տա­լիս։ Սա մշակ­ման նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա է, ինչն իր պրպ­տուն մտ­քի ար­գա­սիքն է։ Դժ­վա­րու­թյուն­նե­րը ջե­ռուց­ման շր­ջա­նում են ա­ռա­ջա­նում։ Սե­զո­նին շուրջ 5մլն դրա­մի վա­ռե­լա­փայտ է գնում։ Գո­հու­նա­կու­թյամբ է նշում, որ այս տա­րի՝ ա­ռա­ջին ան­գամ գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մից ջե­ռուց­ման ծախ­սի ո­րո­շա­կի փոխ­հա­տու­ցում է ստա­ցել։
-Ջեր­մոց­նե­րից այս տա­րի 10 տոն­նա­յից ա­վե­լի բերք եմ ստա­ցել։ Շուրջ 35 տոն­նա էլ կազ­մել է ձմե­րու­կի և սե­խի ար­տադ­րան­քը։ Ի­րաց­ման հար­ցում խն­դիր չու­նենք։ Ա­ռա­քում ենք Մար­տա­կեր­տից մինչև Ստե­փա­նա­կերտ։
Աշ­խա­տող­նե­րի հար­ցում ևս խն­դիր­ներ չու­նեն։ Սե­զո­նա­յին աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ« բա­ցի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից« գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րում ներգ­րավ­վում են ևս 7-8 հո­գի։ Տնա­մեր­ձի ջեր­մո­ցում հայրն ու մայրն են աշ­խա­տում։ Ինքն էլ հետևում է աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քին, ա­պա­հո­վում անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րով, մթեր­քը սե­փա­կան տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցով խա­նութ­ներ ա­ռա­քում։
Գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րով ծան­րա­բեռն­ված՝ օր­վա ըն­թաց­քում հասց­նում է հետևել նաև գյու­ղատն­տե­սա­կան նո­րա­րա­րու­թյուն­նե­րին։ Նոր խո­ղո­վա­կա­շա­րով Սար­սան­գի ջրե­րի տե­ղա­փոխ­ման ծրագ­րե­րը մեծ հույ­սեր են ներ­շն­չում, որ մոտ ա­պա­գա­յում ու­նե­նա­լու են ա­վե­լի կա­յուն տն­տե­սա­կան դաշտ, սո­ցիա­լա­պես ա­պա­հով ժո­ղո­վուրդ և հե­ռան­կա­րա­յին գյու­ղատն­տե­սու­թյուն։