[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՊԱՏ­ՐԱՍՏ Է Ա­ՋԱԿ­ՑԵԼ Ա­ՐԱ­ՐՈՂ ՄԱՐԴ­ԿԱՆՑ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Դա­րեր շա­րու­նակ հայն աչ­քի է ըն­կել իր գոր­ծա­րա­րու­թյամբ ու ձեռ­նե­րե­ցու­թյամբ։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մից հե­տո հան­րա­պե­տու­թյու­նում ի­րա­կա­նաց­ված սե­փա­կա­նաշ­նորհ­ման գոր­ծըն­թա­ցը հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց մարդ­կանց զբաղ­վել փոքր և մի­ջին ձեռ­նար­կա­տի­րու­թյամբ, երկ­րա­գոր­ծու­թյամբ, ի­րենց ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը դրսևո­րել տար­բեր ո­լորտ­նե­րում՝ դրա­նով նաև վե­րա­կանգ­նե­լով երկ­րի ա­վեր­ված տն­տե­սու­թյու­նը։ Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյունն իր ա­ջակ­ցու­թյունն է ցու­ցա­բե­րում սկս­նակ­նե­րին, ե­րի­տա­սարդ­նե­րին՝ հատ­կա­պես գյու­ղատն­տե­սու­թյան բնա­գա­վա­ռում բազ­մա­թիվ ծրագ­րեր է կյան­քի կո­չում ո­լոր­տի զար­գաց­ման հա­մար։ Ներ­կա­յումս հան­րա­պե­տու­թյու­նում շատ կան աչ­քի ըն­կած հո­ղա­գործ­ներ, բան­ջա­րա­բույծ­ներ, ֆեր­մեր­ներ…

Օ­րերս ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ա­շոտ Բախ­շի­յա­նը՝ տե­ղա­կալ­ներ Տիգ­րան Առս­տա­մյա­նի, Վի­լեն Ա­վե­տի­սյա­նի և Ջի­վան Հայ­րա­պե­տյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ այ­ցե­լել է Ուղ­տա­սա­րի տա­րած­քում գտն­վող բան­ջա­րա­բոս­տա­նա­յին տն­տե­սու­թյուն­ներ։ Նա­խա­րա­րը մո­տի­կից ծա­նո­թա­ցել և հե­տաքր­քր­վել է բան­ջա­րա­բու­ծու­թյամբ ու այ­գե­գոր­ծու­թյամբ զբաղ­վող՝ տն­տես­վա­րող­ներ Նվեր Գաբ­րիե­լյա­նի, Գա­րիկ Հով­սե­փյա­նի, Կա­րեն Ա­ղա­ջա­նյա­նի, Սոս Ա­ղա­ջա­նյա­նի և Գևորգ Գալս­տյա­նի գոր­ծու­նեու­թյամբ։
Նվեր Գաբ­րիե­լյա­նը հիմ­նա­կա­նում զբաղ­վում է սո­խի ար­տադ­րու­թյամբ։ Մոտ չորս հեկ­տար տա­րած­քի վրա վա­ղա­հաս սոխ է ա­ճեց­րել և ա­վե­լի քան 150 տոն­նա բերք է ակն­կա­լում։ Դժ­գոհ չէ գոր­ծից, հատ­կա­պես որ, իր իսկ խոս­քով, ջրի խն­դիր էլ չկա։ Մոտ ա­պա­գա­յում նպա­տակ ու­նի այս­տեղ ջեր­մոց կա­ռու­ցել՝ բան­ջա­րա­բոս­տա­նա­յին տար­բեր մշա­կա­բույ­սե­րի ա­ճեց­ման հա­մար։
Գա­րիկ Հով­սե­փյա­նի ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րը մոտ 52 հեկ­տար են կազ­մում. ա­ճեց­նում է լո­լիկ, վա­րունգ, տե­ղա­կան և բուլ­ղա­րա­կան պղ­պեղ, սմ­բուկ, սոխ և ե­գիպ­տա­ցո­րեն։ Նշ­ված 52 հեկ­տա­րից 28-ը զբա­ղեց­նում է ե­գիպ­տա­ցո­րե­նի ցան­քա­տա­րած­քը։ Տն­տես­վա­րո­ղը հո­գա­ցել է նաև ո­ռոգ­ման մա­սին՝ տե­ղադ­րե­լով անձրևաց­ման հա­մա­կարգ, որն էլ ո­ռոգ­ման տակ է վերց­նում ամ­բողջ 52 հեկ­տար տա­րած­քը։
Տն­տես­վա­րող Կա­րեն Ա­ղա­ջա­նյա­նը 30 հեկ­տար նռան այ­գի է մշա­կում։ Տա­րած­քում առ­կա ջրա­վա­զա­նից՝ ո­ռոգ­ման կա­թի­լա­յին հա­մա­կար­գի մի­ջո­ցով կա­րո­ղա­նում է այ­գի­նե­րի ՙծա­րա­վը՚ հա­գեց­նել։ Նա գյու­ղո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուին ներ­կա­յաց­րեց իր ծրագ­րերն ու մտահ­ղա­ցում­նե­րը, ինչ­պես նաև խո­սեց ան­հատ ձեռ­նե­րեց­նե­րին հու­զող խն­դիր­նե­րի մա­սին։
Սոս Ա­ղա­ջա­նյա­նի՝ 70 հեկ­տար տա­րածք զբա­ղեց­նող այ­գին Վազ­գե­նա­շե­նի մոտ է գտն­վում։ Այս­տեղ կա­րե­լի է գտ­նել պտ­ղա­տու տար­բեր ծա­ռա­տե­սակ­ներ՝ ան­գամ ոչ յու­րա­հա­տուկ մեր աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քին։
Նա­խա­րա­րը ե­ղավ նաև Գևորգ Գալս­տյա­նին պատ­կա­նող բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րում և ջեր­մո­ցում։ Ե­րի­տա­սարդ տն­տես­վա­րո­ղը նա­խա­րա­րին ի­րա­զե­կեց, որ նպա­տակ ու­նի ա­վե­լի մեծ ջեր­մոց կա­ռու­ցել, միայն թե շի­նա­նյու­թե­րի և ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի խն­դիր կա։ Ա. Բախ­շի­յա­նը հա­վաս­տիաց­րեց, որ պե­տու­թյու­նը պատ­րաստ է ա­ջակ­ցել ա­րա­րող, գոր­ծա­րար մարդ­կանց։ Ի դեպ« Գևորգն Ար­ցա­խում ճա­նաչ­ված խո­շոր բան­ջա­րա­բույծ­նե­րից է, զբաղ­վում է սո­խի և բան­ջա­րա­բոս­տա­նա­յին այլ մշա­կա­բույ­սե­րի ար­տադ­րու­թյամբ։ Գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման գոր­ծում ու­նե­ցած ա­վան­դի հա­մար, մի քա­նի տա­րի ա­ռաջ, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի կող­մից ար­ժա­նա­ցել է ՙԵ­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դա­լի, ինչն էլ ա­վե­լի է պար­տա­վո­րեց­րել տն­տես­վա­րո­ղին։
Գ. Գալս­տյա­նի հետ ստորև ներ­կա­յաց­վող մեր ան­կեղծ զրույ­ցը նպա­տակ ու­նի բա­ցա­հայ­տել նրա հա­ջո­ղու­թյան գաղտ­նի­քը՝ հա­մոզ­ված, որ այն օ­րի­նակ կհան­դի­սա­նա ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար։

ՙԳՈՐԾԴ ՁԵՌ­ՆԱՐ­ԿԻՐ ՔՈ ԵՐԿ­ՐՈՒՄ՚

- Քա­նի՞ տա­րի է, որ բան­ջա­րա­բու­ծու­թյամբ ես զբաղ­վում։ Տն­տես­վա­րող­նե­րի շր­ջա­նում դու ա­ռա­վել հայտ­նի ես սո­խի ար­տադ­րու­թյամբ, ին­չու՞ ընտ­րե­ցիր հենց այդ մշա­կա­բույ­սը։

- Հո­ղա­գոր­ծու­թյամբ սկ­սել եմ զբաղ­վել 2007 թվա­կա­նից։ Սկզ­բում ձմե­րուկ և այլ տար­բեր բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սեր էի ա­ճեց­նում, բայց դա« կա­րե­լի է ա­սել, սի­րո­ղա­կան բնույ­թի աշ­խա­տանք էր։ Հաշ­վի առ­նե­լով, որ հան­րա­պե­տու­թյու­նում սո­խի ար­տադ­րու­թյամբ զբաղ­վող­ներ քիչ կան« և պա­հան­ջարկ վա­յե­լող մշա­կա­բույս է, վեր­ջին 10-12 տա­րի­նե­րին սկ­սե­ցի հիմ­նա­կա­նում սոխ ա­ճեց­նել։ Սկ­սել եմ 1000 քա­ռա­կու­սի մետր հո­ղա­տա­րած­քից, իսկ այ­սօր ար­դեն 30 և ա­վե­լի հեկ­տար ցան­քա­տա­րածք ու­նեմ։ Ա­սեմ, որ ես այդ ա­մե­նը մե­նակ չեմ ա­նում. ինձ հետ է նաև իմ հո­րեղ­բոր տղան՝ Ա­րամ Գալս­տյա­նը, ով հո­ղի պա­կաս մշակ չէ։
- Հա­մա­ձայն­վեք՝ մի քա­նի հո­գով հնա­րա­վոր չէ դա ա­նել։ Փաս­տո­րեն՝ նաև աշ­խա­տա­տե­ղեր ես ստեղ­ծել մարդ­կանց հա­մար։
- Առն­վազն 50-60 բան­վոր ու­նենք։ Աշ­խա­տանք գրե­թե միշտ կա, կլոր տա­րին բերք ենք ստա­նում, քա­նի որ« բա­ցի աշ­նա­նա­ցան և գար­նա­նա­ցան սո­խից, ցա­նում ենք պո­մի­դոր, վա­րունգ, լո­բի, կար­տո­ֆիլ, իսկ ձմ­ռանն էլ՝ կա­նա­չե­ղեն։ Ինչ վե­րա­բե­րում է սո­խին՝ այս մշա­կա­բույ­սի պա­րա­գա­յում գո­յու­թյուն ու­նեն վա­ղա­հաս ու մի­ջա­հաս սոր­տեր՝ ար­տա­քի­նից կար­միր, դե­ղին գույ­նե­րով։ Պա­հան­ջարկ վա­յե­լո­ղը դե­ղին սորտն է։ Ա­սեմ, որ սո­խի ա­ճե­ցու­մը շատ աշ­խա­տա­տար է։ Շա­տե­րին թվում է, թե ես ո­լոր­տում գե­րիշ­խող դիրք եմ գրա­վում, բայց այ­սօր­վա դրու­թյամբ ինձ­նից ա­վե­լի շատ ար­տադ­րող­ներ էլ կան։
- Պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը որ­քա­նո՞վ ես զգում։ Ար­տադ­րան­քը հեշ­տու­թյա՞մբ է ի­րաց­վում։
- Օգտ­վում եմ պե­տու­թյան տրա­մադ­րած վար­կե­րից. տա­րեց­տա­րի ա­վե­լաց­նում եմ ցան­քա­տա­րածք­նե­րը։ Կա­ռա­վա­րու­թյու­նը լի­զին­գա­յին ե­ղա­նա­կով տեխ­նի­կա է տրա­մադ­րում ՝ շար­քա­ցան, տրակ­տոր։ Օգտ­վում ենք նաև պե­տու­թյան տրա­մադ­րած պա­րար­տա­նյու­թե­րից, թու­նա­քի­մի­կատ­նե­րից։
Ինչ վե­րա­բե­րում է ար­տադ­րան­քի ի­րաց­մա­նը՝ խն­դիր­ներ չու­նենք։ Ե՜վ տե­ղում ենք վա­ճա­ռում, և՜ ար­տա­հա­նում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն։ Հա­յաս­տա­նը սոխ է ներ­մու­ծում նաև այլ եր­կր­նե­րից, բայց պա­հան­ջարկն այն­տեղ միշտ էլ կա։
- Այ­սօր շա­տե­րը չեն կա­րո­ղա­նում օգ­տա­գոր­ծել սե­փա­կա­նաշ­նորհ­ված հո­ղա­մա­սե­րը։ Ի՞նչն է պատ­ճա­ռը։ Կա­րո՞ղ ես որևէ խոր­հուրդ տալ նրանց։
- Վա­խը ձեռ­նար­կա­տի­րոջ ա­մե­նա­մեծ թշ­նա­մին է։ Կար­ծում եմ՝ մեծ ցան­կու­թյուն ու­նե­նա­լու դեպ­քում բո­լորն էլ կկա­րո­ղա­նան հաս­նել ի­րենց նպա­տա­կին։ Հո­ղի լե­զուն հաս­կա­նալ է պետք։ Ես մաս­նա­գի­տու­թյամբ գյու­ղատն­տես չեմ, բայց երբ սկ­սել եմ զբաղ­վել այս գոր­ծով՝ փնտր­տուք­նե­րի մեջ եմ ե­ղել։ Այ­սօր դրա հնա­րա­վո­րու­թյու­նը կա, հա­մա­ցանցն ինք­նին տե­ղե­կատ­վու­թյան անս­պառ աղ­բյուր է։ Բա­ցի այդ, կա մաս­նա­գի­տա­կան գրա­կա­նու­թյուն, այն­պես որ՝ ինք­նակր­թու­թյամբ զբաղ­վե­լով ա­մեն ին­չի կա­րող ես հաս­նել։ Գյու­ղա­ցի­նե­րը պետք է լավ ի­մա­նան, թե ի­րենց հո­ղե­րում որ մշա­կա­բույսն է լավ զար­գա­նում. ա­սենք, ե­թե Աստ­ղա­շե­նում լո­բին կամ կար­տո­ֆիլն է լավ ա­ճում, ու­րեմն այդ գյու­ղի բնա­կիչ­նե­րը տե­ղում պետք է դրանց ա­ճեց­մամբ զբաղ­վեն։ Ե­թե ե­գիպ­տա­ցո­րե­նը նույն վայ­րում վատ բերք է տա­լիս, ու­րեմն չար­ժե դրա­նով զբաղ­վել։ Յու­րա­քան­չյուր բնա­կա­վայր հո­ղի մշակ­ման տե­սա­կե­տից ու­նի իր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը։
- Ըն­դա­մե­նը մի քա­նի տա­րում նման հա­ջո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագ­րելն, ան­շուշտ, ող­ջու­նե­լի է։ Ո՞րն է հո­ղի հետ աշ­խա­տե­լու, հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու քո բա­նաձևը…
- Կա միայն մեկ բա­նաձև՝ պետք է լի­նել աշ­խա­տա­սեր։ Ա­ռա­վո­տյան Ժա­մը 6-ին ար­դեն բան­ջա­րա­նոց­նե­րում եմ լի­նում։ Շր­ջում եմ մար­գե­րով, զրու­ցում կա­նաչ սա­ծիլ­նե­րի հետ։ Ծի­ծա­ղո՞ւմ եք… բայց դա, ի­րոք, այդ­պես է։ Բույ­սե­րին դրա­կան լից­քեր են պետք։ Պա­րապ չեմ կանգ­նում. բան­վոր­նե­րի հետ ինքս էլ աշ­խա­տում եմ։ Նրանք աշ­խա­տում են ութ ժամ, իսկ ես՝ շուր­ջօ­րյա։
- Ի՞նչ ես կար­ծում, ին­չո՞ւ այ­սօր շր­ջա­նա­վարտ­նե­րը չեն ընտ­րում գյու­ղատն­տե­սի մաս­նա­գի­տու­թյու­նը։
- Ի­հար­կե, ցա­վա­լի երևույթ է։ Այ­սօր մենք գյու­ղատն­տե­սու­թյան գծով ե­րի­տա­սարդ կադ­րեր շատ քիչ ու­նենք։ Հին գյու­ղատն­տես­ներն էլ հին մե­թոդ­նե­րով են աշ­խա­տում։ Բայց չէ՞ որ կյան­քը չի դո­փում տե­ղում« ա­մե­նուր ա­ռա­ջըն­թաց է։ Պե­տու­թյունն էլ աշ­խա­տո­ղին ա­ջակ­ցում է։
- Ի՞նչ կու­զե­նա­յիր ա­սել այն ե­րի­տա­սար­դին, ով օ­տար ա­փե­րում է աշ­խա­տանք փնտ­րում։
- Հա­յոց հո­ղը բա­րե­բեր է, արևը՝ ջերմ, ջուրն էլ՝ ա­նա­պակ։ Գործդ ձեռ­նար­կիր քո երկ­րում. աշ­խա­տեց­րու քո հո­ղը, հարս­տաց­րու քո հայ­րե­նի­քը։