Logo
Print this page

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Մսի վե­րամ­շակ­ման մշա­կույթն Ար­ցա­խում թույլ հիմ­քե­րի վրա է դր­ված, ե­թե չա­սենք՝ բա­ցա­կա­յում է իս­պառ։ Տար­բեր պատ­ճառ­նե­րով։ Ա­ռաջ­նա­յին­նե­րից մեկն այն է, թերևս, որ այս տա­րի­նե­րին ա­նաս­նա­պա­հու­թյու­նը, երկ­րա­գոր­ծու­թյան հա­մե­մատ, ան­հա­մա­չափ է զար­գա­ցել, և մսի ար­տադ­րա­կան ծա­վալ­ներ չեն ա­պա­հով­վել։

Ֆեր­մեր­նե­րը գե­րա­դա­սել են աշ­խա­տել ՙհում­քի վրա՚, քա­նի որ շու­կա­յում թարմ մսի պա­հան­ջարկ միշտ կա, իսկ վե­րամ­շա­կու­մը մեծ հաշ­վով ձեռն­տու չեն հա­մա­րել։ Ճիշտ է, կան ըն­կե­րու­թյուն­ներ, ա­սենք՝ ՙԼու­սա­կերտ՚, ՙԷ­լիտ գրուպ՚, ո­րոնք ու­նեն քիչ քա­նա­կու­թյամբ ո­րո­շա­կի ապ­րան­քա­տե­սա­կա­նի, ինչ­պես նաև՝ կի­սա­ֆաբ­րի­կատ­նե­րի ար­տադ­րու­թյուն, ո­րոնք հիմ­նա­կա­նում թի­րա­խա­վո­րում են տե­ղա­կան շու­կան։ Ներդ­րող­նե­րի սա­կա­վու­թյու­նից դա­տե­լով, ո­լոր­տում ներդ­րում­ներ կա­տա­րե­լը ևս շա­հա­վետ չէ։ Վեր­ջին տա­րի­նե­րին կա­ռա­վա­րու­թյան կող­մից մշակ­ված գյու­ղատն­տե­սա­կան հա­յե­ցա­կար­գի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­վում է խթա­նել ա­նաս­նա­պա­հու­թյու­նը, ոչ­խա­րա­բու­ծու­թյան զար­գաց­ման ուղ­ղու­թյամբ էլ ար­դեն կոնկ­րետ ծրագ­րեր կան։ Սա հիմք է տա­լիս են­թադ­րե­լու, որ կա­ռա­վա­րու­թյու­նը շա­հագր­գռ­ված է այդ ճյու­ղի զար­գաց­մամբ և հնա­րա­վոր է մսի՝ լայն ի­մաս­տով վե­րամ­շակ­ման հիմ­քե­րը ա­ռա­ջի­կա­յում դր­վեն։
ՙՄան­թա­շով՚ գոր­ծա­րար­նե­րի միու­թյան պատ­վի­րա­կու­թյան կազ­մում Ար­ցախ էր ժա­մա­նել նաև մսամ­թեր­քի ար­տադ­րու­թյամբ զբաղ­վող ՙԲա­յա­զետ՚ ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիր Տիգ­րան Մոմ­ջյա­նը, ում հետ զրույ­ցի ըն­թաց­քում փոր­ձե­ցինք ծա­նո­թա­նալ մսի վե­րամ­շակ­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին, պար­զել Ար­ցա­խում նրա զար­գաց­ման հե­ռան­կա­րի լի­նել-չլի­նե­լը, գնա­հա­տել ռիս­կե­րը։
Պետք է նշել, որ ՙԲա­յա­զետ՚ մսամ­թեր­քը շու­կա­յում է դեռևս 1998 թվա­կա­նից։ Ապ­րան­քա­տե­սա­կա­նին ար­տադր­վում է եր­կու ան­վա­նա­կար­գե­րով՝ ստան­դարտ և պրե­միում։ Պրե­միում ո­րա­կի ար­տադ­րան­քը, սե­փա­կա­նա­տի­րոջ հա­վաստ­մամբ, բա­ցա­ռա­պես տե­ղա­կան թարմ մսից է պատ­րաստ­վում, է­կո­լո­գիա­պես մա­քուր է ու սնն­դա­րար։ Ըն­կե­րու­թյունն ու­նի սե­փա­կան ա­նաս­նա­պա­հա­կան տն­տե­սու­թյու­նը, մշ­տա­պես վե­րահս­կում է մսի ո­րա­կա­կան հատ­կա­նիշ­նե­րը, ինչ­պես նաև ա­մե­նօ­րյա վե­րահս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­նում այլ մա­տա­կա­րար­նե­րից ձեռք բեր­ված հում­քի ո­րա­կի նկատ­մամբ։ Նա նշել է, որ այ­սօր ՙԲա­յա­զետ՚ բրեն­դի ար­տադ­րա­կան գի­ծը բաղ­կա­ցած է ա­վե­լի քան մեկ տաս­նյակ ապ­րան­քա­տե­սակ­նե­րից« այդ թվում՝ քյուֆ­տա, բաս­տուր­մա, սու­ջուխ և այլն։
ՙԻ դեպ, ՙԲա­յա­զետ՚ բրենդն ա­ռա­ջինն էր Հա­յաս­տա­նում, որն ի­րա­կա­նաց­րեց քյուֆ­թա­յի բրեն­դա­վո­րում և շու­կա մտավ նոր փա­թե­թա­վոր­ված քյուֆ­թա­յով՚,- ներ­կա­յաց­րեց Տ. Մոմ­ջյա­նը, հա­վե­լե­լով, որ ըն­կե­րու­թյու­նը պլա­նա­վո­րում է ընդ­լայ­նել ապ­րան­քա­տե­սա­կա­նին ու դրա ի­րաց­ման ծա­վալ­նե­րը։
Հա­յաս­տա­նի մսամ­թեր­քի շու­կան բա­վա­կա­նին հա­գե­ցած է, մր­ցակ­ցու­թյու­նը՝ մեծ, այդ իսկ պատ­ճա­ռով ար­տադ­րող­նե­րը ստիպ­ված են մեծ աշ­խա­տանք տա­նել՝ սպա­ռո­ղին պատ­շաճ կար­գով ներ­կա­յա­նա­լու և ի­րենց շու­կա­յա­կան դիր­քը պահ­պա­նե­լու հա­մար։
Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խում շու­կա­յի ոչ բա­վա­րար զար­գաց­մա­նը, գոր­ծա­րա­րը խն­դիրն ա­ռա­վե­լա­պես լո­գիս­տիկ է հա­մա­րում։ ՙԱյս­տեղ վե­րամ­շակ­ման ար­տադ­րա­մաս դնե­լու պա­րա­գա­յում ա­մե­նա­հե­ռու կե­տը թերևս Սի­սիա­նը պի­տի լի­նի,- կիս­վեց դի­տար­կում­նե­րով մեր զրու­ցա­կի­ցը։-Ար­ցա­խի շու­կան փոքր է, բայց Գո­րիս-Սի­սիան-Քա­ջա­րան-Ղա­փան, գու­ցե նաև Մեղ­րի հատ­վա­ծը նե­րա­ռե­լով՝ կա­րե­լի է սպա­ռում ի­րա­կա­նաց­նել։ Ըն­թաց­քում կա­րե­լի է մտա­ծել, թե ինչ­պես պի­տի կազ­մա­կերպ­վեն լո­գիս­տիկ հար­ցե­րը՚։
Գոր­ծա­րարն այս­տեղ բիզ­նես սկ­սե­լը լրիվ ի­րա­տե­սա­կան է հա­մա­րում. կա ա­ջակ­ցե­լու՝ իշ­խա­նու­թյուն­նե­րի պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը, շու­կան ա­զատ է, մե­նաշ­նորհ­ներ չկան, օ­րեն­սդ­րա­կան դաշ­տը ՀՀ հա­մե­մա­տու­թյամբ, գրե­թե նույնն է, գոր­ծող ըն­կե­րու­թյուն­նե­րը կա­րող են լավ մր­ցա­կից­ներ լի­նել, իսկ մր­ցակ­ցու­թյու­նը, ինչ­պես հայտ­նի է, միայն ու­ժե­ղաց­նում է բիզ­նե­սը։ ՙՆա­խա­պես ու­սում­նա­սի­րել եմ տե­ղա­կան շու­կան, շա­հույթ ա­պա­հո­վե­լուն զու­գըն­թաց մեր՝ այս­տեղ գա­լու հիմ­նա­կան նպա­տա­կը« տե­ղի շու­կա­յի զար­գաց­մա­նը նպաս­տելն է։ Ին­չո՞ւ չէ՝ ու­զում ենք Ար­ցա­խում էլ բիզ­նես կա­պեր ու­նե­նալ։ Գոր­ծել է պետք՚,-ա­սաց նա։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.