Logo
Print this page

ԱՆ­ՇԱՐԺ ԳՈՒՅ­ՔԻ ՇՈՒ­ԿԱՆ ԲԻԶ­ՆԵՍ­ՆԵ­ՐԻՑ Ա­ՄԵ­ՆԱԶ­ԳԱ­ՅՈՒՆՆ Է ՍՈ­ՑԻԱԼ-ՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ՏԵ­ՂԱ­ՇԱՐ­ԺԵ­ՐԻ ՆԿԱՏ­ՄԱՄԲ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Ան­շարժ գույ­քի շու­կա­յում կա­տար­ված ու կա­տար­վող տե­ղա­շար­ժե­րի շուրջ է մեր զրույ­ցը Ստե­փա­նա­կեր­տի Ան­շարժ գույ­քի գոր­ծա­կա­լու­թյան տնօ­րեն Կա­րի­նե Դա­նիե­լյա­նի հետ։

-Ծա­ռա­յու­թյու­նը սպա­սարկ­ման նոր ան­ծա­նոթ ձև էր, ինչ­պե՞ս հար­մար­վե­ցիք, մար­դիկ ինչ­պե՞ս հար­մար­վե­ցին նոր ծա­ռա­յու­թյա­նը։ Ինչ­պե՞ս ծն­վեց ծա­ռա­յու­թյու­նը ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը, և մինչ այդ որ­տե՞ղ էիք աշ­խա­տում։
-Ա­վար­տել եմ ԱրՊՀ ֆիզ­մաթ բա­ժի­նը, ե­րեք տա­րի աշ­խա­տել եմ մա­թե­մա­տի­կա­կան թե­քու­մով դպ­րո­ցում, ա­պա ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ հա­մալ­սա­րա­նում։ Նոր հա­սա­րա­կար­գը բե­րեց նոր՝ շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, զգա­ցի ծա­ռա­յու­թյան նոր ձևի պա­հան­ջար­կը։ Հաս­կա­ցա, որ սա հե­ռան­կա­րա­յին գործ է, որ այդ ձևով կա­րե­լի է օգ­տա­կար լի­նել մարդ­կանց։ Դժ­վար չէր ըմ­բռ­նել գոր­ծի էու­թյու­նը. որ­պես միջ­նորդ օգ­նում ես, որ մար­դիկ առ­քու­վա­ճառ­քը ա­րագ և հեշտ կա­տա­րեն, և դրա դի­մաց դու ստա­նում ես քո ծա­ռա­յու­թյան գի­նը՝ ո­րո­շա­կի տո­կոս­ներ։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում դժ­վա­րու­թյուն­ներ կա­յին, քա­նի որ ծա­ռա­յու­թյու­նը նոր էր։ Բայց մար­դիկ կա­մաց-կա­մաց հար­մար­վե­ցին։ Սկզ­բում, նույ­նիսկ իմ շր­ջա­պա­տից, կա­յին կաս­կա­ծա­միտ­ներ, որ վս­տահ չէին հա­ջո­ղու­թյան մեջ. փաս­տար­կում էին, թե քա­ղա­քը փոքր է, ի­րար ճա­նա­չում են, գոր­ծը չի ստաց­վի։ Բայց ես այլ կերպ էի մտա­ծում, որ ե­թե մար­դիկ տես­նեն, հա­մոզ­վեն, որ ծա­ռա­յու­թյունն ի­րենց օգ­տա­կար է լի­նում, հետևա­բար, կա­րե­լի է դի­մել։ Կարևո­րը այն միտ­քը հաս­տա­տելն էր, մար­դիկ հա­մոզ­վեն, որ ծա­ռա­յու­թյու­նը գործ է կա­տա­րում, ո­րի դի­մաց պի­տի վճա­րեն։ Իսկ դրա հա­մար հար­կա­վոր էր սպա­սար­կու­մը դնել պատ­շաճ մա­կար­դա­կի վրա։ Ա­ռա­ջին գործս այն ե­ղավ, որ ստեղծ­վեց տե­ղե­կատ­վա­կան բանկ` վա­ճա­ռող­նե­րի և առ­նող­նե­րի։ Սկզ­բում ո­րոշ դժ­վա­րու­թյուն­ներ կա­յին, մար­դիկ փոր­ձում էին խու­սա­փել ծա­ռա­յու­թյան վճար­նե­րից, բայց ես դա էլ նոր­մալ էի հա­մա­րում։ Հե­տո նրանք կա­մաց-կա­մաց հար­մար­վե­ցին և այժմ ար­դեն հա­ճույ­քով պայ­մա­նա­գիր են կա­պում ծա­ռա­յու­թյան հետ՝ պահ­պա­նե­լով կա­նոն­նե­րը։
-Նախ­քան վեր­ջին դա­ժան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ան­շարժ գույ­քի շու­կան բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ու աշ­խույժ էր։ Ներ­կա­յաց­րեք, խնդ­րեմ, նախ­կին շար­ժը։

- Շու­կա­յի շար­ժը կա­րե­լի է ներ­կա­յաց­նել փու­լե­րով։ Մեր գոր­ծա­կա­լու­թյու­նը ստեղծ­վեց 2000 թվա­կա­նին Ար­ցա­խում կա­տար­ված սե­փա­կա­նաշ­նորհ­ման գոր­ծըն­թա­ցի հետևան­քով։ Մինչ սե­փա­կա­նաշ­նոր­հու­մը ան­շարժ գույ­քի շու­կա­յի պատ­կե­րը բա­վա­կա­նին տխուր էր, առք ու վա­ճառք գրե­թե չկար՝ բա­ցա­ռու­թյամբ սե­փա­կան տնե­րի։ Երբ 1997-1998թթ. կա­տար­վեց պե­տա­կան բնա­կա­րան­նե­րի սե­փա­կա­նաշ­նոր­հում, հնա­րա­վոր դար­ձավ դրանց վե­րա­բե­րյալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կա­տա­րու­մը։ Փաս­տենք, որ 1992-1994թթ. տե­ղի ու­նե­ցած Ար­ցա­խյան պա­տե­րազ­մից հե­տո ցածր էր ժո­ղովր­դի կեն­սա­մա­կար­դա­կը։ Տա­րի­նե­րի հետ այն կա­մաց-կա­մաց բա­րե­լավ­վեց, մար­դիկ կա­րո­ղա­ցան մի բան ծա­խել, մի բան առ­նել. մեկ­սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նը ծա­խում, առ­նում էին եր­կու կամ ե­րեք­սե­նյա­կա­նոց, ե­րեք­սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նը ծա­խում, սե­փա­կան էին առ­նում։ Մի խոս­քով, ան­շարժ գույ­քի շու­կան սկ­սում է աշ­խու­ժա­նալ։ 2000-ից մինչև 2008 թվա­կա­նը ան­շարժ գույ­քի գնե­րը գրե­թե ա­մեն շա­բաթ փո­փոխ­վում էին. դրանք բարձ­րա­ցան հա­սան 1քառ.մետ­րը մինչև 800 ա­մե­րի­կյան դո­լա­րի։ Այ­սինքն, նշ­ված ժա­մա­նա­կաշր­ջա­նում ան­շարժ գույ­քի շու­կան բա­վա­կա­նին աշ­խույժ էր։ 2008-ին տե­ղի ու­նե­ցավ հա­մաշ­խար­հա­յին հի­պո­թե­քա­յին ճգ­նա­ժա­մը։ Նշենք, որ Ստե­փա­նա­կեր­տում հի­պո­թե­քա­յին վար­կե­րը սկ­սել են տալ 2003-ից։ Մինչ այդ առ­քու­վա­ճառ­քը կա­տար­վում էր կան­խիկ գու­մա­րով։ Երբ հի­պո­թե­քա­յին վար­կերն ու­ժի մեջ մտան, շու­կա­յում գնե­րը բարձ­րա­ցան։ Մեկ քառ. մետ­րը դար­ձավ 260-270 հա­զար դրամ։ 2008-ին ե­րեք­սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նը վա­ճառ­վում էր 82 հա­զար դո­լա­րով։ Այդ շր­ջա­նում կո­մեր­ցիոն վա­ճառ­քի շու­կան ևս (տա­րածք, օ­ժան­դակ շի­նու­թյուն­ներ, սպա­սարկ­ման օ­բյեկտ­ներ) շատ աշ­խույժ էր։ Ան­շարժ գույ­քի գնե­րը և՜ բարձր էին, և՜ կա­յուն։ 2008-ի հի­պո­թե­քա­յին ճգ­նա­ժա­մի հետևան­քով ան­շարժ գույ­քի շու­կա­յում գներն ի­ջան 30 տո­կո­սով, այդ նույն շր­ջա­նում դո­լա­րի փո­խա­նակ­ման ար­ժե­քը դար­ձավ 480 դրամ։ 2009-2013թթ. գներն ինչ-որ չա­փով կա­յու­նա­ցան, սա­կայն մարդ­կանց գնո­ղու­նա­կու­թյու­նը ցածր էր և ե­րեք­սե­նյա­կա­նոց բնա­կա­րան­նե­րը վա­ճառ­վում էին 50-60 հա­զար ԱՄՆ դո­լա­րով։
2013-2016թթ. շր­ջա­նա­ռու­թյան մեջ մտան ան­տո­կոս կամ ցածր տո­կո­սով վար­կե­րը։ Կյան­քի կոչ­վե­ցին պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րեր (ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին, գյու­ղատն­տե­սա­կան և այլն)։ 2016-ին, երբ տե­ղի ու­նե­ցավ ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մը, գրե­թե մեկ տա­րի ան­շարժ գույ­քի շու­կա­յում պա­րա­պուրդ էր, գրե­թե մեկ տա­րի ոչ մի գոր­ծարք չկա­տար­վեց։ Տնե­րի գներն ի­ջան, մեկ­սե­նյա­կա­նո­ցը դար­ձավ 8-12 հա­զար դո­լար։ 2017-ից ան­շարժ գույ­քի շու­կան նո­րից աշ­խու­ժա­ցավ, բայց չհա­սավ 2008-ի մա­կար­դա­կին։
Ան­շարժ գույ­քի շու­կան բիզ­նես­նե­րից ա­մե­նազ­գա­յունն է սո­ցիալ-տն­տե­սա­կան տե­ղա­շար­ժե­րի նկատ­մամբ, այն մարդ­կանց սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կի ին­դի­կա­տոր է։

-Բայց այ­սօր այլ գոր­ծոն­ներ ևս ազ­դում են շու­կա­յի վրա։
-Ի­հար­կե, դժ­վար չէ նկա­տել ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի բե­րած փո­փո­խու­թյու­նը։ Մինչև 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ը շու­կան շատ աշ­խույժ էր, հատ­կա­պես ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­ներն էին մտ­նում շու­կա՝ ձեռք բե­րե­լու կամ բա­րե­լա­վե­լու բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րը։ Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը, ար­տո­նու­թյուն­նե­րը զգա­լի էին։ Պա­տե­րազ­մից հե­տո ան­շարժ գույ­քի շու­կան զրո­յաց­վեց։ Գնե­րը 50 տո­կո­սով ան­կում ապ­րե­ցին. 35 հա­զար դո­լա­րա­նոց տնե­րը դար­ձել են 17-18 հա­զար։ Մար­դիկ շու­կա­յի նկատ­մամբ դար­ձան զգու­շա­վոր, նույ­նիսկ ե­թե գու­մար էլ ու­նեն, չեն ու­զում ներդ­նել։ Նո­յեմ­բեր ամ­սին ան­շարժ գույ­քի շու­կա­յում պա­րա­պուրդ էր։ Դեկ­տեմ­բե­րից կյան­քը սկ­սեց կար­գա­վոր­վել, շու­կա­յում թեթևա­կի շարժ նկատ­վեց, այդ ամ­սում կա­տա­րե­ցինք առ­քու­վա­ճառ­քի եր­կու, իսկ հուն­վա­րին մեկ գոր­ծարք։ Հի­մա մարտ ա­միսն է, կա­րող ենք կան­խա­տե­սել ամս­վա կտր­ված­քով ե­րեք, լա­վա­գույն դեպ­քում չորս գոր­ծարք։ Մի փաստ էլ ար­ձա­նագ­րենք. բնա­կա­րան վա­ճա­ռել ցան­կա­ցող­նե­րը զգա­լի քչա­ցել են. մար­դիկ ու­զում են մնալ, ապ­րել հայ­րե­նի­քում՝ թե­կուզ բզկտ­ված, փոք­րա­ցած, մի բուռ դար­ձած։ Հատ­կա­պես տե­ղա­հան­ված­նե­րի մոտ նկատ­վում է հետևյալ մտայ­նու­թյու­նը. մինչև երբ վար­ձով ապ­րեն, կա­րե­լի է թե­կուզ մի թեթև ան­շարժ գույք ձեռք բե­րել։
-Դուք առ­նչ­վում եք նաև վար­ձա­կա­լու­թյան տր­վող բնա­կա­րա­նա­յին հար­ցի հետ։ Բնակ­վար­ձը բա­վա­կա­նին բարձ­րա­ցել է, հնա­րա­վո՞ր չէ ինչ-որ չա­փով հս­կել ի­րա­վի­ճա­կը։
-Շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում պա­հան­ջար­կի և ա­ռա­ջար­կի մեջ այժմ մեծ խզում է ա­ռա­ջա­ցել, ո­րի հետևան­քով գնե­րը բարձ­րա­ցան։ Վար­ձա­տու­նե­րը ժա­մա­նակ անց կնա­խընտ­րեն գնե­րը ի­ջեց­նել, բայց կա­յուն ե­կա­մուտ ու­նե­նալ։ Դա էլ է կա­նո­նա­վոր­վե­լու, ժա­մա­նա­կի խն­դիր է։ Ա­մեն ինչ կկա­նո­նա­վոր­վի, մարդ­կանց մոտ ա­նո­րո­շու­թյու­նը փա­րատ­վի, շու­կան էլ կաշ­խու­ժա­նա։ Ապ­րե­լու ա­մե­նա­լավ տեղն այս­տեղ է…
-Ի՞նչ ա­ռու­մով։
-Ոչ մի ա­ռում չկա։ Սա մեր հայ­րե­նիքն է։ Այս­տեղ ծն­վել ենք, ա­մեն ծառ ու քա­րը հա­րա­զատ է։ Այս­տեղ ենք կա­րող եր­ջա­նիկ լի­նել։ Քո շր­ջա­պա­տում ես, դու հաս­կա­նում ու հաս­կաց­վում ես, օ­տար մի­ջա­վայ­րը քեզ փող կտա, բայց դա ա­մեն ինչ չէ։ Ճիշտ է, որ փող չես ու­նե­նում, խեղ­ճա­նում ես, բայց փո­ղով չես կա­րող ար­ժա­նա­պատ­վու­թյուն գնել։ Մենք չպի­տի թույլ տանք, որ մեր գլ­խին պա­տե­րազմ փա­թա­թեն։ Քի՞չ սխալ­ներ կա­տա­րե­ցինք ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին, ա­գա­հու­թյու­նը, կո­ռուպ­ցիան, մեր լռու­թյու­նը, մեր հար­մար­վո­ղա­կա­նու­թյու­նը, մեր ան­տար­բե­րու­թյու­նը…Մեր կո­րուստ­նե­րը մեր բաց­թո­ղում­նե­րի ար­դյուն­քում ստա­ցանք։ Ես միշտ հպար­տու­թյամբ էի ներ­կա­յա­նում, որ հայ եմ, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից եմ։ Մեր ճկու­նու­թյու­նը, մեր կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը, ի­րադ­րու­թյան մեջ ա­րագ կողմ­նո­րոշ­վե­լու ու­նա­կու­թյու­նը, մեր կող­քա­հաս­տու­թյու­նը` ազ­գա­յի­նը պա­հե­լու հա­մա­ռու­թյու­նը։ Ինչ դժ­վա­րու­թյամբ, բայց մեր մեջ պահ­պա­նե­ցինք հայ­կա­կա­նու­թյու­նը։ Թույլ չենք տվել և այժմ էլ թույլ չենք տա, որ թշ­նա­մին կոխ­կր­տի մեր հայ­կա­կա­նու­թյու­նը։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.