[ARM]     [RUS]     [ENG]

ԶԳԱ ԱՐԵՎԻ ՈՒԺԸ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

Այ­լընտ­րան­քա­յին, մաս­նա­վո­րա­պես՝ արևա­յին է­ներ­գա­կիր­նե­րի՝ Ար­ցա­խում ներ­դր­ման հար­ցը կա­ռա­վա­րու­թյու­նը վա­ղուց է քն­նար­կում։ Արևա­յին է­ներ­գիա­յի հա­մա­կար­գերն ար­դեն փոր­ձար­կել և դրանց շա­հա­վե­տու­թյունն ի­րենց գր­պա­նի վրա զգա­ցել են ո­րոշ ան­հատ­ներ ու կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, և, պետք է նշել, որ տա­րեց­տա­րի արևա­յին է­ներ­գա­կիր­ներ օգ­տա­գոր­ծել ցան­կա­ցող­նե­րի թիվն ա­ճում է նաև Ար­ցա­խում։ Մեկ-եր­կու տա­րի ա­ռաջ նույ­նիսկ քն­նարկ­վում էր հա­մա­կար­գա­յին կա­յա­նի մի­ջո­ցով օգ­տա­գոր­ծե­լով արևի է­ներ­գիան, Ար­ցա­խում կենտ­րո­նաց­ված կար­գով հո­սանք մա­տա­կա­րա­րե­լու հար­ցը։ Արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րը պի­լո­տա­յին ծրագ­րի տես­քով կի­րառ­վել են ԱՀ հա­մայ­նք­նե­րից մե­կում՝ Քա­րին տա­կում, և բնակ­չու­թյու­նը կար­ծես թե գոհ է կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մից։ Ա­ռա­ջի­կա­յում այդ տեխ­նո­լո­գիա­յով է­ներ­գիա ստա­ցող հա­մայ­նք­նե­րի թի­վը, հա­վա­նա­բար, կա­ճի։
ՙՄան­թա­շով՚ գոր­ծա­րար­նե­րի միու­թյան պատ­վի­րա­կու­թյան կազ­մում Ար­ցախ ժա­մա­նած Տիգ­րան Օ­խա­նյա­նը արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տում մաս­նա­գի­տաց­ված ՙԷ­կո­վիլ՚ ըն­կե­րու­թյան խոր­հր­դի նա­խա­գահն է։ Կազ­մա­կեր­պու­թյու­նը զբաղ­վում է է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ֆո­տո­վոլ­տա­յին և ջրա­տա­քաց­ման արևա­յին հա­մա­կար­գե­րի տե­ղադր­մամբ ու սպա­սարկ­մամբ, ի­րա­կա­նաց­նում է է­ներ­գոաու­դիտ։ Ըն­կե­րու­թյու­նը հա­յաս­տա­նյան շու­կա­յի ա­ռա­ջա­տար­նե­րից է, Վրաս­տա­նում ու­նի գրա­սե­նյակ, ար­դեն եր­կու տա­րի է, ինչ հե­տաքր­քր­ված է ար­ցա­խյան շու­կա­յով։ Տիգ­րա­նի կար­ծի­քով, այս­տեղ արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­ման մեծ պո­տեն­ցիալ կա, ընդ ո­րում՝ ինչ­պես արևա­յին է­ներ­գե­տի­կա­յի ճա­ռա­գայթ­ման տե­սան­կյու­նից, այն­պես էլ հար­մար բիզ­նես մի­ջա­վայ­րի ձևա­վոր­ման։ ՙԿար­ծում եմ` այս­տեղ արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րը զար­գաց­նե­լու մեծ պո­տեն­ցիալ կա,-ա­սել է նա։-Դրան, ի­հար­կե, նպաս­տում է կա­ռա­վա­րու­թյան՝ ո­լոր­տը զար­գաց­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը։ Տե­ղյակ եմ, որ ձևա­վոր­վում է օ­րեն­սդ­րա­կան դաշտ, ին­չը շատ կարևոր է, ի­րա­կա­նաց­վում են պի­լո­տա­յին նա­խագ­ծեր։ Վս­տահ եմ, որ դրանք շա­րու­նակ­վե­լու և դառ­նա­լու են հա­մա­տա­րած։ Ար­ցա­խի պաշ­տո­նյա­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում այդ վս­տա­հու­թյունն ամ­րապ­նդ­վեց՚։
Տիգ­րա­նը գտ­նում է, որ հի­մա Ար­ցա­խում Է­կո­վի­լի կող­մից բիզ­նես նա­խագ­ծեր սկ­սե­լու ճիշտ ժա­մա­նակն է` ա­վե­լի շատ ուղ­ղու­թյու­նը վերց­նե­լով արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րի ուղ­ղու­թյամբ։ Արևա­յին հա­մա­կար­գե­րով հո­սանք ստա­նա­լը ֆի­նան­սա­պես ձեռն­տու չի լի­նի սպա­ռո­ղին, այդ պատ­ճա­ռով սե­փա­կան տնե­րում արևա­յին հո­սան­քի հա­մա­կար­գե­րը ոչ բո­լո­րի հա­մար են ըն­դու­նե­լի։
Այն­պես որ, հա­մա­կար­գա­յին կա­յան­ներն այս պա­հին նպա­տա­կա­հար­մար չեն։ Բայց բնակ­չու­թյան հա­մար, հատ­կա­պես՝ ոչ գա­զի­ֆի­կաց­ված բնա­կա­վայ­րե­րում, արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րը միան­շա­նակ ձեռն­տու են և կա­րող են ոչ միայն խնա­յո­ղու­թյուն­ներ ա­պա­հո­վել, այլև բարձ­րաց­նել սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին հար­մա­րա­վե­տու­թյան մա­կար­դա­կը։
ՙԷ­կո­վիլ՚-ը հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հու­շա­գիր ու­նի Ար­ցա­խում արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­ման հար­ցում մաս­նա­գի­տաց­ված Եզ­նիկ Մո­զյան ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի հետ և ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տե­սում է այդ հու­շագ­րի շր­ջա­նակ­նե­րում թրե­նինգ­ներ կազ­մա­կեր­պել ու­սում­նա­րա­նի սա­նե­րի հա­մար՝ Ար­ցա­խում արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րի տե­ղադր­ման աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման հա­մար։
;