[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՃԵ­ԼԻՆ ՈՒ ՕԳ­ՏԱ­ԿԱ­ՐԸ ՀԱ­ՄԱ­ՏԵՂ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Աշ­խար­հում բիզ­նես գա­ղա­փար­նե­րը մի­լիո­նա­վոր են, իսկ նա­խա­ձեռ­նող­ներն` ան­թիվ, ան­հա­մար: Թվում է՝ հա­ջո­ղու­թյու­նը ոչ միշտ է բո­լո­րին ու­ղեկ­ցում, ի­րա­կա­նում, սա­կայն, ա­մեն ինչ կախ­ված է նպա­տա­կաս­լա­ցու­թյու­նից, երևա­կա­յու­թյու­նից, մո­տե­ցու­մից ու վե­րա­բեր­մուն­քից: Բիզ­նես շու­կա­յում ե­րի­տա­սարդ­նե­րի թի­վը զգա­լիո­րեն մե­ծա­նում է: Յու­րա­քան­չյու­րը ձգ­տում է տար­բեր­վել իր ար­տադ­րան­քով ու ձևա­չա­փով: Նրան­ցից շա­տերն այ­սօր ու­նեն ի­րենց հա­ջո­ղու­թյան պատ­մու­թյու­նը:

Հա­մադ­րե­լով գե­ղե­ցիկն ու ա­ռող­ջա­րա­րը՝ խո­տա­բու­սա­յին թե­յե­րի իր ար­տադ­րու­թյունն է սկ­սել Մար­գա­րի­տա Գրի­գո­րյա­նը: Ինքն ի­րեն թե­յա­հո­լիկ հա­մա­րող իմ զրու­ցա­կի­ցը Դի­զա­կի ֆլո­րան դուրս է բե­րել ար­ցա­խյան շու­կա: Ինչ­պես շատ շա­տե­րի, այն­պես էլ նրա հա­մար հա­մա­վա­րակն ինք­նա­բա­ցա­հայտ­ման պա­տեհ ա­ռիթ հան­դի­սա­ցավ. ՙՕգտ­վե­լով կո­րո­նա­յի ա­ռա­ջաց­րած պա­րա­պուր­դից՝ սկ­սե­ցի ու­սում­նա­սի­րել Դի­զա­կի ֆլո­րան: Թե­յի ին­դուստ­րիա­յի նր­բու­թյուն­նե­րը շատ հե­տաք­րք­րե­ցին ինձ. ո­րո­շե­ցի գի­տե­լիք­նե­րով զին­վել և նե­րուժս փոր­ձել՚: Կա­նո­նա­վոր բու­սա­հա­վաք­նե­րի կազ­մա­կերպ­ման ըն­թաց­քում նոր բա­ցա­հայ­տում­նե­րին զու­գա­հեռ մե­ծա­նում էր Մար­գա­րի­տա­յի սերն ու ոգևո­րու­թյու­նը ձեռ­նար­կած գոր­ծի հան­դեպ: Աղջ­կա մոտ ա­մեն ինչ այդ­քան էլ հեշտ ու միան­գա­մից չս­տաց­վեց: Բայց խո­տա­բու­սա­յին թե­յե­րի ո­լոր­տը բա­ցա­հայ­տե­լու նրա ո­րո­շու­մը հս­տակ էր. ՙԲույ­սե­րը հա­տուկ ու­շադ­րու­թյուն են պա­հան­ջում: Նրանց գաղտ­նիք­նե­րը, նր­բու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տե­ցի ժա­մա­նա­կի ըն­թաց­քում միայն: Երբևէ չշ­տա­պե­ցի որևէ հար­ցում՚:
Այ­սօր Մար­գա­րի­տան իր ար­տադ­րան­քը սպա­ռո­ղին է ներ­կա­յաց­նում Togh tea ան­վամբ: Ան­վան ընտ­րու­թյու­նը բնավ պա­տա­հա­կան չէ. Մար­գա­րի­տան Հադ­րու­թի շր­ջա­նի Տող գյու­ղից է: Հա­մա­գոր­ցակ­ցում է գյու­ղում գոր­ծող Maro bed&breakfast հյու­րա­տան հետ: Իսկ գյու­ղի գողտ­րիկ մի ան­կյու­նում համ­տե­սի հա­մար նա­խա­տես­ված բա­ցօ­թյա վայ­րում թե­յի սի­րա­հար­ներն անվ­ճար վա­յե­լե­լում են Togh tea-ի հա­ճույք­նե­րը: ՙՄեր պար­տե­զի դար­պաս­նե­րը բաց են բո­լո­րի առջև: Ինք­նաեռ, մա­քուր օդ, բարձր տրա­մադ­րու­թյուն ու ջերմ մթ­նո­լորտ… Ա­հա մեր թե­յափն­ջե­րը համ­տե­սե­լու պայ­ման­նե­րը՚,- ե­րաշ­խա­վո­րում է զրու­ցա­կիցս:

Այ­ցե­լու­նե­րի խոս­քով` այն ի­դեա­լա­կան վայր է գյու­ղա­կան ա­ռօ­րյա­յից փոքր-ինչ հե­ռա­նա­լու և մտեր­միկ մի­ջա­վայ­րում լից­քա­թափ­վե­լու հա­մար: Togh tea -ի բա­ղադ­րու­թյան մեջ մտ­նում են ՙԱ­նուշ՚ և ՙՍի­րուն՚ թե­յափն­ջե­րը: ՙԱ­նուշ՚-ի մեջ ընդգրկված են սրո­հունդ, ե­րեք­նուկ, ուրց, ղան­թա­փա և դաղձ խո­տա­բույ­սե­րը: Բաց դեղ­նա­վուն ա­նու­շա­բույր թե­յը բարձ­րաց­նում է օր­գա­նիզ­մի դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը, կար­գա­վո­րում շն­չա­ռա­կան ու բարձր ճնշ­ման խն­դիր­նե­րը, ու­նի նաև հա­կա­բոր­բո­քա­յին ու խոր­խա­բեր հատ­կու­թյուն, հա­կա­ցուց­ված է հղի­նե­րին ու ե­րե­խա­նե­րին: ՙՍի­րուն՚ փունջն ընդ­գր­կում է խն­կա­ծա­ղիկ, ե­րի­ցուկ, ա­նա­նուխ, վար­դի թեր­թիկ­ներ ու մո­շի տերևներ: Ու­նի գե­ղե­ցիկ տեսք, մեղմ բույր և ա­վե­լի մուգ ե­րանգ: Այն կար­գա­վո­րում է օր­գա­նիզ­մի նյու­թա­փո­խա­նա­կու­թյունն ու մար­սո­ղա­կան հա­մա­կար­գը: Ու­նի հան­գս­տաց­նող ու թար­մաց­նող հատ­կու­թյուն:Հա­կա­ցուց­ված է մինչև ե­րեք տա­րե­կան ե­րե­խա­նե­րին: Այս բո­լոր հա­մադ­րու­թյուն­ներն ան­ցել են բու­սա­սա­նի­տա­րա­կան հե­տա­զո­տու­թյուն և ստա­ցել հա­մա­պա­տաս­խան հա­վաս­տա­գիր: Իսկ ազ­գա­յին տա­րա­զի տար­րեր պա­րու­նա­կող փա­թե­թա­վո­րումն էլ ա­վե­լի ամ­բող­ջա­կան է դարձ­նում Դի­զա­կի կո­լո­րի­տը:
Մաս­նա­գի­տու­թյամբ անգ­լե­րե­նի ու­սուց­չու­հի է, դա­սա­վան­դում է Թա­ղոտ և Մոխ­րե­նես հա­մայ­նք­նե­րում: ՙՈւ­նեմ հրաշք ըն­տա­նիք, ո­րը նաև իմ թիմն է՝ ա­մու­սինս ու ե­րեք ան­չա­փա­հաս բա­լիկ­ներս,-ա­սում է Մար­գա­րի­տան և հա­վե­լում.- Ըն­տա­նե­կան բու­սա­հա­վաքն ու­րիշ վա­յելք է. ե­րե­խա­նե­րի ու բնու­թյան է­կո­կապն ամ­րապն­դե­լուց բա­ցի այն նաև հնա­րա­վո­րու­թյուն է մի­մյանց ա­վե­լի շատ ժա­մա­նակ տրա­մադ­րե­լու հա­մար: Ե­րա­նե­լի հրճ­վանք ենք ապ­րում հա­ճե­լին ու օգ­տա­կա­րը հա­մա­տե­ղե­լով՚:
Togh tea-ի նպա­տա­կը ո­րակ ա­պա­հո­վելն ու թե­յախ­մու­թյան մշա­կույթ ձևա­վո­րելն է: Իսկ դրա­կան ար­ձա­գանք­ներն էլ ա­վե­լի պար­տա­վո­րեց­նում ու ո­գեշն­չում են այն ար­տադ­րո­ղին:
Իր հրա­շա­լի բնա­կան ռե­սուրս­նե­րով հան­դերձ Դի­զակ աշ­խարհն ինք­նին ա­ռեղծ­ված է: Իսկ Togh tea-ի յու­րա­հատ­կու­թյունն այն սերն ու ջեր­մու­թյունն է, որն ար­տա­ցոլ­ված է թե­յե­րի զգլ­խիչ բույ­րի մեջ: