[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ. Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կազ­մում ստեղծ­ված Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և զար­գաց­ման նա­խա­րա­րու­թյան լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կը տա­րած­վում է նաև ան­տա­ռօգ­տա­գործ­ման ու ըն­դեր­քօգ­տա­գործ­ման ո­լոր­տի վրա։ Որ­քա­նո՞վ է նպա­տա­կա­հար­մար գոր­ծա­ռույթ­նե­րի նման բաշ­խու­մը, երբ այլ բնա­կան պա­շար­նե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյու­նը և մյուս լիա­զո­րու­թյուն­նե­րը մի այլ կա­ռույց՝ Բնա­պահ­պա­նու­թյան կո­մի­տեն է հա­մա­կար­գում, ի՞նչ խն­դիր­ներ է լու­ծե­լու նման կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րով Կա­ռա­վա­րու­թյու­նը՝ այս և այլ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը փոր­ձե­ցինք պար­զել Տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և զար­գաց­ման նա­խա­րա­րի տե­ղա­կալ Տիգ­րան ԾԱՏ­ՐՅԱ­ՆԻՑ։

-Պա­րոն Ծատ­րյան, ան­տա­ռօգ­տա­գործ­ման և ըն­դեր­քօգ­տա­գործ­ման լիա­զո­րու­թյուն­նե­րը փո­խան­ցե­լով ԱՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և զար­գաց­ման նա­խա­րա­րու­թյա­նը, ի՞նչ նպա­տակ է հե­տապ­նդ­վել։
-Այդ ո­լորտ­նե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղա­կան-տես­չա­կան գոր­ծա­ռույթ­նե­րը մնա­ցել են Բնա­պահ­պա­նա­կան կո­մի­տեի ի­րա­վա­սու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում։ Փո­խանց­ման հիմ­նա­կան նպա­տա­կը ե­ղել է կա­ռա­վար­ման և վե­րահս­կո­ղա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի տա­րան­ջա­տու­մը։ Այս ա­ռու­մով նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը և անհ­րա­ժեշ­տու­թյու­նը չա­փա­զանց մեծ են։
-Բնա­պահ­պա­նու­թյան ո­լոր­տում խն­դիր­նե­րը շատ են« և հա­ճախ դրանց շուրջ հա­սա­րա­կա­կան դժ­գո­հու­թյուն­նե­րի, շատ դեպ­քե­րում՝ հիմ­նա­վոր­ված, ա­լիք է բարձ­րա­նում։ Ինչ­պի­սի՞ քա­ղա­քա­կա­նու­թյուն եք որ­դեգ­րե­լու ո­լոր­տում։ Կա՞ ար­դեն մշակ­ված հա­յե­ցա­կարգ կամ մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գիր, ո­րով ա­ռաջ­նորդ­վե­լու եք ա­ռա­ջի­կա­յում։
-Խն­դիր­ներն, ի­րոք, շատ են, ո­րոնք լու­ծե­լու հա­մար ներ­կա­յում նա­խա­րա­րու­թյու­նը ի­րա­կա­նաց­նում է դրանց դա­սա­կար­գում և ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի ո­րո­շում։ Անհ­րա­ժեշտ է նշել, որ այդ խն­դիր­նե­րը ոչ միայն սու­բյեկ­տիվ բնույ­թի են, այլ նաև ո­րոշ դեպ­քե­րում ու­նեն օ­բյեկ­տիվ հիմ­քեր։ Խոս­քը վե­րա­բե­րում է հատ­կա­պես ան­տառ­նե­րի ո­լոր­տին, որ­տեղ հա­ճախ խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում՝ պայ­մա­նա­վոր­ված բնա­կան երևույթ­նե­րով։ Սկ­սած 2021 թվա­կա­նից՝ բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով ու­նե­նա­լու ենք ծրագ­րեր։
-Դժ­գո­հու­թյուն­նե­րը վե­րա­բե­րում են բնա­կան պա­շար­նե­րի՝ ըն­դեր­քի, ան­տա­ռի նկատ­մամբ ոչ պատ­շաճ պե­տա­կան վե­րահս­կո­ղու­թյա­նը, ըն­դեր­քօգ­տա­գործ­ման մե­նաշ­նորհ­նե­րին, ա­պօ­րի­նի ան­տա­ռա­հա­տում­նե­րին։ Վե­րահս­կո­ղա­կան ի՞նչ մե­խա­նիզմ­ներ են կի­րառ­վե­լու։
-Նշ­ված բնա­գա­վառ­նե­րի վե­րահս­կո­ղա­կան մե­խա­նիզմ­նե­րը վե­րա­պահ­ված չեն մեր նա­խա­րա­րու­թյա­նը, բայց դա չի նշա­նա­կում, որ մենք չենք մաս­նակ­ցե­լու կամ չենք մի­ջամ­տե­լու խախ­տում­նե­րի վե­րաց­մա­նը, ինչ­պես նաև ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րի կա­նո­նա­կարգ­մա­նը։ Մե­նաշ­նորհ գո­յու­թյուն չու­նի, ըն­դեր­քօգ­տա­գոր­ծող­նե­րը աշ­խա­տում են ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում։ Մենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք բո­լոր ըն­դեր­քօգ­տա­գոր­ծող­նե­րի հետ՝ նպա­տակ ու­նե­նա­լով ա­պա­հո­վել ա­ռողջ մր­ցակ­ցու­թյուն։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ի­րա­կա­նաց­վում է ինչ­պես ըն­դեր­քօգ­տա­գոր­ծող­նե­րի, այն­պես էլ այլ կա­ռույց­նե­րի հետ։ Օ­րեն­քը բո­լո­րի հա­մար է« և մենք չենք պատ­րաստ­վում նա­խա­պատ­վու­թյուն տալ որևէ մե­կին. բո­լորն ու­նեն հա­վա­սար ի­րա­վունք­ներ և հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­ներ։ Ու­ժե­ղաց­վե­լու և ար­դիա­կա­նաց­վե­լու են վե­րահս­կո­ղա­կան գոր­ծա­ռույթ­ներն ու մի­ջոց­նե­րը՝ նպա­տակ ու­նե­նա­լով նվա­զա­գույ­նի հասց­նել ան­տառ­նե­րի հետ կապ­ված օ­րեն­սդ­րա­կան խախ­տում­նե­րը։ Հաշ­վի առ­նե­լով, որ ո­րոշ խախ­տում­նե­րի շղ­թան դուրս է գա­լիս նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րից, ՀՀ մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ենք ձեռք բե­րել հա­մա­տեղ պայ­քա­րե­լու, ինչ­պես նաև ընդ­հա­նուր տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գեր ստեղ­ծե­լու հար­ցի շուրջ։
-Շա­տե­րը սի­րում են կրկ­նել՝ ան­տա­ռը մեր հարս­տու­թյունն է։ Ան­տառ­նե­րի պահ­պան­ման, ան­տառ­վե­րա­կան­գն­ման, նոր ան­տառ­ներ հիմ­նադ­րե­լու վե­րա­բե­րյալ ծրագ­րեր ու­նե՞ք։ Այլ խոս­քով՝ ի՞նչ եք ա­նե­լու այդ հարս­տու­թյու­նը պահ­պա­նե­լու և բազ­մա­պատ­կե­լու հա­մար։
-Ան­տառ­նե­րի կա­յուն կա­ռա­վա­րու­մը ոչ միայն օ­րեն­քի շր­ջա­նակ­նե­րում հա­մա­պա­տաս­խան ան­տա­ռա­հատ­ման աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նա­ցումն է և ա­պօ­րի­նի ան­տա­ռա­հա­տում­նե­րի դեմ պայ­քա­րը, այլև են­թադ­րում է նոր ան­տառ­նե­րի հիմ­նադր­ման ակ­տիվ աշ­խա­տանք­ներ։ Իմ խո­րին հա­մոզ­մամբ՝ մեր կա­ռույ­ցի կող­մից ի­րա­կա­նաց­վող քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ան­տա­ռա­շի­նու­թյան բնա­գա­վա­ռում պետք է բե­րի նրան, որ ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րի ըն­թաց­քում նոր ան­տառ­նե­րի հիմ­նադր­ման ծա­վալ­ներն առն­վազն կրկ­նա­պատկ­վեն։ Ա­սեմ, որ ար­դեն իսկ ի­րա­կա­նաց­վում են հա­մա­պա­տաս­խան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ՝ նոր ան­տառ­նե­րի հիմ­նադր­ման հա­մար անհ­րա­ժեշտ տա­րածք­նե­րի ընտ­րու­թյան հար­ցի շուրջ։ Ե­թե ու­զում ենք ա­պա­գա սե­րունդ­նե­րին փո­խան­ցել հա­րուստ, մա­քուր և բարձր վե­րար­տադ­րո­ղա­կա­նու­թյամբ օժտ­ված բնու­թյուն, ա­պա այս հար­ցում այ­լընտ­րանք չու­նենք։

-Նա­խա­գահ Ա. Հա­րու­թյու­նյա­նը խո­սել է ան­տա­ռա­յին ճա­նա­պարհ­նե­րի կա­ռուց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին։
- Ան­տա­ռա­յին նոր ճա­նա­պարհ­նե­րի կա­ռու­ցու­մը ան­տա­ռա­շի­նա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ան­բա­ժա­նե­լի մասն է։ Ու­նենք ան­տա­ռա­զանգ­ված­ներ, որ­տեղ կան մեծ քա­նա­կու­թյամբ հա­սուն և գեր­հա­սուն ծա­ռեր, ու նման տա­րածք­նե­րում ան­տառ­նե­րի բնա­կա­նոն վե­րար­տադ­րո­ղա­կա­նու­թյու­նը հիմ­նա­կա­նում խա­թար­ված է։ Նոր ճա­նա­պարհ­նե­րի կա­ռու­ցու­մը թույլ կտա այդ­պի­սի տա­րածք­նե­րում ան­տառ­վե­րա­կանգ­նո­ղա­կան և սա­նի­տա­րա­կան հա­տում­ներ ի­րա­կա­նաց­նե­լով վե­րա­կանգ­նել հա­մա­պա­տաս­խան ան­տա­ռա­զանգ­ված­նե­րի նոր­մալ վե­րար­տադ­րո­ղա­կա­նու­թյու­նը։ Նշեմ նաև, որ տվյալ տա­րածք­նե­րում առ­կա են նաև մեծ քա­նա­կու­թյամբ ան­տա­ռա­թա­փուկ­ներ, ո­րոնք մեր բնա­կիչ­նե­րը կա­րող են օգ­տա­գոր­ծել որ­պես հա­վե­լյալ վա­ռե­լա­նյութ։ Ան­տա­ռա­յին նոր ճա­նա­պարհ­նե­րի կա­ռու­ցու­մը նաև հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի ա­վե­լի ար­դյու­նա­վետ պայ­քար տա­նել ան­տա­ռա­յին հր­դեհ­նե­րի, վնա­սա­տու­նե­րի և հի­վան­դու­թյուն­նե­րի դեմ։
-Տու­րիս­տա­կան, պատ­մամ­շա­կու­թա­յին նշա­նա­կու­թյան մեր շատ հու­շար­ձան­ներ գտն­վում են հենց ան­տառ­նե­րում։ Դրանց շր­ջա­կայ­քի բա­րե­լա­վու­մը, հա­սա­նե­լի դարձ­նե­լը նույն­պե՞ս Ձեր լիա­զո­րու­թյուն­նե­րի մեջ են մտ­նում։
- Տու­րիս­տա­կան և պատ­մամ­շա­կու­թա­յին նշա­նա­կու­թյան հու­շար­ձան­նե­րը գտն­վում են պե­տա­կան այլ լիա­զոր մարմ­նի են­թա­կա­յու­թյան տակ, հետևա­պես դրանց շր­ջա­կայ­քի բա­րե­լավ­ման և հա­սա­նե­լի դարձ­նե­լու լիա­զո­րու­թյուն­նե­րը ևս պատ­կա­նում են այդ մարմ­նին։ Սա­կայն խնդ­րի լու­ծու­մը գտն­վում է միջ­գե­րա­տես­չա­կան են­թա­կա­յու­թյան տակ, և մենք պատ­րաստ ենք հա­մա­գոր­ծակ­ցու­թյան՝ բո­լոր պատ­կան մար­մին­նե­րի հետ« խնդ­րի ար­դյու­նա­վետ լուծ­ման հա­մար։
-Նա­խանշ­ված ծրագ­րե­րը կա­նո­նա­կար­գե­լու հա­մար անհ­րա­ժեշտ կլի­նի նաև մաս­նա­գի­տա­կան բա­զա. ա­պա­հով­վա՞ծ եք անհ­րա­ժեշտ մաս­նա­գետ­նե­րով։
-Ո­լոր­տը հա­մալր­ված է անհ­րա­ժեշտ մաս­նա­գետ­նե­րով, ով­քեր ու­նեն բա­վա­րար գի­տե­լիք­ներ ու փորձ, սա­կայն պար­բե­րա­բար վե­րա­պատ­րաս­տում­ներ և դա­սըն­թաց­ներ կազ­մա­կեր­պե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա, քա­նի որ ա­վե­լի ար­մա­տա­կան և հա­մա­պար­փակ լու­ծում­ներ գտ­նե­լու խն­դիր ու­նենք՝ բնա­կան ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բարձ­րաց­նե­լու և ու­ժեղ վե­րահս­կո­ղու­թյուն սահ­մա­նե­լու տե­սան­կյու­նից։