[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՂՎԱՊԱՀՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԲԵՐՔԻՑ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 Քար­վա­ճառ­ցի 23-ա­մյա Ար­ման Մե­լի­քյա­նը մեղ­վա­պա­հու­թյամբ հե­տաքր­քր­վում է ար­դեն 6 տա­րի, զբաղ­վում մեղ­վա­պա­հու­թյամբ՝ 3 տա­րի։

ՙՍկ­սել եմ մեկ փե­թա­կից, այ­սօր ու­նեմ 13 փե­թակ, այս ե­րեք տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­վե­լաց­րել եմ փե­թակ­նե­րի թի­վը՚,- ա­սում է ե­րի­տա­սարդ մեղ­վա­պա­հը։
Քար­վա­ճա­ռում մեղ­վա­պա­հու­թյու­նը զար­գա­ցող ճյու­ղե­րից է։ Մեղ­վա­պա­հու­թյամբ զբաղ­վում են ինչ­պես Քար­վա­ճա­ռում, այն­պես էլ՝ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի գրե­թե բո­լոր հա­մայ­նք­նե­րում: Փե­թակ­ներն այս­տեղ են տե­ղա­փո­խում նաև հարևան շր­ջան­նե­րից, հիմ­նա­կա­նում՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Գե­ղար­քու­նի­քի մար­զի տար­բեր հա­մայ­նք­նե­րից։ Ըստ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի գյու­ղատն­տե­սու­թյան և հո­ղօգ­տա­գործ­ման բաժ­նի տրա­մադ­րած տվյալ­նե­րի՝ 2019 թվա­կա­նին հաշվ­վել է 2650 փե­թակ, իսկ 2020 թվա­կա­նին այդ թի­վը հա­սել է 2710-ի։
Շր­ջա­նի աշ­խար­հագ­րու­թյունն ու գո­տիա­կա­նու­թյու­նը՝ բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րով ու բու­սա­կա­նու­թյամբ՝ այն ա­ռա­վել հար­մար են դարձ­նում մեղ­վա­պա­հու­թյան հա­մար։
Մե­ղու­ներն այս­տեղ նեկ­տար են բե­րում հիմ­նա­կա­նում լո­րե­նու ծա­ղի­նե­րից։
ՙԱ­մե­նա­պա­հանջ­ված՝ լո­րե­նու մեղ­րը, հենց Քար­վա­ճա­ռի մեղրն է՚,- ա­սում է Ար­ման Մե­լի­քյա­նը։
Ըստ գյու­ղատն­տե­սու­թյան բաժ­նի տվյալ­նե­րի՝ 2019 թվա­կա­նին յու­րա­քան­չյուր փե­թա­կից շր­ջա­նում ստաց­վել է մի­ջի­նը 13 կգ բերք, ընդ­հա­նուր բեր­քը կազ­մել է 30.350 կգ, ին­չը 12.150 կգ-ով քիչ է 2018 թվա­կա­նի ար­դյունք­նե­րից։
Այս տա­րի բեր­քատ­վու­թյան վե­րա­բե­րյալ կան­խա­տե­սում­նե­րը լա­վա­տե­սա­կան չեն. մեղ­վա­պա­հը մեկ փե­թա­կից ա­ռա­վե­լա­գույ­նը 6-7 կգ մեղր քա­մե­լու հույս ու­նի։ Մեղ­րա­քամն այս օ­րե­րին ար­դեն սո­վո­րա­բար ա­վարտ­ված էր լի­նում, այս տա­րի դեռ շատ քիչ մեղ­վա­պահ­ներ են մեղ­րա­քամ ա­րել, շա­տե­րը դեռ սպա­սում են։
Քիչ բեր­քի պատ­ճառն ան­բա­րեն­պաստ ե­ղա­նակն էր. մեղ­վա­պահ­նե­րի ձևա­կերպ­մամբ՝ այն օ­րե­րին, երբ անձրև էր պետք՝ ե­րաշտ էր, իսկ երբ պի­տի մե­ղու­նե­րը բերք հա­վա­քեին՝ սկ­սե­ցին անձրևնե­րը։
ՙԱյս տա­րի նոր­մա­յից շատ քիչ է մեղ­րը՚,- ըն­դգ­ծում է Ար­ման Մե­լի­քյա­նը։
Չնա­յած այս տար­վա դժ­վա­րու­թյուն­նե­րին՝ ե­րի­տա­սարդ մեղ­վա­պա­հը վս­տահ է՝ յու­րա­քան­չյուր տա­րի ա­վե­լաց­նե­լու է փե­թակ­նե­րի թի­վը։ ՙՓե­թակ­նե­րի թի­վը միան­շա­նակ ա­վե­լաց­նե­լու եմ, փոր­ձե­լու եմ ընդ­լայ­նել նաև վա­ճառ­քի աշ­խար­հագ­րու­թյու­նը՝ օգ­տա­գոր­ծե­լով հա­մա­ցան­ցը՚,- նշում է մեր զրու­ցա­կի­ցը։
Նշենք, որ Քար­վա­ճա­ռի մեղրն ա­վե­լի ճա­նա­չե­լի և սպա­ռող­նե­րի ա­վե­լի լայն շր­ջա­նա­կի հա­սա­նե­լի դարձ­նե­լու նպա­տա­կով նա­խորդ տար­վա­նից շր­ջա­նի վար­չա­կազ­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ Քար­վա­ճա­ռում կազ­մա­կերպ­վում է Մեղ­րի փա­ռա­տոն։ Նա­խորդ տա­րի փա­ռա­տո­նը կազ­մա­կերպ­վել էր սեպ­տեմ­բեր ամ­սին, այս տա­րի, սա­կայն, հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րի պատ­ճա­ռով առ­կախ­ված է նաև այս մի­ջո­ցա­ռու­մը։