Logo
Print this page

ՙՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ, ԱՅԼ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԳՈՐԾԸ՚

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 ՙՄե­տաքս­կոմ­բի­նատ՚ ՍՊԸ շեն­քի տա­րած­քում գոր­ծում է նաև ՙԳրեյթ փարթ­ներս՚ ՓԲԸ-ն, ո­րը զբաղ­վում է կա­րի ար­տադ­րու­թյամբ: Ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն Սեր­գեյ Մել­քու­մյա­նի տե­ղե­կաց­մամբ, ըն­կե­րու­թյու­նը 5 տա­րուց ա­վե­լի պատ­մու­թյուն ու­նի: Մինչև պա­տե­րազ­մը հա­մա­գոր­ծակ­ցում էր աշ­խար­հի հայտ­նի բրեն­դա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ: Կա­րի գոր­ծա­րա­նում աշ­խա­տում էր մոտ 300 մարդ: Դեր­ձակ­նե­րի մի­ջին աշ­խա­տա­վար­ձը կազ­մում էր 70-75 հա­զար դրամ, իսկ լա­վա­գույն­նե­րը ստա­նում էին 120-130 հա­զար: Բա­ցի աշ­խա­տա­վար­ձից, ըն­կե­րու­թյու­նը հո­գում էր նաև աշ­խա­տող­նե­րի տրանս­պոր­տա­յին և սնն­դի ծախ­սե­րը. օ­րը մեկ ան­գամ ճաշ էր տա­լիս: Ան­շուշտ, նշում է նա, բրի­գա­դա­վար­նե­րի, տեխ­նո­լոգ­նե­րի և այլ մտա­վոր ու ղե­կա­վար աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձը ա­վե­լի բարձր է:

ՙԳրեյթ փարթ­ներս՚-ը զբաղ­վում է բաճ­կոն­նե­րի ար­տադ­րու­թյամբ: ՙԹո­ղար­կում էինք շատ ո­րա­կյալ ար­տադ­րանք,- ըն­դգ­ծում է տնօ­րե­նը:- Ա­յո, այն չէր վա­ճառ­վում ո՜չ Ստե­փա­նա­կեր­տում, ո՜չ էլ Հա­յաս­տա­նում: Ամ­բողջ խմ­բա­քա­նակն ու­ղարկ­վում էր Ի­տա­լիա: Ցա­վոք, պա­տե­րազ­մից հե­տո բո­լոր գոր­ծարք­նե­րը նշ­ված ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ չե­ղյալ հա­մար­վե­ցին,- ափ­սո­սան­քով ա­սում է տնօ­րե­նը:- Այժմ ըն­կե­րու­թյու­նը, որ­պես­զի գոր­ծա­րա­նը չփակ­վի, աշ­խա­տող­ներն էլ չզրկ­վեն ի­րենց աշ­խա­տա­տե­ղե­րից, ստիպ­ված է հա­մա­գոր­ծակ­ցել Հա­յաս­տա­նում գոր­ծող ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ՚:
ՙԳրեյթ փարթ­ներս՚ ըն­կե­րու­թյու­նը պա­տե­րազ­մից հե­տո վեր­սկ­սեց իր գոր­ծու­նեու­թյու­նը դեկ­տեմ­բե­րի 1-ից: 300 աշ­խա­տող­նե­րից մոտ 150 մարդ դուրս ե­կավ աշ­խա­տան­քի:
Հետ­պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում, տե­ղե­կաց­նում է Ս. Մել­քու­մյա­նը, ըն­կե­րու­թյու­նը փոր­ձում է գտ­նել նոր շու­կա թե՜ Ար­ցա­խում և թե՜ Հա­յաս­տա­նում: Այ­նուա­մե­նայ­նիվ, շեշ­տում է նա, ջան­քեր կգոր­ծադր­վեն նո­րից դուրս գալ ար­տա­սահ­մա­նյան շու­կա` թե­կուզ աշ­խա­տե­լով տե­ղա­կան հում­քով: ՙԿձգ­տենք բարձր պա­հել նաև այ­սօր թո­ղարկ­վող ար­տադ­րան­քի ո­րա­կը՚,-ըն­դգ­ծում է տնօ­րե­նը: Մոտ ա­պա­գա­յում ըն­կե­րու­թյու­նը կփոր­ձի դուրս գալ Ռու­սաս­տա­նի շու­կա` այն­տեղ գտ­նել սպա­ռող­ներ: ՙՄեր խն­դի­րը 5 կամ 10 հա­զար բաճ­կոն կա­րե­լը չէ: Գոր­ծա­րանն ամ­սա­կան 4500 բաճ­կոն էր կա­րում, տա­րե­կան` 50000-ից ա­վե­լի, և ամ­բող­ջը սպառ­վում էր,- վկա­յում է նա:- Այ­սօր մեր նպա­տակն է պա­հել մեր բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րին, որ­պես­զի նրանք ե­կա­մուտ ու­նե­նան` ըն­տա­նի­քի կա­րիք­նե­րը հո­գա­լու: Հաս­կա­նում ենք, թե ինչ ծանր վի­ճա­կում են նրանք՚:
Ըն­կե­րու­թյու­նը ստիպ­ված է այս պա­հին հում­քը գնել Հա­յաս­տա­նից, ին­չը բա­վա­կա­նին թանկ է: Հա­յաս­տա­նում չկա տեքս­տիլ ար­տադ­րանք« և բո­լոր տե­սակ­նե­րը ներ­մուծ­վում են: Հետևա­բար, ըն­կե­րու­թյու­նը ստիպ­ված է երկ­րորդ, եր­րորդ ձեռ­քից հումք գնել: ՙՄինչև պա­տե­րազ­մը մենք ընդ­հան­րա­պես հում­քի ձեռք­բեր­ման հար­ցով չէինք զբաղ­վում,- վկա­յում է Ս. Մել­քու­մյա­նը:- Հում­քը ներ­մու­ծում էր բաճ­կոն­ներ պատ­վի­րող կազ­մա­կեր­պու­թյու­նը: Իսկ հի­մա հար­կադր­ված ենք գնել, այն էլ` թանկ: Ա­ռանց ա­ջակ­ցու­թյան շատ դժ­վար կլի­նի՚: Ոչ, պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյանն ըն­կե­րու­թյու­նը չի դի­մի, հս­տակ ա­սում է Ս. Մել­քու­մյա­նը, քա­նի որ եր­կի­րը ևս ծանր վի­ճա­կում է: ՙԻնքս սեպ­տեմ­բե­րի 28-ին կա­մա­վո­րագր­վել եմ, Ջեբ­րա­յի­լի մար­տե­րից ենք սկ­սել, շատ զո­հեր ու վի­րա­վոր­ներ ենք ու­նե­ցել, գի­տեմ, թե ինչ­քան ծանր սո­ցիա­լա­կան ի­րա­վի­ճակ է տի­րում երկ­րում: Չեմ ու­զում, որ այս ծանր վի­ճա­կում ըն­կե­րու­թյունն իր խն­դիր­նե­րով ա­վե­լորդ բեռ հան­դի­սա­նա: Փոր­ձում ենք մեր ու­ժե­րի չա­փով թեթևաց­նել պե­տու­թյան հոգ­սե­րը, տար­բեր աղ­բյուր­նե­րի մի­ջո­ցով, տար­բեր հիմ­նադ­րամ­նե­րի, բա­րե­րար­նե­րի, ին­չու չէ, նախ­կին մեր գոր­ծըն­կեր­նե­րի օգ­նու­թյամբ լու­ծել ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րը: Ի­մի­ջիայ­լոց, այդ գոր­ծըն­կեր­ներն ան­շա­հույթ ար­դեն իսկ օգ­նում են մեզ, որ­պես­զի կա­րո­ղա­նանք ոտ­քի կանգ­նել՚:

ՙԿՓՈՐ­ՁԵՆՔ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՆՈՐ ՇՈՒ­ԿԱ­ՆԵՐ՚

ՙՄե­տաքս­կոմ­բի­նատ՚-ում գոր­ծող ՙԳև գրուպ՚ ՍՊՆ-ն հիմ­նադր­վել է 2012 թվա­կա­նին` ԱՀ ՊՆ կա­րիք­նե­րի ա­պա­հով­ման նպա­տա­կով, տե­ղե­կաց­նում է ըն­կե­րու­թյան տնօ­րեն Վա­հե Իս­րա­յե­լյա­նը: Սկզ­բում ար­տադ­րա­մա­սը թո­ղար­կում էր ներք­նազ­գեստ, հե­տա­գա­յում` նաև ան­կող­նա­յին պա­րա­գա­ներ, քնա­պար­կեր ոչ միայն ՊՆ-ի, այլև պե­տա­կան այլ կա­ռույց­նե­րի` ոս­տի­կա­նու­թյան, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մար: Ան­ցած տար­վա­նից սկ­սեց ար­տադ­րել նաև զին­վո­րա­կան ա­մա­ռա­յին և ձմե­ռա­յին հա­մազ­գեստ: Ար­տադ­րա­մա­սի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը թույլ են տա­լիս ու­նե­նալ 80-90 աշ­խա­տող, վկա­յում է տնօ­րե­նը, բայց խն­դի­րը կապ­ված է պատ­վեր­նե­րի ծա­վալ­նե­րից: Մինչև պա­տե­րազ­մը ար­տադ­րա­մա­սում աշ­խա­տում էր 55 մարդ: Նոր շու­կա­ներ դուրս գա­լու դեպ­քում հնա­րա­վոր կլի­նի ա­վե­լաց­նել աշ­խա­տա­տե­ղե­րը:
Պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ար­տադ­րա­մա­սը ժա­մա­նա­կա­վոր դա­դա­րեց­րել է իր աշ­խա­տան­քը, քա­նի որ աշ­խա­տա­կից­նե­րի մեծ մա­սը կա­նայք են, ո­րոնք տար­հան­վել են Հա­յաս­տան: ՙԹե­կուզ ար­տադ­րա­մա­սը չէր աշ­խա­տում,- վեր­հի­շում է տնօ­րե­նը,- պա­հես­տա­վո­րած ար­տադ­րանքն այն­քան շատ էր, որ պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քում ապ­րանք էինք դուրս գրում բա­նա­կի հա­մար՚:
Ըն­կե­րու­թյունն իր գոր­ծու­նեու­թյու­նը վեր­սկ­սել է դեկ­տեմ­բե­րի 1-ին` աշ­խա­տող­նե­րի 58-80 տո­կոս առ­կա­յու­թյամբ: Մյուս­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է պա­տե­րազ­մից ա­ռա­ջա­ցած հան­գա­մանք­նե­րով, մոտ ա­պա­գա­յում նրանք էլ կվե­րա­դառ­նան, վս­տա­հեց­նում է տնօ­րե­նը և հա­վե­լում, որ աշ­խա­տան­քի են ըն­դուն­վում նաև նոր մար­դիկ:
Պա­տե­րազ­մից հե­տո ըն­կե­րու­թյունն ա­վե­լի ա­նո­րոշ ի­րա­վի­ճա­կում է հայ­տն­վել, ին­չը կապ­ված է ՊՆ-ի պատ­վեր­նե­րի ծա­վալ­նե­րի նվազ­ման հետ: Գոր­ծա­րա­նը մտադ­րու­թյուն ու­նի այլ շու­կա­ներ դուրս գալ: ՙՊետք է քն­նար­կենք, թե հա­գուս­տի ինչ տե­սակ­ներ կա­րող է ա­րագ սպառ­վել, մշա­կել այն, հոս­քի դնել և պատ­րաստ ար­տադ­րան­քով շու­կա դուրս գալ,- ա­սում է տնօ­րե­նը:- Կար­ծում եմ, տրի­կո­տաժ տեքս­տի­լից ար­տադ­րան­քով դժ­վար թե կա­րո­ղա­նանք մր­ցել Հա­յաս­տա­նի շու­կա­յում, քա­նի որ այն­տեղ վա­ղուց կա­յուն դիր­քե­րում է ՙԱ­լեքս տեքս­տիլ՚ ըն­կե­րու­թյունն իր բարձ­րո­րակ ար­տադ­րան­քով: Բայց ինչ-որ քայ­լեր, այ­նուա­մե­նայ­նիվ, կա­նենք: Աան­կող­նա­յին պա­րա­գա­նե­րի պատ­վեր­նե­րի գծով այ­սօր կա­րող ենք Ռու­սաս­տա­նում տե­ղի ու­նե­ցող տեն­դեր­նե­րին մաս­նակ­ցել: Բայց դա էլ է հար­ցեր ա­ռա­ջաց­նում. ինչ­պե՞ս մեծ ծա­վալ­նե­րի ար­տադ­րան­քը տար­հա­նել մեր երկ­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի պա­րա­գա­յում՚: Մի խոս­քով, վկա­յում է նա, խն­դիր­նե­րը շատ են` կապ­ված ար­տադ­րան­քի գոր­ծըն­թա­ցի պլա­նա­վոր­ման, ի­րաց­ման, նոր տե­սա­կա­նու թո­ղարկ­ման, աշ­խա­տա­տե­ղե­րի բաց­ման հետ: ՙԲախ­վում ենք նաև մի այլ խնդ­րի` ար­ցախ­ցի կնոջ հո­գե­բա­նու­թյան հետ. դեր­ձա­կի մաս­նա­գի­տու­թյու­նը հա­մա­րում է ոչ հրա­պու­րիչ,- ափ­սո­սան­քով նշում է տնօ­րե­նը:- Ու­նենք նաև նոր աշ­խա­տող­ներ, ո­րոնք վար­պե­տա­նա­լու փուլ պետք է անց­նեն: Մար­դիկ չեն ըն­կա­լում, որ քա­ղա­քում աշ­խա­տա­տե­ղե­րի մեծ դե­ֆի­ցիտ կա, իսկ մենք աշ­խա­տանք ենք ա­ռա­ջար­կում, սկզ­բում թե­կուզ քիչ, բայց հե­տա­գա­յում` ա­վե­լի մեծ աշ­խա­տա­վար­ձով: Եր­կի­րը մեծ փոր­ձու­թյուն­նե­րի մեջ է: Պետք է դա ըն­կալ­վի բո­լո­րի կող­մից՚:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.