[ARM]     [RUS]     [ENG]

ԿՀԱ­ՐՈՒՑ­ՎԻ ՎԱՐ­ՉԱ­ԿԱՆ ՎԱ­ՐՈՒՅԹ

Լաուրա  ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սեպ­տեմ­բե­րի 21-ին տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հեր­թա­կան նիս­տը, ո­րը վա­րում էր Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­տակ Միր­զո­յա­նը։

Օ­րա­կար­գի ա­ռա­ջին հար­ցը, որ ներ­կա­յաց­րեց Հանձ­նա­ժո­ղո­վի ի­րա­վա­բա­նա­կան և լի­ցեն­զա­վոր­ման վար­չու­թյան պա­տաս­խա­նա­տու Կա­րեն Բեգ­լա­րյա­նը, վե­րա­բե­րում էր կա­ռույ­ցի 2016թ. նո­յեմ­բե­րի 24-ի 46Ա ո­րոշ­ման մեջ փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լուն։ Այդ առն­չու­թյամբ ՙԾո­վի­նար-Նա­րեկ՚ ՍՊԸ տնօ­րի­նու­թյու­նը դի­մել է Հանձ­նա­ժո­ղո­վին՝ ըն­կե­րու­թյան ՙԱ­կունք՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յա­նի վե­րա­կա­ռուց­ման ժամ­կե­տը եր­կա­րաձ­գե­լու հա­մար։ Ըստ զե­կու­ցո­ղի՝ ըն­կե­րու­թյու­նը չի հասց­րել ժա­մա­նա­կին ա­վար­տել փոքր հէկ-ի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։ Կա­ռույ­ցի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ են կա­տար­վել, ին­չի ար­դյուն­քում ա­ռար­կու­թյուն­ներ չեն ե­ղել։
Հիմք ըն­դու­նե­լով ՙԷ­ներ­գե­տի­կա­յի մա­սին՚ օ­րեն­քը՝ Հանձ­նա­ժո­ղո­վը բա­վա­րա­րեց ըն­կե­րու­թյան հայ­տը՝ հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լով նա­խորդ ո­րոշ­ման մեջ՝ 6 ա­միս ժամ­կե­տով եր­կա­րաձ­գե­լով լի­ցեն­զիա­յով ամ­րագր­ված կա­ռուց­ման ժամ­կե­տը (սահ­մա­նե­լով մինչև 2021 թվա­կա­նի ապ­րի­լի 15-ը)։
Նույն ո­րոշ­ման մեկ այլ կե­տով ՙԱ­կունք՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յա­նի պա­տաս­խա­նա­տու­նե­րին հանձ­նա­րար­վեց երկ­շա­բա­թյա ժամ­կե­տում 250 հա­զար դրա­մը փո­խան­ցել ԱՀ պե­տա­կան բյու­ջե՝ Կենտ­րո­նա­կան գան­ձա­պե­տա­րան, և փո­խան­ցու­մը հա­վաս­տող փաս­տաթղ­թի բնօ­րի­նա­կը ներ­կա­յաց­նել Հանձ­նա­ժո­ղո­վին։
Նիս­տին ներ­կա գտն­վող ՙԱ­կունք՚ փոքր հէկ-ի ներ­կա­յա­ցու­ցի­չը խնդ­րեց տու­գան­քը վե­րաց­նել՝ նշե­լով, որ կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րի ու­շա­ցու­մի պատ­ճա­ռը հա­մա­վա­րա­կի հետևան­քով պա­րե­տի կող­մից սահ­ման­ված սահ­մա­նա­փա­կում­ներն են։
Օ­րա­կար­գի 2-րդ հար­ցով Հանձ­նա­ժո­ղո­վի 2017թ. նո­յեմ­բե­րի 20-ի N 57-Ա ո­րոշ­ման մեջ կա­տար­վել են փո­փո­խու­թյուն­ներ` կա­յա­նի փաս­տա­ցի տե­ղա­կայ­ված հզո­րու­թյունն ու կա­յա­նում տե­ղա­կայ­ված սար­քա­վո­րում­նե­րի տվյալ­նե­րը լի­ցեն­զիա­յում ամ­րագ­րե­լու վե­րա­բե­րյալ` ճշգր­տե­լով նաև լի­ցեն­զիա­յով ամ­րագր­ված ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րը։
Նիս­տը սահ­մա­նել է նաև ՙՍԱՀ­ՄԱՆ՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյան ՙՍահ­ման՚ փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յա­նից ա­ռաք­վող է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի սա­կա­գի­նը? 23,536 ՀՀ դրամ/կի­լո­վատտ ժամ? ա­ռանց ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կի և 28,243 ՀՀ դրամ/կի­լո­վատտ ժամ? նե­րա­ռյալ ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կը։
Օ­րա­կար­գի վեր­ջին հար­ցը ՙԱր­ցախ­գազ՚ փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյան կող­մից գե­րիշ­խող դիր­քի չա­րա­շահ­ման վե­րա­բե­րյալ վար­չա­կան վա­րույթ հա­րու­ցե­լու մա­սին էր։ Հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տա­կազ­մի տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան բաժ­նի պետ Սեր­գեյ Գրի­գո­րյա­նի խոս­քով՝ նշ­ված ստո­րա­բա­ժան­ման մաս­նա­գետ­նե­րի կող­մից օ­գոս­տո­սի 24-ին Ստե­փա­նա­կեր­տում՝ սեղմ­ված գա­զի ապ­րան­քա­յին շու­կա­յում ի­րա­կա­նաց­ված դի­տան­ցում­նե­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է, որ 1 մետր խոր. սեղմ­ված գա­զի հա­մար տե­ղի է ու­նե­ցել 20 դրամ գնաճ՝ նախ­կին 220 ՀՀ դրա­մի փո­խա­րեն կազ­մե­լով 240 ՀՀ դրամ։ Ըստ Ս. Գրի­գո­րյա­նի՝ ի­րա­կա­նաց­ված ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյուն­քում պարզ է դար­ձել, որ ըն­կե­րու­թյան գնա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը սեղմ­ված գա­զի ի­րաց­ման ո­լոր­տում կա­րող է պա­րու­նա­կել գե­րիշ­խող դիր­քի հնա­րա­վոր չա­րա­շահ­ման հատ­կա­նիշ­ներ։
Հիմք ըն­դու­նե­լով ՙՎար­չա­րա­րու­թյան հի­մունք­նե­րի և վար­չա­կան վա­րույ­թի մա­սին՚ օ­րեն­քի 30-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի 2-րդ կե­տը` Հանձ­նա­ժո­ղո­վը ո­րո­շել է ՙԱր­ցախ­գազ՚ փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյան կող­մից գե­րիշ­խող դիր­քի հնա­րա­վոր չա­րա­շահ­ման վե­րա­բե­րյալ հա­րու­ցել վար­չա­կան վա­րույթ։