[ARM]     [RUS]     [ENG]

ԼԱՎ Ո­ՐԱ­ԿԻ ԳԻ­ՆԻ՝ ԼԱՎ ԽԱ­ՂՈ­ՂԻՑ կամ՝ որ­տեղ գի­նի, այն­տեղ քնի...

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Հայ­կա­կան գի­նու, խա­ղո­ղա­գոր­ծու­թյան և գի­նե­գոր­ծու­թյան պատ­մու­թյան մա­սին ան­վերջ կա­րե­լի է խո­սել։ Խա­ղո­ղի վա­զե­րը, գի­նով լի կճուճ­նե­րը, խա­ղո­ղի փն­ջե­րը միշտ էլ հայ­կա­կան նախ­շա­զար­դե­րի մաս են կազ­մել։ Սա վկա­յում է նաև այն մա­սին, որ ինչ­պես Հա­յաս­տա­նում, այն­պես էլ Ար­ցա­խում խա­ղո­ղա­գոր­ծու­թյունն ու գի­նե­գոր­ծու­թյու­նը հա­րուստ ա­վան­դույթ­ներ ու­նեն։ Այդ­քա­նով հան­դերձ՝ ո­լորտն այ­սօր նաև բա­վա­կա­նին լուրջ խն­դիր­նե­րի առջև է կանգ­նած։ 44-օ­րյա պա­տե­րազ­մը լուրջ վնաս­ներ է հասց­րել, ա­վեր­վել են այ­գի­ներն ու գի­նե­գոր­ծա­րան­նե­րը, մեծ թվով խա­ղո­ղայ­գի­ներ հայ­տն­վել են թշ­նա­մու կող­մից բռ­նա­զավթ­ված տա­րածք­նե­րում... Այ­սինքն՝ գի­նե­գոր­ծու­թյամբ զբաղ­վե­լը հե­տայ­սու մեծ խն­դիր­նե­րի լու­ծում է են­թադ­րում։ Ար­ցա­խում չկա գրե­թե մի բնա­կա­վայր, ո­րի խա­ղո­ղայ­գի­նե­րի մի մա­սը թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ չլի­նի։

Նման բնա­կա­վայ­րե­րից մեկն էլ Մար­տու­նու շր­ջա­նի Սոս գյուղն է, որ­տեղ բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյունն իր հիմ­նա­կան ե­կա­մուտն ստա­նում էր խա­ղո­ղի այ­գի­նե­րի մշա­կու­մից։ Ե­րի­տա­սարդ խա­ղո­ղա­գործ Եր­վանդ Բա­լա­յա­նը« տա­րեց­տա­րի ա­վե­լաց­նե­լով խա­ղո­ղի այ­գի­նե­րի տա­րածք­նե­րը, մեծ հույ­սեր էր կա­պում նա­խա­ձեռ­նած գոր­ծի հետ։ Այ­գի­նե­րը մե­նակ է մշա­կում, քան­զի ըն­տա­նի­քի միակ տղա­մարդն է։ Հայ­րը զոհ­վել Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում՝ 1992 թվա­կա­նին« Բեր­ձո­րի (Լա­չի­նի) ա­զա­տագր­ման մար­տե­րի ժա­մա­նակ, իսկ ա­վագ եղ­բայ­րը մի քա­նի տա­րի ա­ռաջ դժ­բախտ պա­տա­հա­րի զոհ է դար­ձել... Ըն­տա­նի­քում այ­սօր ինքն է ու մայ­րը, և ինքն էլ տղա­մար­դա­վա­րի ո­րո­շել է տու­նը վե­րա­նո­րո­գել, կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը բա­րե­լա­վել ու հա­մա­պա­տաս­խա­նեց­նել ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին ու նոր միայն ա­մուս­նա­նալ։ Աշ­խա­տա­սի­րու­թյու­նից զատ՝ Եր­վանդն օժտ­ված է ար­ցախ­ցուն հա­տուկ պար­զու­թյամբ ու ան­կեղ­ծու­թյամբ, նաև՝ հյու­րա­սեր է։ Ան­կեղծ զրույ­ցի ժա­մա­նակ ՙսիր­տը բա­ցե­լով՚՝ Եր­վանդն ա­սաց, որ ներ­կա ժա­մա­նակ­նե­րում աղ­ջիկ­նե­րը մեծ-մեծ պա­հանջ­ներ են դնում ե­րի­տա­սարդ­նե­րի առջև, ու­զում են միան­գա­մից ա­մեն ինչ ու­նե­նալ՝ տու­նու­տեղ, ճոխ ապ­րուստ...
Ար­դեն քա­նի տա­րի Եր­վանդն զբաղ­վում է գի­նե­գոր­ծու­թյամբ՝ որ­պես հումք օգ­տա­գոր­ծե­լով սե­փա­կան այ­գի­նե­րից ստա­ցած բեր­քը։ Այս տա­րի բերքն ա­ռատ էր, մի քա­նի տե­սակ գի­նի է պատ­րաս­տել։ Դրա հա­մար հա­տուկ դա­սըն­թաց­ներ չի ան­ցել, պատ­րաստ­ման տեխ­նո­լո­գիան սո­վո­րել է ա­վագ ըն­կե­րո­ջից և աս­տի­ճա­նա­բար հմ­տա­ցել գի­նե­գոր­ծու­թյան բնա­գա­վա­ռում։ Սո­վո­րում է նաև հա­մա­ցան­ցից՝ ու­սում­նա­սի­րե­լով տար­բեր մաս­նա­գետ­նե­րի փոր­ձը և խո­րա­նա­լով գի­նե­գոր­ծու­թյան գաղտ­նիք­նե­րի մեջ։

՛՛Հա­յերս գի­նին օգ­տա­գոր­ծում ենք տար­բեր ծե­սե­րի ժա­մա­նակ։ Տար­բեր ու­տեստ­նե­րի հետ օգ­տա­գործ­վող ա­մե­նա­տա­րած­ված գի­նին կար­միրն է,- ա­սում է Եր­վան­դը։- Այն մա­տու­ցում են սա­ռը վի­ճա­կում՝ ա­մե­նից շա­տը՝ 16-18 աս­տի­ճա­նում։ Կար­միր գի­նին տար­բեր­վում է հա­մով, տե­սակ­նե­րով ու հա­սու­նաց­ման աս­տի­ճա­նով և շատ լավ հա­մադր­վում է մսով տաք ուս­տեստ­նե­րի հետ։ Գի­նի ար­տադ­րո­ղը պետք է ի­մա­նա, որ կարևո­րը ո­րակն է, իսկ այդ ուղ­ղու­թյամբ ար­վող ա­ռա­ջին քայլն սկս­վում է այ­գի­նե­րից, խա­ղո­ղի մշա­կու­մից։ Լավ ո­րա­կի գի­նի ստա­նա­լու հա­մար հար­կա­վոր է լավ ո­րա­կի խա­ղող ստա­նալ։ Ի­զուր չէ, որ ֆրան­սիաց­ներն ա­սում են՝ գի­նին ստեղ­ծե­ցին հա­յե­րը, հույ­նե­րը դարձ­րին բիզ­նես, իսկ ֆրան­սիաց­նե­րը՝ ար­վեստ՛՚։
Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մը կի­սատ թո­ղեց Եր­վան­դի՝ դեռևս ա­միս­ներ ա­ռաջ նա­խա­ձեռ­նած ծրա­գի­րը. գի­նին պա­հե­լու հա­մար մա­ռան էր պատ­րաս­տում՝ հնաոճ, աչ­քի հա­մար հա­ճե­լի։ Երևի շա­տերն են տե­ղյակ, որ հին գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում երկ­հար­կա­նի թա­ղա­պատ տներ գո­յու­թյուն ու­նեն, ո­րոնք կոչ­վում են ՙթա­ղե՚ տներ։ Նման տնե­րի ա­ռա­ջին հար­կը բարձր է ու կա­մա­րաձև։ Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ թա­ղե տնե­րը գյու­ղի բնա­կիչ­նե­րից շա­տե­րի հա­մար որ­պես ա­պաս­տա­րան էին ծա­ռա­յում։ Հենց այդ­պի­սի տուն է նաև Եր­վան­դի պա­պե­նա­կան տու­նը, ո­րի թա­ղա­պատ ա­ռա­ջին հար­կը նա ո­րո­շել է գի­նու մա­ռան դար­ձել։ Գործն ար­ված է կի­սով չափ, ա­սում է« ժա­մա­նա­կի խն­դիր է, ցե­րեկ­ներն ամ­բողջ օ­րը աշ­խա­տում է խա­ղո­ղայ­գի­նե­րում, տնա­մերձ հո­ղա­մա­սում։ Բա­ցի այդ, հիմ­նա­կան աշ­խա­տանք էլ ու­նի՝ ՙԱր­ցախ­գազ՚ ըն­կե­րու­թյան աշ­խա­տա­կիցն է Սոս հա­մայն­քում։ ՙՏնա­մերձ հո­ղա­մա­սում ու­զում եմ կար­դի­նալ սոր­տի խա­ղող ա­ճեց­նել, տն­կի­ներն ար­դեն ձեռք եմ բե­րել։ Այ­գի­նե­րը տնից շատ են հե­ռու, իսկ երբ հյուր է գա­լիս օ­ջախդ՝ ու­զում ես, որ սե­ղա­նին թարմ խա­ղող լի­նի։ Տա­տիկս ա­սում էր՝ հայն իր տա­նը, իր օ­ջա­խում ա­մեն ինչ պի­տի ու­նե­նա։ Շու­տով մր­գա­տու ծա­ռե­րի այ­գի էլ կու­նե­նամ, ծի­րա­նի ու խն­ձո­րի պատ­վաստ­ված տն­կի­ներ եմ պատ­վի­րել։ Ի դեպ, մեզ մոտ տն­կի ար­տադ­րե­լու խն­դիր կա, դա ա­մենևին մեր պատ­կե­րաց­րած ձևը չէ՝ ճյու­ղը կտ­րել ու տն­կի ստա­նալ, այն նույն­պես հա­տուկ տեխ­նո­լո­գիա ու­նի՚,- ա­սում է Եր­վան­դը։
Զար­մա­նում ենք ու միա­ժա­մա­նակ ու­րա­խա­նում, որ Եր­վան­դի նման գոր­ծու­նյա, հո­ղը, գյու­ղը սի­րող ե­րի­տա­սարդ­ներ կան։ Ակ­տիվ է նաև կյան­քում՝ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյամբ էլ է զբաղ­վում. Ար­ցա­խի պահ­պա­նո­ղա­կան կու­սակ­ցու­թյան ան­դամ է, խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ կու­սակ­ցու­թյան կող­մից ա­ռա­ջադր­ված թեկ­նա­ծու­նե­րի ցու­ցա­կում էր։
Հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան ա­սաց­վածք կա՝ ՙՈր­տեղ հաց՝ էն­տեղ կաց, որ­տեղ գի­նի՝ էն­տեղ քնի՚... Ա­ռա­ջի­նի հետ Եր­վան­դը հա­մա­ձայն չէ, ա­սում է՝ կա նաև այս­պի­սի ա­սաց­վածք՝ ՙՈչ միայն հա­ցիվ...՚։ Իսկ երկ­րորդ տար­բե­րա­կը նրա սր­տով է. գի­նին կա, լիքն է իր մա­ռա­նում, այն­պես որ՝ գյու­ղից հե­ռա­նա­լու միտք ա­մենևին չու­նի, փո­խա­րե­նը՝ մոտ ա­պա­գա­յում ի­րա­կա­նաց­վե­լիք լուրջ ծրագ­րեր ու­նի...