[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՔ­ՐԻԿ­ՆԵ­ՐԻ ՆՈՐ ԲԱ­ՐԵ­ԿԱ­ՄԸ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Ձեռ­նար­կա­տի­րու­թյան ո­լոր­տում իր ա­ռա­ջին քայ­լերն է կա­տա­րում ե­րի­տա­սարդ գոր­ծա­րար Քնար Դա­նիե­լյա­նը, ով ՙԱր­ցա­խի Ե­րիտ­ֆո­րում 2019՚-ի լա­վա­գույն գոր­ծա­րար ծրագ­րե­րի մր­ցույ­թում հաղ­թող ճա­նաչ­ված ե­րի­տա­սարդ­նե­րի ե­ռյա­կում է: Ման­կա­կան տեքս­տիլ ստեղ­ծե­լու նրա ծրա­գի­րը խրա­խուս­վել ու մր­ցա­նա­կի էր ար­ժա­նա­ցել ԱՀ պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նի կող­մից: Ծրագ­րով նա­խա­տես­ված էր նո­րա­ծին­նե­րի հա­մար հա­գուս­տի, ման­կա­կան տիկ­նիկ­նե­րի, փա­փուկ խա­ղա­լիք­նե­րի ու աք­սե­սուար­նե­րի ար­տադ­րանք:

ՙՄար­դուկ՚ ծրագ­րի մեկ­նարկն ար­դեն տր­ված է: Նա­նի­կը, Մա­նի­կը, Նու­նին, Լո­լոն, Տի­կին պատ­րաստ են ժպիտ­նե­րով լի օր պարգևել ի­րենց փոք­րիկ բա­րե­կամ­նե­րին: ՙԻնձ եր­ջան­կաց­նում է այն միտ­քը, որ փոք­րիկ­ներն աշ­խար­հը ճա­նա­չե­լու են մեր փա­փուկ խա­ղա­լիք­նե­րի մի­ջո­ցով: Գա­ղա­փա­րը ծն­վել է այն ժա­մա­նակ« երբ նկա­տե­ցի, որ ար­ցա­խյան շու­կա­յում չու­նենք տե­ղա­կան ար­տադ­րանք՚,-ա­սում է Քնա­րը: Իսկ ին­չո՞ւ հենց ՙՄար­դուկ՚։ ՙՄեր ար­տադ­րան­քը փոք­րիկ մար­դուկ­նե­րի հա­մար է, մեր տիկ­նիկ­ներն էլ փոք­րիկ մար­դուկ­ներ են ի­րենց բնա­վո­րու­թյուն­նե­րով՚: ՙՄար­դու­կի՚ տիկ­նիկ­նե­րը բնա­կան հում­քով մի­նի­մա­լիս­տա­կան է­կո­տիկ­նիկ­ներ են: Ման­կա­կան տեքս­տի­լի ար­տադ­րու­թյան մեջ հե­ղի­նա­կը հաշ­վի է ա­ռել բա­զում նր­բու­թյուն­ներ: Նուրբ, զգա­յուն մաշկ ու­նե­ցող փոք­րիկ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված փա­փուկ տիկ­նիկ­ներն ու խա­ղա­լիք­ներն ա­ռանց կո­ճակ­նե­րի և ու­լունք­նե­րի են: Նրանց դեմքն ա­սեղ­նա­գործ­ված են, մի­մի­կա­նե­րը՝ պարզ են ու բա­րի: Ինչ­պե՞ս է ծն­վում տիկ­նիկ­նե­րի նա­խագծ­ման միտ­քը։ ՙԵրևա­կա­յա­կան գա­ղա­փար­նե­րը գա­լիս են շատ պա­տա­հա­կան… ու զար­գա­նա­լով էլ դառ­նում մար­դուկ՚: Հե­ղի­նա­կին ո­գեշն­չում են փոք­րիկ­նե­րը: Բա­վա­կա­նին մեծ է­ներ­գիա և հո­գի է ներ­դր­ված ՙՄար­դու­կի՚ մեջ: Այս­տեղ պահ­պան­ված են հե­քիա­թա­յին գույ­նե­րը: ՙՄար­դուկ՚ ար­ցա­խյան բրենդն ու­նի տար­բեր հա­վա­քա­ծու­ներ՝ հա­գուստ, աք­սե­սուար­ներ, խա­ղա­լիք­ներ: Ա­ռա­վել հե­տաքր­քիր ու լայն տե­սա­կա­նի ու­նե­նա­լու, ինչ­պես նաև ճա­շա­կի բազ­մա­զա­նու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վում է հա­յաս­տա­նյան տար­բեր դի­զայ­ներ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ու կա­մա­վոր­նե­րի ներգ­րա­վում: Ք. Դա­նիե­լյա­նի կար­ծի­քով՝ ծրա­գի­րը նաև հնա­րա­վո­րու­թյուն է դի­զայ­նի բաժ­նի ու­սա­նող­նե­րի հա­մար՝ փորձ ձեռք բե­րե­լու և հե­տա­գա­յում ար­դեն սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի հիմք ու­նե­նա­լու հա­մար: Ե­րե­խա­նե­րի էս­թե­տիկ ու գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կու­թյանն ուղղ­ված ՙՄար­դու­կը՚ նա­խա­տե­սում է նաև բլոգ ստեղ­ծել ե­րի­տա­սարդ մայ­րիկ­նե­րի հա­մար: ՙՄեծ սի­րով ու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ եմ լց­ված: Կարևոր է գե­ղեց­կու­թյուն ու բնա­վո­րու­թյուն ձևա­վո­րել փոք­րիկ­նե­րի մոտ՝ կյան­քի ա­ռա­ջին իսկ օ­րե­րից: Ա­մե­նա­գե­ղե­ցի­կը դեռ առջևում է՚,- հա­վե­լում է զրու­ցա­կիցս: