[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Փետր­վա­րի 9-ին Ազ­գա­յին ժո­ղո­վի ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հանձ­նա­ժո­ղո­վը հրա­վի­րել է նիստ՝ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ։

ՊԵԿ նա­խա­գահ Դա­վիթ Պո­ղո­սյա­նը հանձ­նա­ժո­ղո­վի 2-րդ ըն­թերց­մանն է ներ­կա­յաց­րել ՙՊա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով հար­կա­յին ար­տո­նու­թյուն­ներ սահ­մա­նե­լու մա­սին՚, ՙՙՇա­հու­թա­հար­կի մա­սին՚ օ­րենք­նե­րում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին՚՚, ՙՙԵ­կամ­տա­յին հար­կի մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին, ՙԱ­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կի մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ ու ՙՙԱ­վե­լաց­վա­ծար­ժե­քի հար­կի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քում լրա­ցում­ներ և փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լու մա­սին՚, ՙՙԱռևտրի հար­կի մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին՚, ՙՀաս­տա­տագր­ված վճար­նե­րի մա­սին՚ օ­րեն­քում լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին՚, ՙՙԱր­տո­նագ­րա­յին վճար­նե­րի մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն և լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին՚, ՙՙՀս­կիչ-դրա­մարկ­ղա­յին մե­քե­նա­նե­րի կի­րառ­ման մա­սին՚օ­րեն­քում փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լու­մա­սին՚, ՙՙԿու­տա­կա­յին կեն­սա­թո­շակ­նե­րի մա­սին՚ օ­րեն­քում լրա­ցում­ներ և փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚, ՙՙՀար­կե­րի մա­սին՚ օ­րեն­քում լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին՚, ՙՙԱվ­տո­մո­բի­լա­յին ճա­նա­պարհ­նե­րի շի­նա­րա­րու­թյան, նո­րոգ­ման և պահ­պան­ման հա­մար կա­տար­վող հատ­կա­ցում­նե­րի (մաս­հա­նում­նե­րի) մա­սին՚ օ­րենքն ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լու մա­սին՚ և ՙՀար­կա­յին և այլ պար­տա­դիր վճար­նե­րի գծով ար­տո­նու­թյուն­ներ սահ­մա­նե­լու մա­սին՚ օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի փա­թե­թի լրամ­շակ­ված տար­բե­րա­կը։
Նա­խագ­ծի փա­թե­թում լրա­ցու­ցիչ ա­ռա­ջարկ­վում է ՙՀար­կե­րի մա­սին՚ օ­րեն­քում նա­խա­տե­սել դրույթ, հա­մա­ձայն ո­րի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի կող­մից վճար­ված հար­կե­րի 50 տո­կո­սը կուղղ­վի նրանց կող­մից մինչև 2020 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 1-ը ստա­ցած վար­կե­րի փո­խա­ռու­թյուն­նե­րի և դրանց սպա­սա­րակ­ման հա­մար վճար­ված տո­կոս­նե­րի փոխ­հա­տուց­մա­նը։ Վե­րա­դար­ձը կի­րա­կա­նաց­վի ե­ռամ­սյա­կա­յին կամ կի­սա­մյա­կա­յին պար­բե­րա­կա­նու­թյամբ՝ ե­րեք տա­րի ժամ­կե­տով։ Նա­խագ­ծի դրույթ­նե­րը կի­րա­ռե­լի չեն լի­նի վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, բան­կե­րի, օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի ար­դյու­նա­հան­ման, է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի և բնա­կան գա­զի հա­ղորդ­ման գոր­ծու­նեու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նող ան­ձանց հա­մար։
Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ­րի հետևան­քով հար­կա­յին ար­տո­նու­թյուն­ներ սահ­մա­նե­լու մա­սին օ­րեն­քի նա­խագ­ծով ա­ռա­ջարկ­վում է նաև
գ գույ­քա­հար­կի և հո­ղի հար­կի հաշ­վարկ­նե­րի ներ­կա­յաց­ման և վճար­ման ժամ­կետ­նե­րը եր­կա­րաձ­գել մինչև 2021 թվա­կա­նի փետր­վա­րի 20-ը,
գ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և ֆի­զի­կա­կան ան­ձանց պատ­կա­նող՝ Ադր­բե­ջա­նի կող­մից օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում գտն­վող ան­շարժ և շար­ժա­կան գույ­քե­րի և հո­ղա­մա­սե­րի մա­սով կու­տակ­ված գույ­քա­հար­կի և հո­ղի հար­կի պար­տա­վո­րու­թյուն­նե­րը զրո­յաց­նել։
ՊԵԿ նա­խա­գա­հը նշեց, որ հար­կա­յին ար­տո­նու­թյուն­նե­րից փաս­տա­ցի կօգտ­վի շուրջ 4600 հարկ վճա­րող՝ 10,7 մլրդ դրամ գու­մա­րի չա­փով։
Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րի կող­մից հն­չե­ցին հար­ցեր, ո­րոնց տր­վե­ցին հս­տակ պար­զա­բա­նում­ներ։
Հանձ­նա­ժո­ղո­վը 6 կողմ ձայ­նե­րի հա­մա­մաս­նու­թյամբ դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն է տվել ա­ռա­ջարկ­վող նա­խագ­ծին։
Նիս­տին ներ­կա էին Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հը, պատ­գա­մա­վոր­ներ, կա­ռա­վա­րու­թյան պատասխանատուն։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության
և հանրության հետ կապերի բաժին