Logo
Print this page

Որոշ օգտատերեր կեղծ տեղեկություն են տարածել «Արցախբանկ»-ի մասին. բանկը գործում է անխափան. ԿԲ

 

Երեկ և այսօր առավոտյան, որոշ «Ֆեյսբուք» օգտատերեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել «Արցախբանկ»-ի մասին: ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ «Արցախբանկ»-ը լիցենցավորված կազմակերպություն է, գտնվում է ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո, գործում է ՀՀ ԿԲ կարգավորումների շրջանակում:

Հորդորում ենք բանկի հաճախորդներին՝ չտրվել սադրանքների: Երևանում գտնվող գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան՝ բնականոն սպասարկելով իրենց հաճախորդներին:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.