[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ¬ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ 2011թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԸ

Հունիսի  1-ից ԼՂՀ Ազգային ժողովում  մեկնարկել են  2011թ. պետական բյուջեի կատարման տարեկան  հաշվետվության  քննարկումները։  Երեկ այն քննարկվեց  պետաիրավական հարցերի և  ֆինանսաբյուջետային  ու տնտեսական  կառավարման հարցերի  մշտական  հանձնաժողովների  համատեղ նիստում, որտեղ  ներկայացվեցին  ԼՂՀ Նախագահի  աշխատակազմի, ԱԺ, կառավարության,  դատախազության, Գերագույն դատարանի, դատական դեպարտամենտի, Մարդու իրավունքների  պաշտպանի, Վերահսկիչ պալատի, քաղծառայության  խորհրդի և   ԿԸՀ հաշվետվությունները՝  բյուջեի կատարման  վերաբերյալ։ Նիստին ներկա էին  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, համապատասխան  գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Հանրապետության  գլխավոր  դատախազի  տեղեկատվությամբ՝ վերջին մի քանի  տարվա դինամիկան ցույց է տալիս, որ  գերատեսչությունը   տնտեսելով է  օգտագործել պետբյուջեի գումարները։ 2011 թվականին ևս  դատախազության բյուջեում  տնտեսում է արձանագրվել։ 
ԱԺ նախագահ  Ա. Ղուլյանի հարցին  պատասխանելով,  գլխավոր դատախազ  Ա. Ղարամյանը նշեց, որ  տնտեսումները կատարվել են աշխատողների  հավելավճարների  մասով, չեն  օգտագործվել  կառավարչական նպատակների համար նախատեսված գումարները,  տնտեսվել են ներկայացուցչական ծախսերը։
 Նախագահի աշխատակազմի  մասով նախատեսված  271 մլն դրամից  փաստացի ծախսը կազմել է  220 մլն դրամ։ Տնտեսումը՝  աշխատակազմի ղեկավար Մ. Մուսայելյանի  խոսքերով, կազմել  է ավելի քան  50 մլն դրամ։ Մ. Մուսայելյանը  տեղեկացրեց, որ  2011թ. ընթացքում ՙՂեկավարի ֆոնդ՚ հոդվածից  9 մլն 423 հազ. դրամ է հատկացվել  Սոցապնախարարությանը  Հայրենական պատերազմի  հաշմանդամներին  և մասնակիցներին՝ 377 հոգու, դրամական  օգնություն  տրամադրելու  նպատակով։ ՙ2011թ. պետական  բյուջեով հաստատված  միջոցները թույլ են տվել  ապահովել  աշխատակազմի  գործունեությունը՝ իր գործառույթներին  համապատասխան։ Նախագահի աշխատակազմի  2012թ. պետբյուջեով  նախատեսված նախահաշիվը 2011թ. համեմատ  չի փոփոխվել՚,¬  ասաց Մ. Մուսայելյանը։ 
ԱԺ բյուջեի կատարողականը, ինչպես  ներկայացվեց, կազմել է  97 %։  Մանրամասն ներկայացվեցին, թե ինչ նպատակների  են ծախսվել պետբյուջեի՝  խորհրդարանին հատկացված  գումարները և ինչ մասով են  տնտեսվել։ Նշվեց, որ  տնտեսված 3% գումարն  ամբողջությամբ փոխանցվել է պետական բյուջե։ 
Կառավարության աշխատակազմի  ղեկավարն իրազեկեց, որ  2011թ. կառավարության աշխատակազմի  կողմից  իրականացված  ծախսային  ծրագրերի ընդհանուր գումարը  կազմել է  706 մլն դրամ, փաստացի  կատարողականը  կազմել է 631,5 մլն (89,4%)։ 
Գերագույն  դատարանի  նախագահ Ա. Ավագյանը՝  ներկայացնելով բյուջեի 2011թ.  կատարողականը, նշեց, որ  դատական համակարգն  իր ֆինանսատնտեսական  գործունեությունը  կենտրոնացրել  և  համակարգում է ԼՂՀ դատական  դեպարտամենտի  միջոցով։ Համակարգի  2011թ. բյուջեն կազմել է  326 մլն 637 հազ. դրամ, փաստացի  ծախսերը՝ 312 մլն 158 հազ. դրամ։ Արդյունքում տնտեսվել է գրեթե  14,5 մլն դրամ։ 
Վերահսկիչ պալատի 2011թ.  փաստացի ծախսը կազմել է 104 մլն 976,3 հազ. դրամ (բյուջեի կատարողականը կազմել է մոտ 92%)։ Պահպանման  ծախսերի մեջ մեծ տեսակարար  կշիռ են  կազմել  աշխատողների  աշխատավարձերը, հավելավճարները,  քաղծառայողների պարգևատրումները, սոցապվճարները։ ՎՊ պահուստային ֆոնդը նախատեսված է եղել  2 մլն 24 հազ. դրամ, որի դիմաց  փաստացի  ծախսը  կազմել է  587 հազ. դրամ։ Տնտեսված գումարները փոխանցվել  են պետական բյուջե։ 
Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմի  2011թ. բյուջեի նախահաշվով նախատեսված էր  28 մլն  209 հազ. դրամ, կառավարության որոշումների համաձայն՝  օգոստոս և սեպտեմբեր  ամիսներին արտասահմանյան  գործուղումների  համար տրամադրվել է  համապատասխանաբար  ևս 458 հազ. և 1 մլն 335 հազ. դրամ, ինչի  արդյունքում  նախահաշվի պլանային  ցուցանիշը  փոփոխության է  ենթարկվել։  Կատարողականը  կազմել  է մոտ  86 %։ Արդարադատության  նախարարության 2011թ. պահպանման ծախսերը  ծրագրավորված  են եղել 183 մլն 254 հազ. դրամ, պահուստային  ֆոնդից հատկացվել է 28 մլն դրամ՝ լաբորատոր  սարքավորումների համար։ Ըստ այդմ էլ ճշտված բյուջեն  կազմել է 211 մլն 294 հազ. դրամ։ 2011թ. բյուջեի կատարողականը կազմել է 90,5%։ Քաղծառայության  խորհրդի բյուջեն  գրեթե 58,5 մլն դրամ էր, փաստացի  ծախսը՝ 58 մլն 287 հազ. դրամ։ Բյուջեն  գրեթե  լրիվությամբ  ծախսվել է։
ԿԸՀ նախագահը նշեց, որ բյուջեով   նախատեսված  էր 22 մլն 968 հազ.դրամ, պահուստային  ֆոնդից ստացվել  է ևս 1 մլն  74 հազ. դրամ։ Ընդհանուր առմամբ  այն կազմել է  24 մլն 515 հազ. դրամ, որից ծախսվել  է  23 մլն  346 հազ. դրամ, կամ  կատարողականը կազմել է 95%։ 
Նույն օրը  կեսօրին  քննարկվեցին  Սոցապ և  Առողջապահության  նախարարությունների բյուջեների  կատարողականները։ 
Ինչպես տեղեկացրեց  սո-ցապնախարար Ն. Ասծատրյանը, նախարարության բյուջեն  նախատեսված է եղել  16 միլիարդ  809 մլն դրամ, կատարողականը՝ 16 միլիարդ 13,2 մլն,  կամ 95, 3 %։ Պատգամավորները  հետաքրքրվեցին  նախարարության  միգրացիոն,  փախստականների  ծրագրերի վրա ծախսված  գումարներով  և փախստականների  բնակարանային  պայմանների  բարելավման հետագա ծրագրերով, ինչին  ի պատասխան նախարարը նշեց, որ  միգրացիոն  ոլորտին  հատկացվել է 62,9 մլն դրամ, գումարներն  ուղղորդվել են  օրենսդրությամբ հաստատված  ծրագրերին։  Ներկայումս մշակվում է  փախստականների  բնակարանային  պայմանների  ուսումնասիրման հայեցակարգ, որի հիման վրա էլ  կկատարվեն մյուս  բնակպայմանների  բարելավման  աշխատանքները։ 
Առողջապահության նախարարության բյուջեի կատարողականը ներկայացնելիս նախարար Ս. Մովսեսյանը  նշեց, որ  3 միլիարդ 800 մլն դրամ էր  հատկացվել  գերատեսչությանը։  Բյուջեն   թերակատարվել է 3%։  Առողջապահության նախարարը ևս մանրամասն ներկայացրեց,  թե ինչ ոլորտում և ինչպես են ծախսվել պետական  գանձարանից  հատկացված  գումարները։ 
2011թ. բյուջեի կատարողականների վերաբերյալ  հաշվետվություններն  ԱԺ-ում  շարունակվելու  են։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ