[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է 100 ՕՐՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Ա­րամ Սարգ­սյա­նը սեպ­տեմ­բե­րի 8-ին հան­դես է ե­կել մա­մու­լի ա­սու­լի­սով. ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն ամ­փո­փել է պաշ­տո­նա­վար­ման 100 օ­րը։

Այս ըն­թաց­քում Ար­ցա­խում, իս­կա­պես, ան­նա­խա­դեպ ծա­վա­լի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել։ ԱՀ պետ­բյու­ջեում 2020թ. կա­պի­տալ ներդ­րում­նե­րի պե­տա­կան պատ­վե­րի սկզբ­նա­կան ծա­վա­լը նա­խա­տես­ված էր 19 մլրդ. 780 մլն դրամ, ո­րը պե­տա­կան բյու­ջեի վեր­ջին փո­փո­խու­թյամբ լրա­ցու­ցիչ ա­վե­լաց­վել է 6 մլրդ 500 մլն դրա­մով և ներ­կա­յումս կազ­մում է 26 մլրդ 280 մլն դրամ։ Իսկ այն, ինչ իշ­խա­նու­թյուն­նե­րը խոս­տա­նում են կյան­քի կո­չել ա­ռա­ջի­կա հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում, գե­րա­զան­ցում է բո­լոր սպա­սե­լիք­նե­րը։ Ա­ռա­ջի­կա ե­րեք տա­րում Ստե­փա­նա­կեր­տում ան­բա­րե­կարգ փո­ղոց չի լի­նե­լու, միջ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րը լի­նե­լու են աս­ֆալ­տա­պատ, հա­մայ­նք­ներն ու­նե­նա­լու են մշ­տա­կան ջուր, լուծ­վե­լու է բազ­մա­թիվ հա­մայ­նք­նե­րի ո­ռոգ­ման ջրի հար­ցը, կա­ռուց­վե­լու են ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան նոր ճա­նա­պարհ­ներ ու օ­բյեկտ­ներ, կա­ռուց­վե­լու է 5000 բնա­կա­րան և այլն. այս խոս­տում­նե­րին այ­սօր շա­տերս վե­րա­պա­հու­մով ենք մո­տե­նում, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, մեծ շի­նա­րա­րու­թյան մեկ­նար­կը տր­ված է, և ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուի խոս­քով` այդ ա­մենն ինք­նան­պա­տակ չի ար­վում։ ՙԶար­գա­ցած են­թա­կա­ռուց­վածք­նե­րի շնոր­հիվ միայն կա­րե­լի է ու­նե­նալ բա­րե­կե­ցիկ կյան­քի մի­ջա­վայր։ Եվ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի կող­մից սահ­ման­ված բարձր նշա­ձո­ղի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը շի­նա­րա­րա­կան ո­լոր­տի մեր ըն­կե­րու­թյուն­ներն ու մաս­նա­գետ­նե­րը հաս­կա­նում են և պատ­վով կա­տա­րում ի­րենց առջև դր­ված խն­դի­րը՚,- ա­սել է Ա. Սարգ­սյա­նը լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­մա­նը։
Անդ­րա­դառ­նա­լով ո­լոր­տում ի­րա­կա­նաց­ված, նաև նա­խա­տես­վող աշ­խա­տանք­նե­րին` նա­խա­րա­րը ներ­կա­յաց­րել է հու­նիս-օ­գոս­տոս ա­միս­նե­րին կա­տար­ված աշ­խա­տանք­ներն` ըստ ճյու­ղե­րի և շր­ջան­նե­րի։ 2020թ. կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրագ­րով մեծ տեղ է տր­վում ճա­նա­պար­հա­շի­նու­թյա­նը։ Պե­տա­կան բյու­ջեով ճա­նա­պար­հա­շի­նու­թյան հա­մար հատ­կա­ցում­նե­րի սկզբ­նա­կան ծա­վա­լը կազ­մում էր 3830.9 մլն. դրամ։ Բյու­ջե­տա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի ար­դյուն­քում այն ա­վե­լաց­վել է կրկ­նա­կի՝ կազ­մե­լով 7985.5 մլն դրամ։ Ար­դեն իսկ սկս­ված են մի շարք միջ­պե­տա­կան և միջ­հա­մայն­քա­յին նշա­նա­կու­թյան ճա­նա­պարհ­նե­րի կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման և վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։

Վե­րա­նո­րոգ­վում են Ստե­փա­նա­կերտ-Դրմ­բոն , Ստե­փա­նա­կերտ-Ա­ղավ­նո, Ստե­փա­նա­կերտ-Հադ­րութ մայ­րու­ղի­նե­րը, աս­ֆալ­տա­պատ­վում են ներ­հան­րա­պե­տա­կան բազ­մա­թիվ ճա­նա­պարհ­ներ։ Ա. Սարգ­սյանն անդ­րա­դար­ձել է նաև հա­ջորդ տար­վա ճա­նա­պար­հա­շի­նա­կան ծրագ­րե­րին։ ՙՀա­տուկ ու­զում եմ նշել, որ ճա­նա­պար­հա­շի­նու­թյու­նը թե՜ ռազ­մա­վա­րա­կան, և թե՜ տն­տե­սա­կան ա­ռու­մով երկ­րի հա­մար ու­նի մեծ նշա­նա­կու­թյուն և այն գտն­վում է Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի և կա­ռա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյան ներ­քո՚,-ա­սել է նա­խա­րա­րը։
Հա­ջորդ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան ծրա­գի­րը բնա­կա­րա­նա­շի­նու­թյունն է. Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյան ՙՅու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քի՝ ա­ռան­ձին բնա­կա­րան՚ կար­գա­խո­սը, նա­խա­րա­րի խոս­քով, լրիվ ի­րա­տե­սա­կան է, ա­վե­լին՝ մեկ­նարկն ար­դեն տր­ված է։
Ան­ցած ե­ռամ­սյա­կում տա­նիք­նե­րի վե­րա­նո­րոգ­ման և վե­րա­կա­ռուց­ման լայն գոր­ծըն­թաց է ծա­վալ­վել ինչ­պես Ստե­փա­նա­կեր­տում, այն­պես էլ շրջ­կենտ­րոն­նե­րում: Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում 35 բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի տա­նիք­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը սկս­ված են, դրանք կա­վարտ­վեն ըն­թա­ցիկ տա­րում։ Եվս 8-ը շրջ­կենտ­րոն­նե­րում են կա­տար­վում։ Ըն­թաց­քում են մի քա­նի շեն­քե­րի վե­րա­նո­րոգ­ման և վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։ Նա­խագծ­ման փու­լում է Քար­վա­ճառ քա­ղա­քում թվով 4 շեն­քե­րի վե­րա­կա­ռու­ցու­մը, ո­րոնց աշ­խա­տանք­ներն ըն­թա­ցիկ տա­րում կսկս­վեն։ Աս­կե­րան քա­ղա­քում նա­խագծ­վում են 500 բնա­կա­րան­նե­րով բարձ­րա­հարկ շեն­քեր, իսկ Հադ­րութ քա­ղա­քում՝ 200։ Մար­տու­նի քա­ղա­քում ևս 500 բնա­կա­րան­նե­րի կա­ռուց­ման հա­մար կպատ­վիր­վի նա­խա­գիծ։
Նա­խա­րա­րը խոս­տա­նում է, որ ըն­թա­ցիկ տա­րում ա­վար­տին կհասց­վի Քո­լա­տակ գյու­ղում 22 բնա­կե­լի տնե­րի կա­ռուց­ման և տա­րած­քի բա­րե­կարգ­ման աշ­խա­տան­քը։ Բազ­մա­զա­վակ և զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի հա­մար բնա­կե­լի տնե­րի կա­ռու­ցու­մը նույն­պես սկս­ված է, դրան­ցից 25-ը շա­հա­գործ­ման կհան­ձն­վեն ըն­թա­ցիկ տա­րում, իսկ 84-ը` 2021թ.։ Բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրա­գիրն ա­վե­լի մեծ թափ կս­տա­նա 2021 թվա­կա­նից՝ հիմ­քում ու­նե­նա­լով ԱՀ նա­խա­գա­հի նա­խընտ­րա­կան ծրագ­րի դրույթ­նե­րը։
ՙԵրկ­րա­բա­նա­կան հե­տա­զո­տու­թյան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում մայ­րա­քա­ղա­քի մի շարք փո­ղոց­նե­րում, ո­րոնց ա­վար­տից հե­տո կպատ­վիր­վեն նա­խագ­ծեր նոր բնա­կե­լի թա­ղա­մա­սեր կա­ռու­ցե­լու հա­մար՚,-ա­սել է Ա. Սարգ­սյա­նը։ Նա­խա­րարն անդ­րա­դար­ձել է նաև այլ ո­լորտ­նե­րի շի­նա­րա­րա­կան նա­խագ­ծե­րին` տե­ղե­կաց­նե­լով, որ գա­լիք տա­րում կա­վարտ­վեն ԱրՊՀ շեն­քի վե­րա­կա­ռուց­ման, վե­րա­նո­րոգ­ման և բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը, և ու­սա­նող­նե­րի կր­թու­թյու­նը կկազ­մա­կերպ­վի մի­ջազ­գա­յին ժա­մա­նա­կա­կից ստան­դար­նե­րին հա­մա­պա­տաս­խան բու­հա­կան կա­ռույ­ցում։ Ու­շադ­րու­թյուն է դարձ­վում ժա­մա­նա­կա­կից մար­զա­դահ­լիճ­նե­րի, մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի կա­ռուց­մա­նը։ Ստե­փա­նա­կեր­տի ար­վես­տա­սեր հա­սա­րա­կու­թյա­նը մտա­հո­գող՝ դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի վե­րա­նո­րոգ­մանն անդ­րա­դառ­նա­լով` քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ էս­քիզ­նե­րի մր­ցույթ է հայ­տա­րար­վել, և սպա­սում են մաս­նա­գետ­նե­րի ա­ռա­ջարկ­նե­րին։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան բնա­գա­վա­ռի ա­մե­նա­խո­շոր ծրա­գի­րը, թերևս, Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի նոր ծնն­դա­տան շեն­քի կա­ռու­ցումն է, ո­րը 2,5 ա­միս ա­ռաջ է մեկ­նար­կել։ Ար­դեն ա­վարտ­ված են ներ­քին հար­դար­ման, օ­դա­փո­խու­թյան, հա­տակ­նե­րի և սան­հան­գույց­նե­րի սա­լի­կա­պատ­ման, լու­սա­վո­րու­թյան, վե­րե­լակ­նե­րի մոն­տաժ­ման, բժշ­կա­կան գա­զե­րի մոն­տաժ­ման, ինչ­պես նաև հե­ռա­խո­սա­կա­պի, ին­տեր­նե­տի և տե­սա­դի­տարկ­ման հա­մա­կար­գի մոն­տաժ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Ներ­կա պա­հին աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում բա­րե­կարգ­ման և նկու­ղա­յին հար­կի վե­րա­նո­րոգ­ման ուղ­ղու­թյամբ, ո­րոնք ա­վար­տին կհան­ձն­վեն մինչև նո­յեմ­բե­րի վերջ։ Ար­դիա­կանց­վե­լու են է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի բաշ­խիչ ցան­ցը, ջրա­մա­տա­կա­րար­ման և ջրա­հե­ռաց­ման հա­մա­կար­գե­րը։ Ա. Սարգ­սյանն ի­րա­զե­կեց, որ ներ­կա դրու­թյամբ նշ­ված աշ­խա­տանք­նե­րում ընդգրկված են 160 շի­նա­րա­րա­կան և 44 նա­խագ­ծա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներ։
Վեր­ջում Ա. Սարգ­սյա­նը պա­տաս­խա­նել է լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։