[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ

 

 

 

 

 

 

 

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 

Կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քում, ի դեմս Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և զար­գաց­ման նա­խա­րա­րու­թյան, նոր միա­վոր է ա­վե­լա­ցել։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված նոր նա­խա­րա­րու­թյան ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, ի՞նչ գոր­ծա­ռույթ­ներ կի­րա­կա­նաց­նի այն, ի՞նչ խն­դիր­ներ է լու­ծե­լու՝ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը ԱՀ ՏԿԶ նա­խա­րար Ժի­րայր ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ հար­ցազ­րույ­ցում։

- Կա­ռա­վա­րու­թյու­նում նոր նա­խա­րա­րու­թյու­նը, որ­պես պե­տա­կան կա­ռա­վար­ման մար­մին, ա­վե­լա­ցել է ար­դեն գո­յու­թյուն ու­նե­ցող պե­տա­կան մար­մին­նե­րի ու գոր­ծա­ռույթ­նե­րի միա­վոր­ման ար­դյուն­քում՝ ի դեմս Պե­տա­կան նա­խա­րա­րի աշ­խա­տա­կազ­մի տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման վար­չու­թյան և նախ­կին Բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ըն­դեր­քի տրա­մադր­ման և ան­տառ­նե­րի կա­ռա­վար­ման ո­լորտ­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի։ Նա­խա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու է տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի աշ­խա­տանք­նե­րի հա­մա­կարգ­ման և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի գոր­ծու­նեու­թյան նկատ­մամբ ի­րա­վա­կան հս­կո­ղու­թյան բարձ­րա­գույն մարմ­նի գոր­ծա­ռույթ­նե­րը։ Այն նաև ի­րա­կա­նաց­նե­լու է ըն­դեր­քօգ­տա­գործ­ման ո­լոր­տի և ան­տառ­նե­րի կա­ռա­վար­ման ու ան­տա­ռա­շի­նու­թյան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման գոր­ծա­ռույթ­նե­րը։
- Ան­ցած տա­րի­նե­րին բազ­մա­թիվ հար­թակ­նե­րից հն­չել են հա­մայ­նք­նե­րի հա­մա­չափ զար­գաց­մանն առ­նչ­վող հար­ցեր, կազ­մա­կերպ­վել են քն­նար­կում­ներ։ Դրանք, կա­րե­լի է ա­սել, դրա­կան ազ­դե­ցու­թյուն գրե­թե չեն ու­նե­ցել։ Ըստ Ձեզ, ի՞նչն է խան­գա­րում մեր հա­մայ­նք­նե­րի զար­գաց­մա­նը։
- Ըստ իս՝ հա­մայ­նք­նե­րի զար­գաց­մա­նը խո­չըն­դո­տող գլ­խա­վոր պատ­ճա­ռը գոր­ծող վար­չա­տա­րած­քա­յին բա­ժա­նումն է, ո­րի հի­ման վրա ձևա­վոր­ված են այ­սօր­վա 228 հա­մայ­նք­նե­րը։ Այդ հա­մայ­նք­ներն ի­րենց բնակ­չու­թյա­նը մա­տուց­վող հա­մայն­քա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րով, կադ­րա­յին ռե­սուրս­նե­րով, ե­կա­մուտ­նե­րով, այլ կա­րո­ղու­թյուն­նե­րով ու­նեն խիստ ընդ­գծ­ված ան­հա­մա­չա­փու­թյուն­ներ։ Կա­րո­ղու­թյուն­նե­րի այդ­պի­սի մեծ տար­բե­րու­թյուն­ներն էլ օ­բյեկ­տի­վո­րեն բե­րում են զար­գաց­ման խո­չըն­դոտ­նե­րի, ին­չին ա­կա­նա­տես ենք լի­նում հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քում։
- Ի թիվս այլ խն­դիր­նե­րի, ո­րոնք խան­գա­րում են հա­մայ­նք­նե­րի զար­գաց­մա­նը, հա­մայն­քի ղե­կա­վար­նե­րը մատ­նա­ցույց են ա­նում բյու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի սղու­թյու­նը։ Հա­սա­րա­կու­թյան ո­րոշ շր­ջա­նակ­ներ այն կա­պում են տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ոչ պրո­ֆե­սիո­նալ գոր­ծու­նեու­թյան հետ։ Դուք կի­սու՞մ եք այդ կար­ծիք­նե­րը։
- Բյու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի սղու­թյու­նը պատ­ճառ­նե­րից մեկն է, բայց ոչ գլ­խա­վո­րը։ Ան­կախ սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի չա­փից, այ­սօր Կա­ռա­վա­րու­թյու­նը և այլ կա­ռույց­ներ ևս տար­բեր ծրագ­րե­րով ներդ­րում­ներ են կա­տա­րում գրե­թե բո­լոր հա­մայ­նք­նե­րում, ո­րոնց ար­դյուն­քը տնօ­րին­վում և օգ­տա­գործ­վում է հա­մայն­քի բնակ­չու­թյան կող­մից։ Չեմ կի­սում դրանք ի­րար հետ կա­պե­լու գա­ղա­փա­րը, բայց որ­պես հա­մայ­նք­նե­րի զար­գաց­մա­նը խո­չըն­դո­տող գլ­խա­վոր պատ­ճառ, կա­րող եմ նշել կադ­րա­յին ռե­սուրս­նե­րի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը հա­մայն­քի ղե­կա­վա­րի լիա­զո­րու­թյուն­նե­րի լիար­ժեք ի­րա­կա­նաց­մա­նը։

- Ի՞նչ մե­խա­նիզմ­ներ, ի՞նչ ծրագ­րեր են մշակ­վում նոր գե­րա­տես­չու­թյան կող­մից՝ առ­կա խն­դիր­նե­րի ար­մա­տա­կան լուծ­ման հա­մար, ինչ­պե՞ս եք տես­նում ար­ցա­խյան գյու­ղի զար­գաց­ման հե­ռան­կա­րը։
- Ինչ­պես գի­տեք, 2017 թվա­կա­նին ըն­դուն­ված ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը նա­խա­տե­սում է 5 տար­վա մեջ սկ­սել և ա­վար­տել վար­չա­տա­րած­քա­յին բա­րե­փո­խում­նե­րը, որն իր մեջ նե­րա­ռում է ե­ռաս­տի­ճան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գից եր­կաս­տի­ճան հա­մա­կար­գի ան­ցում կա­տա­րե­լը։ Սա են­թադ­րում է այ­սօր­վա գո­յու­թյուն ու­նե­ցող տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման շր­ջա­նա­յին մար­մին­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րի վե­րա­բաշ­խու­մը տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման և հա­մա­պե­տա­կան մար­մին­նե­րի միջև։ Ի­րենց ծա­վա­լով պե­տա­կան կա­ռա­վար­ման ո­լոր­տի բա­րե­փո­խում­նե­րը լի­նե­լու են ա­մե­նա­մե­ծը ան­կախ Ար­ցա­խի պատ­մու­թյան մեջ և հա­մայ­նք­նե­րի կա­ռա­վար­ման ա­վե­լի պրո­ֆե­սիո­նալ և ու­ժեղ մար­մին­ներ ձևա­վո­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն են ստեղ­ծե­լու։ Բա­րե­փո­խում­նե­րի ար­դյուն­քում կու­նե­նանք ա­վե­լի խո­շոր հա­մայ­նք­ներ, ո­րոնք ու­նե­նա­լու են զար­գաց­ման հա­մե­մա­տա­բար հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­ներ։ Անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում նաև նշել հա­մայն­քա­յին ծա­ռա­յու­թյան նոր ինս­տի­տու­տի ստեղծ­ման մա­սին, ո­րը կազ­մե­լու է բա­րե­փո­խում­նե­րի կարևոր բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը և նպաս­տե­լու է, որ հա­մայ­նք­նե­րում ու­նե­նանք կադ­րա­յին ռե­սուրս­նե­րի մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի աս­տի­ճա­նա­կան բարձ­րա­ցում։ Իսկ սա իր հեր­թին ազ­դե­լու է հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­նե­րին մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րա­կի բա­րե­լավ­մա­նը։
- Ստե­փա­նա­կեր­տում մեծ ծա­վա­լի բնա­կա­րա­նա­շի­նու­թյուն է մեկ­նար­կում. մտա­հո­գու­թյուն չկա՞, որ այն կա­րող է խթա­նել ար­տա­հոս­քը հա­մայ­նք­նե­րից դե­պի մայ­րա­քա­ղաք։
- Գյու­ղե­րից դե­պի շրջ­կենտ­րոն­ներ ու մայ­րա­քա­ղաք բնակ­չու­թյան հոս­քը ե­ղել և շա­րու­նա­կում է խն­դիր մնալ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար, սա­կայն դրանց պատ­ճառ­նե­րը ես չեմ կա­պում Ստե­փա­նա­կեր­տում ի­րա­կա­նաց­վող բնա­կա­րա­նա­շի­նու­թյան հետ։ Այն ու­նի շատ ա­վե­լի խոր­քա­յին պատ­ճառ­ներ, ո­րոնց մա­սին ես ո­րո­շա­կիո­րեն անդ­րա­դարձ եմ կա­տա­րել։ Պետք է փաս­տենք, որ բնա­կա­րա­նա­շի­նու­թյուն կա­տար­վում է հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րում՝ թե՜ պե­տա­կան, թե՜ մաս­նա­վոր, թե՜ բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րե­րով։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է Ստե­փա­նա­կեր­տում կա­տար­վող բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծա­վալ­նե­րին, ա­պա բնակ­չու­թյան թվա­քա­նա­կի հաշ­վար­կով, գո­նե շրջ­կենտ­րոն­նե­րի բնակ­չու­թյան հա­մե­մա­տու­թյամբ, այն գտն­վում է հա­մա­չա­փու­թյան մեջ։ Գյու­ղե­րից տե­ղա­փոխ­վե­լու խն­դի­րը, ո­րը մեզ ու­ղեկ­ցում է 20-30 տա­րի, հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է հան­րա­յին և հա­մայն­քա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի թույլ զար­գաց­վա­ծու­թյան աս­տի­ճա­նով, հա­մայն­քա­յին անհ­րա­ժեշտ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հա­մա­կար­գե­րի ոչ բա­վա­րար զար­գաց­վա­ծու­թյամբ, ինչ­պես նաև ՏԻՄ-ե­րի կող­մից մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի ցածր ո­րա­կով։ Խոս­քը, ի­հար­կե, չի վե­րա­բե­րում բո­լոր հա­մայ­նք­նե­րին, այլ հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում է բնակ­չու­թյան քիչ թվա­քա­նակ ու­նե­ցող հա­մայ­նք­նե­րին և բնա­կա­վայ­րե­րին։
- Օ­րեր ա­ռաջ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի հրա­մա­նով Դուք նշա­նակ­վել եք նաև Պա­րետ։ Շատ չէ՞ ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը. պատ­րա՞ստ եք նոր գե­րա­տես­չու­թյան կազ­մա­վոր­ման ըն­թա­ցիկ հար­ցե­րի հետ ստանձ­նել նաև այդ պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տան­քը։
- Շատ է։ Ի­րոք, նոր ձևա­վոր­վող նա­խա­րա­րու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րը ի­րա­կա­նաց­նե­լուն զու­գա­հեռ Պա­րե­տի գոր­ծա­ռույթ­ներն ի­րա­կա­նաց­նե­լը պա­հան­ջում է գեր­լար­ված աշ­խա­տանք։ Ա­մեն դեպ­քում, փոր­ձում եմ հնա­րա­վոր բո­լոր մի­ջոց­նե­րը ձեռ­նար­կել Պա­րե­տի՝ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կից բխող անհ­րա­ժեշտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։
- Եվ, որ­պես Պա­րետ՝ ի՞նչ նոր քայ­լեր կձեռ­նար­կեք հա­մա­վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խե­լու հա­մար։ Ի՞նչ ա­նել՝ այս ի­րա­վի­ճա­կից բնակ­չու­թյան և տն­տե­սու­թյան հա­մար նվա­զա­գույն վնաս­նե­րով դուրս գա­լու հա­մար։
- Պա­րե­տի գոր­ծու­նեու­թյան եր­կա­րա­ժամ­կետ պլա­նա­վո­րու­մը բա­վա­կա­նին դժ­վար է և շատ ա­նար­դյու­նա­վետ, քա­նի որ այն պետք է բխի տվյալ պա­հին գո­յու­թյուն ու­նե­ցող ի­րա­վի­ճա­կից։ Հա­մա­վա­րա­կի այս պայ­ման­նե­րում կարևո­րում եմ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու մաս­նակ­ցու­թյու­նը հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րին, ո­րը պետք է դրսևոր­վի սահ­ման­ված նոր­մե­րի խիստ պահ­պան­մամբ։ Պա­րե­տի և պա­րե­տա­տան գոր­ծու­նեու­թյու­նը ուղղ­ված է եր­կու նպա­տակ­նե­րի՝ հան­րա­յին ա­ռող­ջու­թյան պահ­պան­մա­նը և տն­տե­սա­կան կո­րուստ­նե­րը նվա­զա­գույ­նի հասց­նե­լուն։ Եվ այս հա­մա­տեքս­տում շատ կարևոր է դրանց հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը պահ­պա­նե­լը։