[ARM]     [RUS]     [ENG]

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Բյուջե-2021-ին

Հունվարի 26-ին, գլխադասային հանձնաժողովի նախագահ Ա. Հարությունյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նիստը: Քննարկման հարցը 2021 թվականի ԱՀ պետական բյուջեի օրենքի նախագիծն էր, որի համատեղ քննարկումները մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում ավարտված են համարվում։

ԱՀ պետնախարար-ֆինանսների նախարար Գ. Մարտիրոսյանը նշեց, որ բյուջեում քննարկման ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնց համար հիմք են հանդիսացել ինչպես կառավարության նախաձեռնությամբ ներկայացված, այնպես էլ խորհրդարանում բարձրացված հարցերն ու առաջարկությունները։ Լրացումներն ու փոփոխությունները հավանաբար կմտցվեն երկրորդ ընթերցմամբ Բյուջեի նախագծի ներկայացվելու դեպքում։
Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը դրական էր՝ հինգ կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Բյուջեի նախագիծը կներկայացվի փետրվարի 4-ի ԱԺ հերթական նիստին։
ՙՊետական բյուջեի օրենքի նախագիծը որոշակի անորոշությունների պայմաններում է կազմվել, և, ինչպես նշել եմ, սպասվում են որոշակի փոփոխություններ, որը կառավարությունը կներկայացնի առաջիկայում՚,-ասել է պետնախարարը։

Ս. Վ.