[ARM]     [RUS]     [ENG]

2021թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Հուն­վա­րի 18-ին խոր­հր­դա­րա­նում կա­յա­ցել է ԱՀ ԱԺ ար­տադ­րու­թյան և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի հար­ցե­րի և ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին ու տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիստ, ո­րին նա­խա­տես­ված էր քն­նար­կել 2021թ. պե­տա­կան բյու­ջեով ար­դյու­նա­բե­րու­թյան, քա­ղա­քա­շի­նու­թյան, գյու­ղատն­տե­սու­թյան, տրանս­պոր­տի և կա­պի, է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գի, բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի, խմե­լու և ո­ռոգ­ման ջրի ո­լոր­տների ֆի­նան­սա­վոր­ման ծա­վալ­նե­րը: Նիս­տը վա­րում էին վե­րոն­շյալ հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­ներ Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նը և Վլա­դի­միր Կա­սյա­նը:

Ներ­կա­յաց­նե­լով Է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան բյու­ջեն` նա­խա­րար Ա­շոտ Բախ­շի­յա­նը նշեց, որ գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տին հատ­կաց­վել է 4մլրդ 874մլն 588000 դրամ` նա­խորդ տար­վա ճշգրտ­ված բյու­ջեով շուրջ 9 մլր­դի դի­մաց: Տար­բե­րու­թյու­նը կազ­մում է 4մլրդ 95 մլն դրամ: Աշ­խա­տա­կազ­մի և սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան հա­մար նա­խա­տես­ված է 334629000 դրամ, ո­րը նա­խորրդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է` պայ­մա­նա­վոր­ված աշ­խա­տա­վար­ձի բնա­կա­նոն ա­ճով: Բույ­սե­րի պաշտ­պա­նու­թյան ծա­ռա­յու­թյան ՊՈԱԿ-ին նա­խա­տես­ված է հատ­կաց­նել նա­խորդ տար­վա չա­փով գու­մար` 33634000դրամ: Նա­խա­տես­ված է գոր­ծար­կել տա­րաբ­նույթ ծրագ­րեր` ուղղ­ված հո­ղե­րի բեր­րիու­թյան պահ­պան­մանն ու բարձ­րաց­մա­նը, պա­րար­տա­նյու­թե­րի նպա­տա­կա­յին օգ­տա­գործ­մա­նը, դաշ­տա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը և այլն: Մշա­կա­բույ­սե­րի սեր­մե­րի ո­րա­կի ստուգ­ման գծով պե­տա­կան պատ­վե­րի հա­մար նա­խա­տես­ված է հատ­կաց­նել 20մլն 951հա­զար դրամ: Բույ­սե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­մանն ուղ­ղորդ­վե­լու է 57,5 մլն դրամ, ո­րը ևս նա­խորդ տար­վա հա­մե­մատ նվա­զել է` կապ­ված պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղա­տա­րածք­նե­րի կր­ճատ­մամբ:
Պատ­վաս­տա­նյու­թե­րի և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար նա­խա­տես­ված է 45մլն դրամ` նա­խորդ տար­վա ա­վե­լի քան 77մլ­նի դի­մաց, ին­չը նույն­պես պա­տե­րազ­մի հետևան­քով ա­նաս­նագլ­խա­քա­նա­կի կտ­րուկ նվազ­ման հետ է պայ­մա­նա­վոր­ված: Ա­նաս­նա­բու­ժա­կան և սա­նի­տա­րա­կան սպա­սարկ­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար կհատ­կաց­վի 299 մլն դրամ: Մի­ջոց­նե­րը կուղղ­վեն կա­յան­նե­րի պահ­պան­մանն ու հա­մա­ճա­րա­կա­յին հի­վան­դու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րին: Ըստ բա­նա­խո­սի` նա­խա­տես­ված բյու­ջեից 12 մլն ուղ­ղորդ­վե­լու է նաև գյու­ղո­լոր­տի տար­բեր ճյու­ղե­րի բարձ­րո­րակ մաս­նա­գետ­նե­րի ներգ­րավ­մամբ դա­սըն­թաց­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը: Գյուղ­տեխ­նի­կա­յի պետ­հա­մա­րա­նի­շե­րի և հա­տուկ փաս­տաթղ­թե­րի պատ­վիր­ման հա­մար նա­խա­տես­ված է 300000 դրամ: Կեն­դա­նի­նե­րի ար­հես­տա­կան սերմ­նա­վոր­ման ծրագ­րով կհատ­կաց­վի 10մլն 400հա­զար դրամ. այս մի­ջո­ցա­ռում­նե­րի ար­ժե­քը ևս նվազ­ման մի­տում ու­նի: Ա­ջակ­ցու­թյուն Գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րով նա­խա­տես­ված է հատ­կաց­նել 1մլրդ 500մլն դրամ` պահ­պա­նե­լով նա­խորդ տար­վա չա­փը: Շա­րու­նակ­վե­լու են գյու­ղատն­տե­սու­թյան ա­ռաջ­նա­հերթ հա­մար­վող ո­լորտ­նե­րում գյու­ղա­ցի­նե­րին տրա­մադր­վող վար­կե­րի սուբ­սի­դա­վոր­ման ծրագ­րե­րը: Գյու­ղատն­տե­սա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար նա­խա­տես­ված է 1մլրդ 987մլն դրամ` նա­խորդ տար­վա 2մլրդ 563մլ­նի դի­մաց: Ըստ ծրագ­րե­րի` ի­րա­գործ­վե­լու են ազն­վա­ցեղ խո­շոր եղ­ջե­րա­վոր կեն­դա­նի­նե­րի ար­ժե­քի մաս­նա­կի սուբ­սի­դա­վո­րում և այլն: Բու­սա­բու­ծու­թյան հա­մա­լիր զար­գաց­ման ուղ­ղու­թյամբ հատ­կա­ցում­նե­րը կկազ­մեն 1մլրս 53մլն դրամ, կի­րա­կա­նաց­վեն գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցան­քաշր­ջա­նա­ռու­թյան ծրագ­րի խթան­ման աշ­խա­տանք­ներ: Ըստ նա­խա­րա­րի` ե­թե նախ­կի­նում սեր­մերն ու պա­րար­տա­նյու­թե­րը ձեռք էին բեր­վում կենտ­րո­նաց­ված կար­գով և անվ­ճար տրա­մադր­վում բնակ­չու­թյա­նը, ա­պա այս տա­րում նա­խա­տես­ված է սեր­մի գն­ման ընտ­րու­թյու­նը թող­նել հո­ղօգ­տա­գոր­ծո­ղին` սուբ­սի­դա­վո­րե­լով ար­ժե­քի 70 տո­կո­սը:
Ծխա­խո­տի մթեր­ման դի­մաց լրավ­ճա­րի տրա­մադր­ման հա­մար նա­խա­տես­ված է 30մլն դրամ: Բան­ջա­րե­ղե­նի և կար­տո­ֆի­լի մշա­կու­թյան հա­մար ան­հա­տույց յու­րա­քան­չյուր հեկ­տա­րի հա­մար կտ­րա­մադր­վի 300000 դրամ, ա­ջակ­ցու­թյան ընդ­հա­նուր գու­մա­րը կկազ­մի 30 մլն դրամ: Ջեր­մատ­նա­յին տն­տե­սու­թյուն­նե­րին ան­հա­տույց տրա­մադր­վե­լու է 6մլն և 3մլն դրամ ա­ջակ­ցու­թյուն` ջե­ռուց­վող և չջե­ռուց­վող յու­րա­քան­չյուր հեկ­տա­րի հա­մար: Հաշ­վի առ­նե­լով այդ ճյու­ղի կարևո­րու­թյու­նը` այս տա­րի գու­մարն ա­ճի մի­տում ու­նի: Այ­գե­գոր­ծու­թյան զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կհատ­կաց­վի 230մլն դրամ, այս­տեղ ևս կար­գը փո­փո­խու­թյան է են­թարկ­վել տն­կի­նե­րի ընտ­րու­թյան և տուն­կի կազ­մա­կերպ­ման ա­ռու­մով: Հեկ­տա­րի դի­մաց տրա­մադր­վող փոխ­հա­տուց­ման կար­գը ևս վե­րա­նայ­վել է:

Կարկ­տա­պաշտ­պան ցան­ցե­րի տե­ղադր­ման աշ­խա­տանք­նե­րի նպա­տա­կով տե­ղադ­րող­նե­րին տրա­մադր­վե­լու է 50 տո­կո­սի ա­ջակ­ցու­թյուն: Այդ ծրագ­րի հա­մար նա­խա­տես­ված է հատ­կաց­նել 100մլն դրամ: Բազ­մա­մյա կե­րա­յին խո­տա­բույ­սե­րի մշա­կու­թյան հա­մար կհատ­կաց­վի 50 մլն դրամ, ո­րը նույն­պես նո­րույթ է: Նո­րու­թյուն է նաև խոտ­հարք­նե­րի բա­րե­լավ­ման հա­մար նա­խա­տես­ված ծրա­գի­րը, ո­րի գու­մա­րը կկազ­մի 50 մլն դրամ: Ա­նաս­նա­բու­ծա­կան մթեր­քի և հում­քի վե­րամ­շակ­ման ար­տադ­րա­մա­սե­րի, սպան­դա­նոց­ների կա­ռուց­ման և վե­րա­նո­րոգ­ման ծրագ­րին հատ­կաց­վե­լու է 533530000 դրամ:
Պատ­գա­մա­վոր­նե­րի` գյուղ­նա­խա­րա­րին ուղղ­ված հար­ցե­րը հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում էին հան­րա­պե­տու­թյան հո­ղա­տա­րածք­նե­րում աշ­նա­նա­ցա­նի ըն­թաց­քին, ա­նաս­նա­պա­հու­թյան ու այ­գե­գոր­ծու­թյան ո­լորտ­նե­րում նո­րույթ հա­մար­վող ծրագ­րե­րին:
Պետ­բյու­ջեով նա­խա­տես­ված կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրա­գի­րը նիս­տին ներ­կա­յաց­րել է նաև ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Ա­րամ Սարգ­սյա­նը: Ըստ նա­խա­րա­րի` ներ­կա­յաց­վող ծրա­գի­րը ման­րա­մաս­նո­րեն քն­նարկ­վել է շրջ­վար­չա­կազ­մե­րի ղե­կա­վար­նե­րի և գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ: Ո­լոր­տի գե­րա­կա ուղ­ղու­թյուն­ներն են` բնա­կա­րա­նա­շի­նու­թյու­նը, կր­թու­թյու­նը, ճա­նա­պար­հա­շի­նու­թյու­նը, ջրա­մա­տա­կա­րար­ման և ջրա­հե­ռաց­ման հա­մա­կար­գե­րի կա­ռու­ցում, է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գե­րի ար­դիա­կա­նա­ցում: Ըստ նա­խա­րա­րի` ո­լոր­տի 2021թ. կա­պի­տալ ծախ­սե­րը կազ­մում են 10 մլրդ դրամ` նա­խորդ տար­վա 25 մլրդ 207 մլ­նի դի­մաց: Կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրագ­րում ա­ռաջ­նա­հերթ ընդգրկվել են փո­խան­ցիկ օ­բյեկտ­նե­րը, ինչն ընդ­հա­նուր ծրագ­րի 51 տո­կոսն է կազ­մում: Նա­խա­րա­րը ներդ­րում­նե­րի ծա­վա­լը ներ­կա­յաց­րել է ըստ պատ­վի­րա­տու­նե­րի. քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րը կկազ­մեն 9 մլրդ 9մլն դրամ: Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նին կուղ­ղորդ­վի 250 մլն և շր­ջան­նե­րին 250 մլն դրամ գու­մար: Քա­ղա­քա­շի­նու­թյան կող­մից նա­խա­տես­վող ծրագ­րե­րը հիմ­նա­կա­նում կապ­ված են բնա­կա­րա­նա­շի­նու­թյան հետ` կազ­մե­լով 1մլրդ 139մլն 835 հա­զար դրամ: Կր­թու­թյա­նը կուղղ­վի 406 մլն 619հա­զար դրամ, ա­ռող­ջա­պա­հու­թյա­նը կհատ­կաց­վի 216մլն 742 հա­զար դրամ, հա­սա­րա­կա­կան և վար­չա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­նե­րին կուղղ­վի 695մլն 693հա­զար դրամ: Նա­խա­տես­ված է նաև փո­ղոց­նե­րի և բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բա­կե­րի բա­րե­կար­գում, ո­րին 2 մլրդ 270մլն 583 հա­զար դրամ կուղ­ղորդ­վի: Ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րի պահ­պան­ման և վե­րա­կա­ռուց­ման հա­մար 2մլրդ 236մլն 379հա­զար դրամ է հատ­կաց­վե­լու: Ջրա­մա­տա­կա­րար­ման և ջրա­հե­ռաց­ման հա­մա­կար­գին ուղղ­ված գու­մա­րը կազ­մել է 619մլն 630 հա­զար դրամ: Է­ներ­գե­տիկ բաշ­խիչ ցան­ցե­րի ար­դիա­կա­նաց­ման հա­մար կծախս­վի 300 մլն դրամ:

Ծնե­լիու­թյան և բազ­մա­զա­վա­կու­թյան խթան­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում 419 մլն 247 հա­զար դրամ է նա­խա­տես­ված, զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի կա­ռուց­ման հա­մար` 888 մլն դրամ: 38մլն 532հա­զար դրամ նա­խա­տես­ված է այլ սո­ցիա­լա­կան խմ­բե­րում ընդգրկված ըն­տա­նիք­նե­րին բնա­կա­րան­նե­րով ա­պա­հո­վե­լու հա­մար: Ստե­փա­նա­կեր­տի Ա­լեք Մա­նու­կյան փո­ղո­ցում գտն­վող նոր բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի կա­ռուց­ման հա­մար հատ­կաց­վել է 150 մլն դրամ, ինչ­պես նաև ո­րոշ շեն­քե­րի ամ­րաց­ման և տա­նիք­նե­րի նո­րոգ­ման հա­մար ևս գու­մար է նա­խա­տես­վել: Այս տա­րում նա­խա­տես­վում է շա­րու­նա­կել Աս­կե­րան քա­ղա­քի միջ­նա­կարգ դպ­րո­ցի նա­խադպ­րո­ցա­կան մաս­նա­շեն­քի, Մար­տա­կերտ քա­ղա­քի թիվ 1 դպ­րո­ցի շի­նա­րա­րու­թյու­նը, ինչ­պես նաև մի շարք դպ­րոց­նե­րի տա­նիք­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը: Ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում կշա­րու­նակ­վի հան­րա­պե­տա­կան ծնն­դա­տան, հան­րա­պե­տա­կան հի­վան­դա­նո­ցի տն­տե­սա­կան մաս­նա­շեն­քի, Չլդ­րան և Բեր­դա­շեն գյու­ղե­րի բու­ժամ­բու­լա­տո­րիա­նե­րի կա­ռու­ցու­մը: Տար­բեր ծրագ­րեր կան նաև հան­րա­պե­տա­կան ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­կա­ռուց­ման ուղ­ղու­թյամբ:
Տա­րած­քա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Հայկ Խա­նու­մյա­նը ներ­կա­յաց­րեց ո­լոր­տա­յին ա­մե­նա­խո­շոր` է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի, գա­զա­մա­տա­կա­րար­ման և կա­պի ծա­ռա­յու­թյուն­նե­րի սուբ­սի­դա­վոր­ման ծրա­գի­րը, ո­րին հատ­կաց­վել է 12 մլրդ դրամ, այդ գու­մա­րի 6 մլր­դը կտ­րա­մադր­վի ՙԱր­ցա­խէ­ներ­գո՚ ՓԲԸ-ին, 3-ա­կան մլրդ կփո­խանց­վի ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ և ՙԱր­ցախ­գազ՚ ըն­կե­րու­թյուն­նե­րին: Պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նը նպա­տա­կա­յին տրանս­պոր­տա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման հա­մար նա­խա­տես­ված է 20 մլն դրամ: Հիմ­նա­կա­նում դրանք եր­թու­ղի­ներն են, ո­րոնք, ըստ նա­խա­րա­րի, են­թարկ­վե­լու են փո­փո­խու­թյան` կապ­ված հայտ­նի ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ: Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը ՙՍտե­փա­նա­կեր­տի օ­դա­նա­վա­կա­յան՚ ՓԲԸ-ին կազ­մել է 149,7 մլն դրամ, հե­ռուս­տա­ռա­դիո­հա­ղոր­դում­նե­րի հե­ռար­ձակ­ման պե­տա­կան պատ­վե­րը կազ­մել է 240 մլն դրամ: Նա­խա­րա­րու­թյու­նը մտա­դիր է ի­րա­կա­նաց­նել հան­րա­պե­տու­թյան ան­տառ­նե­րի քար­տե­զագր­ման և ան­տա­ռա­նյու­թի օգ­տա­գործ­ման կա­րիք­նե­րի գնա­հատ­ման ծրագ­րեր, ո­րոնք հա­վա­նա­բար կի­րա­կա­նաց­վեն ար­տա­բյու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի հաշ­վին: Նա­խա­րա­րը կարևո­րեց նաև շր­ջան­նե­րի կա­րո­ղու­թյուն­նե­րի զար­գաց­ման ծախ­սե­րը` ըն­թա­ցիկ նո­րո­գում­նե­րի, բա­րե­կարգ­ման և կո­մու­նալ տն­տե­սու­թյան գծով: Այս ուղ­ղու­թյամբ նա­խա­տես­ված է 500 մլն դրամ: Խմե­լու ջրի մա­տա­կա­րար­ման ծա­ռա­յու­թյուն­նե­րի սուբ­սի­դա­վոր­ման հա­մար կծախս­վի 200 մլն դրամ: Հա­մայ­նք­նե­րի դո­տա­ցիա­նե­րի ծա­վա­լը նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ գրե­թե չի փոխ­վել և կազ­մում է 2մլրդ 892մլն դրամ: Բա­նա­խո­սը տե­ղե­կաց­րեց նաև, որ նա­խա­րա­րու­թյու­նը հան­դես է ե­կել տար­բեր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով, ո­րոնք տեղ չեն գտել բյու­ջեի նա­խագ­ծում, սա­կայն ա­պա­գա­յում կա­րող են ծախ­սե­րի վե­րա­բաշխ­ման հետ կապ­ված օգ­տա­գործ­վել: